27.5 C
Yerevan

Անվտանգության Եւ Կյանքի Հորի­զոն

Մեզա­նում կա լայնո­րեն տարածված ընկա­լում, որ Մերձա­վոր Արեւելքը հարեւան ռեգիոն է, ըստ այդմ՝ աշխա­տանքա­յին ուղղություննե­րից մեկը: Գործնա­կա­նում, Մերձա­վոր Արեւելքը Հայաստա­նի համար ունի ոչ թե աշխարհագրա­կան, այլ ռազմա-քաղա­քա­կան եւ դավա­նա-քաղա­քա­կան ընկալման անհրա­ժեշտություն, ինչը կնշա­նա­կի, որ այն ոչ թե լոկ աշխա­տանքա­յին ուղղություն է, այլ գոյա­բա­նա­կան միջա­վայր:

Հակոբ Բադալյան

Հայկա­կան անվտանգության եւ կենսա­գործունեության «ալմա-մատե­րը»

Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րությունը տեղե­կանք է տարա­ծել նախորդ տարվա գործունեության ուղղություննե­րից մեկի՝ Մերձա­վոր Արեւելքի ուղղության առնչությամբ, նշե­լով, որ այդ ուղղությունն իր յուրա­հա­տուկ տեղն ունի Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ: Մերձա­վո­րա­րեւելյան ուղղության կարեւո­րության մասին խոսվել եւ խոսվում է պարբե­րա­բար, սակայն ըստ ամե­նայնի այս ուղղությունը հայկա­կան քաղա­քա­կան մտա­ծո­ղության համայնա­պատկե­րում ունի վերագնա­հատման անհրա­ժեշտություն:

Բանն այն է, որ Մերձա­վոր Արեւելքը ոչ թե պետք է լինի Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ «ուրույն տեղ ունե­ցող ուղղություննե­րից» մեկը, այլ ըստ էության Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության առանցքա­յին աշխա­տանքա­յին դաշտ: Մեզա­նում կա լայնո­րեն տարածված ընկա­լում, որ Մերձա­վոր Արեւելքը հարեւան ռեգիոն է, ըստ այդմ՝ աշխա­տանքա­յին ուղղություննե­րից մեկը: Գործնա­կա­նում, Մերձա­վոր Արեւելքը Հայաստա­նի համար ունի ոչ թե աշխարհագրա­կան, այլ ռազմա-քաղա­քա­կան եւ դավա­նա-քաղա­քա­կան ընկալման անհրա­ժեշտություն, ինչը կնշա­նա­կի, որ այն ոչ թե լոկ աշխա­տանքա­յին ուղղություն է, այլ գոյա­բա­նա­կան միջա­վայր:

Այդ միջա­վայրում են ձեւա­վորվում հայկա­կան պետա­կա­նության բնա­կա­նոն կենսա­գործունեության հիմնա­րար բաղադրիչնե­րը, որոնց հիման վրա էլ պետք է կառուցվի արդեն այլ առանցքա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան ուղղություննե­րով աշխա­տանքը, առա­վել եւս ներկա­յիս աշխարհա­կարգա­յին լայն տրանսֆորմա­ցիա­նե­րի պատմա­կան շրջա­փուլում, երբ նշա­նա­կա­լիո­րեն ուրվագծվում է նոր աշխարհա­կարգի «մոդելնե­րի» շրջա­նա­կը, որոնցում թերեւս գերակշռե­լու է համաշխարհա­յին անվտանգության ճարտա­րա­պե­տության «լոկա­լի­զա­ցիա­յի» տրա­մա­բա­նությունը՝ «գլո­բա­լի­զա­ցիա­յի» փոխա­րեն:

Այդ իմաստով, անշուշտ ողջունե­լի է Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքը, որ կատարվել է մերձա­վո­րա­րեւելյան ուղղությամբ: Նախորդ՝ 2023 թվա­կա­նին այդ առնչությամբ եղել են նշա­նա­կա­լի իրա­դարձություններ, ինչպի­սին ոչ միայն երկկողմ շփումնե­րը, այլ Հայաստա­նի մասնակցությունն Արա­բա­կան Լիգա­յի պետություննե­րի արտգործնա­խա­րարնե­րի հավա­քին՝ տարեսկզբին Եգիպտո­սում, ինչպես նաեւ տարե­վերջին Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րի մասնակցությունը Մանա­մա­յի երկխո­սության ձեւա­չա­փի երկրնե­րի ամե­նամյա հանդիպմա­նը՝ Բահրեյնում: Այդ ամե­նով հանդերձ, հայկա­կան քաղա­քա­կան մտա­ծո­ղության շրջա­նա­կում արդիա­կան է մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նի ընկալման հայե­ցա­կարգա­յին վերա­փո­խումը՝ հայկա­կան պետա­կա­նության թե անվտանգության, թե բնա­կա­նոն զարգացման հիմքե­րի ամրացման նպա­տա­կադրումով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3373953.html

Առնչվող Հոդվածներ