27.5 C
Yerevan

Ռուս֊Իրանական Պայմա­նա­գիրն Ու Կովկա­սը

Օրեր առաջ Իրա­նը դժգո­հություն էր հայտնել Մոսկվա­յին, որը Իրա­նի եւ ԱՄԷ միջեւ վեճի առարկա հայտնի երեք կղզի­նե­րի առնչությամբ արել էր «էմի­րա­թա­մետ» հայտա­րա­րություններ:

Հակոբ Բադալյան

Ռուս-իրա­նա­կան մեծ պայմա­նագրի հեռանկա­րը բարձրացնում է Կովկա­սի գինը

15-ին տեղի է ունե­ցել հեռա­խո­սազրույցւ Ռուսաստա­նի եւ Իրա­նի պաշտպա­նության նախա­րա­րություննե­րի միջեւ, որի վերա­բերյալ հաղորդագրության մեջ նշվում է երկու երկրնե­րի միջեւ միջպե­տա­կան մեծ պայմա­նագրի մասին: Այդ պայմա­նագրի մասին խոսվում է տեւա­կան ժամա­նակ եւ այն քննարկվել է տարբեր մակարդակնե­րում: Պաշտպա­նության նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ պայմա­նագրի հիշա­տա­կումը հուշում է, որ երկու նախա­րարնե­րը քննարկել են դրա վերա­բերյալ հարցեր եւ ձեւա­վո­րել որո­շա­կի համա­ձայնություններ: Անկասկած է, որ երկկողմ այդ մեծ պայմա­նագրի ստո­րագրման ժամա­նա­կի ձգումը պայմա­նա­վորված է նրա­նով, որ դրա բովանդա­կությունը համա­ձայնեցված չէ ամբողջությամբ: 

Այժմ, պաշտպա­նության նախա­րարնե­րի մակարդակկով հղվող ազդա­կը խոսում է այն մասին, որ այդ հարթության վրա ձեւա­վորված են բավա­կա­նին կայուն ընդհա­նուր մոտե­ցումներ: Ընդ որում ուշադրության է արժա­նի այն, որ ռուսա­կան կողմի տարա­ծած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրնե­րը մեծ պայմա­նագրում ընդգծե­լու են երկկողմ տարածքա­յին ամբողջության եւ սուվե­րե­նության հստակ ճանա­չումը: Այս տողը ուշադրության է արժա­նի նրա­նով, որ օրեր առաջ Իրա­նը դժգո­հություն էր հայտնել Մոսկվա­յին, որը Իրա­նի եւ ԱՄԷ միջեւ վեճի առարկա հայտնի երեք կղզի­նե­րի առնչությամբ արել էր «էմի­րա­թա­մետ» հայտա­րա­րություններ:

Այժմ, պաշտպա­նության նախա­րարնե­րի մակարդա­կով հեռա­խո­սազրույցից եւ հաղորդագրությունից ստեղծվում է տպա­վո­րություն, որ «չհասկացվա­ծությունը» Իրա­նի եւ Ռուսաստա­նի միջեւ այդ առնչությամբ հարթված է: Ի վերջո մո՞տ է երկկողմ մեծ պայմա­նա­գի­րը, թե ոչ, այդուհանդերձ հստակ չէ, սակայն կասկա­ծից վեր է, որ այն նշա­նա­կե­լու է բոլո­րո­վին նոր իրա­վի­ճակ լայն իմաստով, թերեւս Ուկրաի­նա­յից մինչեւ Բաբ էլ Մանդե­բի նեղուց: Բնա­կա­նա­բար այդ շարքում է Կովկա­սը:

Ռուսաստա­նի եւ Իրա­նի միջեւ փոխհա­րա­բե­րության այդ խորա­ցումը բնա­կա­նա­բար առա­ջացնե­լու է այն ուժա­յին կենտրոննե­րի հակազդե­ցությունը, որոնք ռուս-իրա­նա­կան մերձե­ցումը դիտարկում են ռազմա­վա­րա­կան վտանգ: Իրա­նի եւ Ռուսաստա­նի միջեւ խորա­ցող դաշինք թույլ չտա­լու համար «ամեն ինչ անե­լու» պատրաստա­կա­մության մասին է հայտա­րա­րել Միացյալ Նահանգնե­րը, որն այսօր Բրի­տա­նիա­յի հետ թիրա­խա­վո­րել է Եմե­նի հութի­նե­րին՝ Իրա­նի հովա­նա­վորյալնե­րին, ինչն ըստ էության նշա­նա­կում է Իրա­նի թիրա­խա­վո­րում: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Կովկա­սում եւս կընտրվեն Իրա­նի թիրա­խա­վորման «հենա­կե­տեր»: Այստեղ միարժեք պնդումնե­րի հիմքեր չկան, սակայն հարկ է նկա­տել նաեւ, որ կան տարբեր շահեր եւ օրի­նակ այն, որ ԱՄՆ ու Բրի­տա­նիան համա­տեղ են գործում Բաբ էլ Մանդե­բի նեղուցում Եմե­նի դեմ, ամե­նեւին չի նշա­նա­կում, որ նույն միասնա­կա­նությունը կարող է լինել Կովկա­սում իրա­նի դեմ «հենա­կե­տա­յին» դիտարկումնե­րի առնչությամբ:

Առնչվող Հոդվածներ