20.6 C
Yerevan

Նոր Մտա­ծո­ղության Հրա­մա­յա­կա­նով

(Մաս երրորդ)

Անհա­տա­կան վերլուծություննե­րը բավա­կան չեն, քիչ են։ Վերլուծություննե­րը հիմնա­նա­կում օպե­րա­տիվ են, այսինքն Ալիևը ինչ որ բան ասաց, բոլո­րը այդ պահին քննարկե­ցին, թե դա ինչ է նշա­նա­կում ու ինչ հետև­անք կարող է ունե­նալ և այդքա­նը։ Չկա այն գլո­բալ, քաղա­քա­կան մտա­ծե­լա­կերպը, որը հասա­րա­կությանն ու պետությա­նը առաջ է տանում։

Հովսեփ Խուրշուդյան

(Սկիզբը նախորդ համարնե­րում)

Ներկա­յացնում ենք Հովսեփ Խուրշուդյա­նի՝ Նոյյան Տապան‑ի տրված հարցազրույցի վերջին՝ երրորդ մասը։

Շարունա­կե­լով խոսքը գլո­բալ մտա­ծե­լա­կերպի կիրառման անհրա­ժեշտության հրա­մա­յա­կա­նի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր պատմություն են փոխել, որևէ կարև­որ իրա­դարձության հեղի­նակ են եղել, նրանք հենց այնպես, օդից չեն հայտնվել, այլ ձևա­վորվել են որո­շա­կի միջա­վայրում, այսինքն հարյուր տաղանդը կարող են դրսև­որվել տասը հազար մարդու միջա­վայրում, որովհետև չի կարող գավա­ռա­կան մակարդա­կում մեծ բան տեղի ունե­նալ։ Այդ միջա­վայրի ձևա­վո­րումը հենց այն է, ինչով զբաղված է ինքը, իր նման մի շարք վերլուծա­բաններ, անկախ լրատվա­կաններ և այլն։ Հովսեփ Խուրշուդյա­նի կարծի­քով իշխաննություններն այսօր բաց են հասա­րա­կության առաջ և կարդում են, լսում են, թե մարդիկ ինչ են մտա­ծում և ինչպես։ Նման կերպ եղել է 90-ականնե­րին, երբ իշխա­նությունը պատրաստ էր երկխո­սության, մինչև 1996թ․ ընտրություննե­րը, երբ ընտրա­կեղծի­քով ու զոռով պահե­ցին իշխա­նությունը։ Բայց իհարկե կան նաև օրի­նա­չափ վատա­սե­րում, երբ իշխա­նության շատ ներկա­յա­ցուցիչներ սկսում են լճա­նալ, մտա­ծում են փողի մասին և այլն։

Շարունա­կե­լով թեման՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ամեն դեպքում այդ անհա­տա­կան վերլուծություննե­րը բավա­կան չեն, քիչ են։ Վերլուծություննե­րը հիմնա­նա­կում օպե­րա­տիվ են, այսինքն Ալիևը ինչ որ բան ասաց, բոլո­րը այդ պահին քննարկե­ցին, թե դա ինչ  է նշա­նա­կում ու ինչ հետև­անք կարող է ունե­նալ և այդքա­նը։ Չկա այն գլո­բալ, քաղա­քա­կան մտա­ծե­լա­կերպը, որը հասա­րա­կությանն ու պետությա­նը առաջ է տանում։ Իսկ այդ ճանա­պարհը ԵՄ անդամ դառնալն է։ ԵՄ անդամ դառնա­լով Հայաստա­նը ոչ միայն հնա­րա­վո­րություն կստա­նա հարա­բերվել գլո­բալ միտքը կրող հասա­րա­կություննե­րի հետ, այլև հենց ինքը հնա­րա­վո­րություն կունե­նա միջամտե­լու, ինչ որ բան փոխե­լու և գործընթացնե­րին մասնա­կից լինե­լու, այսինքն գլո­բալ մտա­ծո­ղությա­նը անձամբ շփվե­լու հնա­րա­վո­րություն կստա­նա։

Հովսեփ Խուրշուդյա­նի խոսքով տարա­ծաշրջա­նում հաղթել են ազգայնա­կան տրա­մադրություննե­րը և միայն Հայաստանն ու Վրաստանն են պահպա­նել, զարգացրել լիբե­րալ կենսա­կերպը։ Այսօր Հայաստա­նում ոչ ոք չի կարող երկխո­սություն պարտադրել։ Ոչ միայն իշխա­նությունը, այլև՝ ոչ ոք։ Եվ հենց այդ լիբե­րալ պահվածքն է թույլ տալիս գլո­բալ մտքի ուղղությամբ քայլե­լու։ Հովսեփ Խուրշուդյա­նը տարբե­րա­կեց հայրե­նա­սի­րությունը ազգայնա­կա­նությունից և ավե­լացրեց, որ եթե Հայաստա­նը ևս տուրք տա ազգայնա­կա­նությա­նը, տարա­ծաշրջա­նը ամբողջո­վին կընկղմի փոխա­դարձ թշնա­մանքի ու անհանդուրժո­ղա­կա­նության մեջ, իսկ հայրենքիը սիրել կամ հանուն հայրե­նի­քի ամե­նա­մեծ պայքար մղե­լուն ոչ ոք չի կարող դեմ լինել, դա ամեն գօի­տա­կից մարդու մեծա­գույն պարտա­կա­նությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ