Հայաստան

Կարևոր, Բայց Ոչ Բավարար

Առաժմ Ալիևը մի քանի տարբերակ ունի Արցախի հարցում։ Դրանցից մեկը ագրեսիվ պահվածքի շարունակումն է, բայց այդ տարբերակը հղի է վտանգներով, քանի որ ի վերջո վերջնական դիրք ընդունելու հարց է առաջանալու։ Բացի դրանից, կա նաև ռուս-ուկրաինական պատերազմի անորոշությունը, որն իր հետևանքներն է բերելու ու հնարավոր է, որ դրանք այնքան էլ նպաստավոր չլինեն հենց իր համար։ Բայց մյուս կողմից էլ արագորեն չի ստացվում այդ պայմանագիրը ստորագրել, որովհետև այդ դեպքում Ալիևը ստիպված կլինի վերջնական խոսք ասել, ինչը փոխել հնարավոր չի լինի։

Կայծ Մինասյան

Օրերս Ֆրանսիայում Սենատի կողմից ընդունվել է մի բանաձև, որով Սենատը կառավարությանն առաջարկում է պատժամիջոցնել Սահմանել Ադրբեջանի նկատմամբ բավական լայն ցանկով, ինչպես նաև իր աջակցությունն է Հայտնում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, այդ թովում և առանձնահատուկ անդրադարձ կատարելով 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված զինված հարձակմանն ու արցախահայերի զանգվածային բռնի տեղահանությանը։ Ֆրանսիայի Սենատը հստակ դիրքորոշում է հայտնել արցախահայերի վերադարձի, նրանց կյանքի, անվտանգության, իրավունքի պաշտպանության թեմայով և Ադրբեջանից պահանջել շուտափույթ ձեռնամուխ լինել այդ պահանջների կատարմանը։ Սենատի ընդունած բանաձևում հստակ նշվում է այն, որ Ֆրանսիան պահանջում է նաև հարգել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները և դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սյունիքի միջանցքի պահանջը, քանի որ դա հանդիսանում է միջազգային իրավունքի և ՀՀ իրավունքների խախտում։ 

Ադրբեջանն արդեն իսկ արձագանքել է այդ բանաձևին։ Բաքվում Միլի Մեջլիսը կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ սահմանել  Ֆրանսիայի նկատմամբ՝ այդ թվում և արգելափակել Ադրբեջանում բոլոր ֆրանսիացի պաշտոնյաների գումարները, երկրից հեռացնել ֆրանսիական ձեռնարկությունները, ճանաչել Կորսիկայի անկախությունը և այլն։

Հիշեցնենք, որ սա առաջին և միակ անգամը չէ, որ Ֆրանսիան տարբեր բանաձևեր է ընդունում հօգուտ Հայաստանի։ Փարիզը հայտարարում է, որ աշխարհում ոչ մի երկիր այդքան բան չի անում Հայաստանին օգնելու համար, որքան Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ Սենատի ընդունած բանաձևերը հիմնականում լայն պաշտպանություն են գտել օրենսդիր մարմնի կողմից, դրան դրական են արձագանքել հիմնականում բոլոր քաղաքական ուժերը։ Վերջին բանաձևին դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր։ Դրական ազդակ լինելով հանդերձ՝ այս բանաձևերը օրենքի ուժ չունեն և կառավարությունը պարտավոր չէ դրանք կատարել։ Ի՞նչ նշանակություն ունեն այս բանաձևերը և արդյո՞ք կարող են որևէ օգուտ տալ։ Այս թեմայով 1inAM-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։

Քաղաքագետը համաձայնվեց այն մտքին, որ այդ բանաձևերը օրենքի ուժ չունեն, այդ իսկ պատճառով էլ պետք չէ դրանք գերագնահատել։ Դրանք ավելի շատ քաղաքական աջակցություն են Հայաստանին և դիվանագիտական ուղերձներ՝ Ադրբեջանին։ Ֆրանսիան ցանկանում է օգնել Հայաստանին, բայց նա չի ցանկանում միայնակ մնալ այդ ամենում։ Այդ բանաձևերը կարևոր են, բայց բավարար չեն։ 

Կայծ Մինասյանը հստակորեն նշեց, որ այս պահին Ադրբեջանը չի ցանկանում որևէ զիջման գնալ։ Նա համարում է, որ պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որ ապագայում էլ որևէ կերպ իրավիճակ չփոխեն ի օգուտ Հայաստանի։ Մինչև Գրանադայի հանդիպումը Ալիևն ավելի շատ էր ուշադրություն դարձնում Արևմուտք, որովհետև կար նաև Արցախի հարց, իսկ Գրանադայից հետո Ալիևին ժամանակ շահել է պետք և նա ավերջ ձգձգում է ու խաթարում խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված ցանկացած փորձ։ Կա նաև ռուսական խրախուսանքն Ադրբեջանին։ Ռուսները ցանկանում են, որ պայմանագիրը կնքվի իրենց միջնորդությամբ։

Ներկայումս մենք ականատես ենք լինում նրան, որ ՀՀ վարչապետը փոքր ինչ ավելի ազատ է խոսում։ Նա հայտարարել է, որ եթե Ադրբեջանը խոսում է 4 գյուղի մասին, ապա մենք խոսում ենք 32 գյուղի մասին։ Կա ավելի մեծ համարձակություն նրա գործողություններում։ Դա հավանաբար պայմանավորված է մի կողմից Արևմուտքի հետ սերտացող հարաբերություններով, մյուս կողմից Մոսկվայի կողմից որոշակիորեն ճնշումների թուլացման։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այժմ ինչ որ չափով նորից սկսել է կատարել իր պարտավորությունները զենքի մատակակարման հարցով, իր կողմից և՛ Հայաստանին ցույց տալով, որ ՀՀ գլխավոր ռազմավարական դաշնակիցն ինքն է, և՛ Ադրբեջանին հասկացնում, որ իրենք ամեն դեպքում Հայաստանից ձեռք չեն քաշել և Բաքուն դա պիտի հաշվի առնի։

Քաղաքագետը նշեց, որ առաժմ Ալիևը մի քանի տարբերակ ունի Արցախի հարցում։ Դրանցից մեկը ագրեսիվ պահվածքի շարունակումն է, բայց այդ տարբերակը հղի է վտանգներով, քանի որ ի վերջո վերջնական դիրք ընդունելու հարց է առաջանալու։ Բացի դրանից, կա նաև ռուս-ուկրաինական պատերազմի անորոշությունը, որն իր հետևանքներն է բերելու ու հնարավոր է, որ դրանք այնքան էլ նպաստավոր չլինեն հենց իր համար։ Բայց մյուս կողմից էլ արագորեն չի ստացվում այդ պայմանագիրը ստորագերլ, որովհետև այդ դեպքում Ալիևը ստիպված կլինի վերջնական խոսք ասել, ինչը փոխել հնարավոր չի լինի։

Կայծ Մինասյանը նշեց, որ բոլորն էլ տեսնում են, որ Ալիևը խանգարում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց գոյություն ունի միջազգային իրավունք, որը խախտել ոչ ոք չի պատրաստվում։ Եվ քանի որ խաղաղության պայմանագիրը որպես այդպիսի չի ստորագրվում, շատ կարևոր է, որպեսզի որոշ կարևոր սկզբունքներ գոնե արձանագրվեն, հիմքի ու գործնական նշանակության տեղ տալու համար։

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *