20.6 C
Yerevan

Կարև­որ, Բայց Ոչ Բավա­րար

Առաժմ Ալիևը մի քանի տարբե­րակ ունի Արցա­խի հարցում։ Դրանցից մեկը ագրե­սիվ պահվածքի շարունա­կումն է, բայց այդ տարբե­րա­կը հղի է վտանգնե­րով, քանի որ ի վերջո վերջնա­կան դիրք ընդունե­լու հարց է առա­ջա­նա­լու։ Բացի դրա­նից, կա նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի անո­րո­շությունը, որն իր հետև­անքներն է բերե­լու ու հնա­րա­վոր է, որ դրանք այնքան էլ նպաստա­վոր չլի­նեն հենց իր համար։ Բայց մյուս կողմից էլ արա­գո­րեն չի ստացվում այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրել, որովհետև այդ դեպքում Ալիևը ստիպված կլի­նի վերջնա­կան խոսք ասել, ինչը փոխել հնա­րա­վոր չի լինի։

Կայծ Մինասյան

Օրերս Ֆրանսիա­յում Սենա­տի կողմից ընդունվել է մի բանաձև, որով Սենա­տը կառա­վա­րությանն առա­ջարկում է պատժա­մի­ջոցնել Սահմա­նել Ադրբե­ջա­նի նկատմամբ բավա­կան լայն ցանկով, ինչպես նաև իր աջակցությունն է Հայտնում Հայաստա­նի Հանրա­պե­տությանն ու հայ ժողովրդին, այդ թովում և առանձնա­հա­տուկ անդրա­դարձ կատա­րե­լով 2023թ․ սեպտեմբե­րին Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խում իրա­կա­նացված զինված հարձակմանն ու արցա­խա­հա­յե­րի զանգվա­ծա­յին բռնի տեղա­հա­նությա­նը։ Ֆրանսիա­յի Սենա­տը հստակ դիրքո­րո­շում է հայտնել արցա­խա­հա­յե­րի վերա­դարձի, նրանց կյանքի, անվտանգության, իրա­վունքի պաշտպա­նության թեմա­յով և Ադրբե­ջա­նից պահանջել շուտա­փույթ ձեռնա­մուխ լինել այդ պահանջնե­րի կատարմա­նը։ Սենա­տի ընդունած բանաձև­ում հստակ նշվում է այն, որ Ֆրանսիան պահանջում է նաև հարգել ՀՀ միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րը և դատա­պարտում է Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի կողմից Սյունի­քի միջանցքի պահանջը, քանի որ դա հանդի­սա­նում է միջազգա­յին իրա­վունքի և ՀՀ իրա­վունքնե­րի խախտում։ 

Ադրբե­ջանն արդեն իսկ արձա­գանքել է այդ բանաձև­ին։ Բաքվում Միլի Մեջլի­սը կառա­վա­րությունից պահանջել է պատժա­մի­ջոցներ սահմա­նել  Ֆրանսիա­յի նկատմամբ՝ այդ թվում և արգե­լա­փա­կել Ադրբե­ջա­նում բոլոր ֆրանսիա­ցի պաշտոնյա­նե­րի գումարնե­րը, երկրից հեռացնել ֆրանսիա­կան ձեռնարկություննե­րը, ճանա­չել Կորսի­կա­յի անկա­խությունը և այլն։

Հիշեցնենք, որ սա առա­ջին և միակ անգա­մը չէ, որ Ֆրանսիան տարբեր բանաձև­եր է ընդունում հօգուտ Հայաստա­նի։ Փարի­զը հայտա­րա­րում է, որ աշխարհում ոչ մի երկիր այդքան բան չի անում Հայաստա­նին օգնե­լու համար, որքան Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ Սենա­տի ընդունած բանաձև­ե­րը հիմնա­կա­նում լայն պաշտպա­նություն են գտել օրենսդիր մարմնի կողմից, դրան դրա­կան են արձա­գանքել հիմնա­կա­նում բոլոր քաղա­քա­կան ուժե­րը։ Վերջին բանաձև­ին դեմ է քվեարկել ընդա­մե­նը մեկ պատգա­մա­վոր։ Դրա­կան ազդակ լինե­լով հանդերձ՝ այս բանաձև­ե­րը օրենքի ուժ չունեն և կառա­վա­րությունը պարտա­վոր չէ դրանք կատա­րել։ Ի՞նչ նշա­նա­կություն ունեն այս բանաձև­ե­րը և արդյո՞ք կարող են որևէ օգուտ տալ։ Այս թեմա­յով 1inAM‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։

Քաղա­քա­գե­տը համա­ձայնվեց այն մտքին, որ այդ բանաձև­ե­րը օրենքի ուժ չունեն, այդ իսկ պատճա­ռով էլ պետք չէ դրանք գերագնա­հա­տել։ Դրանք ավե­լի շատ քաղա­քա­կան աջակցություն են Հայաստա­նին և դիվա­նա­գի­տա­կան ուղերձներ՝ Ադրբե­ջա­նին։ Ֆրանսիան ցանկա­նում է օգնել Հայաստա­նին, բայց նա չի ցանկա­նում միայնակ մնալ այդ ամե­նում։ Այդ բանաձև­ե­րը կարև­որ են, բայց բավա­րար չեն։ 

Կայծ Մինասյա­նը հստա­կո­րեն նշեց, որ այս պահին Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում որևէ զիջման գնալ։ Նա համա­րում է, որ պետք է խաղա­ղության այնպի­սի պայմա­նա­գիր կնքել, որ ապա­գա­յում էլ որևէ կերպ իրա­վի­ճակ չփո­խեն ի օգուտ Հայաստա­նի։ Մինչև Գրա­նա­դա­յի հանդի­պումը Ալիևն ավե­լի շատ էր ուշադրություն դարձնում Արևմուտք, որովհետև կար նաև Արցա­խի հարց, իսկ Գրա­նա­դա­յից հետո Ալիև­ին ժամա­նակ շահել է պետք և նա ավերջ ձգձգում է ու խաթա­րում խաղա­ղության պայմա­նագրի կնքմանն ուղղված ցանկա­ցած փորձ։ Կա նաև ռուսա­կան խրա­խուսանքն Ադրբե­ջա­նին։ Ռուսնե­րը ցանկա­նում են, որ պայմա­նա­գի­րը կնքվի իրենց միջնորդությամբ։

Ներկա­յումս մենք ակա­նա­տես ենք լինում նրան, որ ՀՀ վարչա­պե­տը փոքր ինչ ավե­լի ազատ է խոսում։ Նա հայտա­րա­րել է, որ եթե Ադրբե­ջա­նը խոսում է 4 գյուղի մասին, ապա մենք խոսում ենք 32 գյուղի մասին։ Կա ավե­լի մեծ համարձա­կություն նրա գործո­ղություննե­րում։ Դա հավա­նա­բար պայմա­նա­վորված է մի կողմից Արևմուտքի հետ սերտա­ցող հարա­բե­րություննե­րով, մյուս կողմից Մոսկվա­յի կողմից որո­շա­կիո­րեն ճնշումնե­րի թուլացման։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այժմ ինչ որ չափով նորից սկսել է կատա­րել իր պարտա­վո­րություննե­րը զենքի մատա­կա­կարման հարցով, իր կողմից և՛ Հայաստա­նին ցույց տալով, որ ՀՀ գլխա­վոր ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն ինքն է, և՛ Ադրբե­ջա­նին հասկացնում, որ իրենք ամեն դեպքում Հայաստա­նից ձեռք չեն քաշել և Բաքուն դա պիտի հաշվի առնի։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ առաժմ Ալիևը մի քանի տարբե­րակ ունի Արցա­խի հարցում։ Դրանցից մեկը ագրե­սիվ պահվածքի շարունա­կումն է, բայց այդ տարբե­րա­կը հղի է վտանգնե­րով, քանի որ ի վերջո վերջնա­կան դիրք ընդունե­լու հարց է առա­ջա­նա­լու։ Բացի դրա­նից, կա նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի անո­րո­շությունը, որն իր հետև­անքներն է բերե­լու ու հնա­րա­վոր է, որ դրանք այնքան էլ նպաստա­վոր չլի­նեն հենց իր համար։ Բայց մյուս կողմից էլ արա­գո­րեն չի ստացվում այդ պայմա­նա­գի­րը ստո­րա­գերլ, որովհետև այդ դեպքում Ալիևը ստիպված կլի­նի վերջնա­կան խոսք ասել, ինչը փոխել հնա­րա­վոր չի լինի։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ բոլորն էլ տեսնում են, որ Ալիևը խանգա­րում է խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը, բայց գոյություն ունի միջազգա­յին իրա­վունք, որը խախտել ոչ ոք չի պատրաստվում։ Եվ քանի որ խաղա­ղության պայմա­նա­գի­րը որպես այդպի­սի չի ստո­րագրվում, շատ կարև­որ է, որպեսզի որոշ կարև­որ սկզբունքներ գոնե արձա­նագրվեն, հիմքի ու գործնա­կան նշա­նա­կության տեղ տալու համար։

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ