20.6 C
Yerevan

Հայաստա­նի Ճանա­պարհնե­րը Ռայի­սի-Էրդո­ղան «Սեղա­նին»

Մի քանի օր առաջ Իրա­նի Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսը աննա­խա­դեպ հրթի­ռա­յին հարվածներ են հասցրել Իրա­քին՝ Հյուսի­սա­յին Քուրդիստա­նի մայրա­քա­ղաք Էրբի­լին, հայտա­րա­րե­լով, որ թիրա­խա­վո­րել է իսրա­յե­լա­կան հետա­խուզության, ինչպես նաեւ հակաա­հա­բեկչա­կան հենա­կա­տեր։

Հակոբ Բադալյան

Այսօր տեղի է ունե­նում Իրա­նի նախա­գահ Իբրա­հիմ Ռայի­սիի այցը Թուրքիա, որը պետք է կայա­նար դեռեւս նախորդ տարի դեկտեմբե­րի սկզբին, սակայն հետաձգվեց անո­րոշ պատճառնե­րով: Իբրա­հիմ Ռայի­սիի այցը տեղի է ունե­նում մի իրա­վի­ճա­կում, երբ կարծես թե անամպ չեն Իրան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը: Իրա­նի նախա­գա­հի այցի նախօ­րեին տեղի է ունե­ցել Թուրքիա­յի արտա­քին հետա­խուզության ղեկա­վար Իբրա­հիմ Քալը­նի այցը Իրաք, որտեղ նա հանդի­պումներ է ունե­ցել այդ երկրի նախա­գա­հի, վարչա­պե­տի, այլ պաշտոնյա­նե­րի հետ: Իհարկե հանդի­պումնե­րի օրա­կա­րա­գում չկա Իրան, քննարկվել են հակաա­հա­բեկչա­կան միջո­ցա­ռումներ, որոնք Թուրքիա­յի մտա­հո­գություն են:

Բայց, հարկ է նկա­տել, որ մի քանի օր առաջ Իրա­նի Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսը աննա­խա­դեպ հրթի­ռա­յին հարվածներ են հասցրել Իրա­քին՝ Հյուսի­սա­յին Քուրդիստա­նի մայրա­քա­ղաք Էրբի­լին, հայտա­րա­րե­լով, որ թիրա­խա­վո­րել է իսրա­յե­լա­կան հետա­խուզության, ինչպես նաեւ հակաա­հա­բեկչա­կան հենա­կա­տեր: Ինչպես հայտնի է, Թուրքիան էլ պարբե­րա­բար գործո­ղություններ է անում Հյուսի­սա­յին Քուրդիստա­նում արմա­տա­կան խմբա­վո­րումնե­րի դեմ, ընդ որում անում է դա թե Բաղդա­դի, թե Էրբի­լի լոյա­լությամբ: Ահա այդ համա­տեքստում է ուշագրավ, որ փաստո­րեն Իրա­նի նախա­գա­հի Թուրքիա այցից առաջ Թեհրա­նը հրթի­ռա­կո­ծում է Էրբի­լում թիրախններ, իսկ Իրա­նի նախա­գա­հի ժամա­նե­լուց առաջ Թուրքիա­յի հետա­խուզության ղեկա­վա­րը այցե­լում է Իրաք եւ հանդի­պում տեղի ղեկա­վա­րության հետ:

Միեւնույն ժամա­նակ, Իրա­նի Թավրիզ քաղա­քում արդեն ավե­լի քան երկու ամիս որեւէ տեղե­կություն չկա ձերբա­կալված թյուրք ակտի­վիստից, որն էթնիկ ադրբե­ջանցի է եւ Իրա­նում ձերբա­կալվում է պարբե­րա­բար՝ իբրեւ թե էթնիկ ադրբե­ջանցի­նե­րի իրա­վունքնե­րի պաշտպա­նության համար: Թվում է, որ Գազա­յում պատե­րազմը պետք է ավե­լի մոտեցնել Թուրքիա­յին եւ Իրա­նին, որոնք երկուսն էլ դատա­պարտում են Իսրա­յե­լի գործո­ղություննե­րը եւ աջակցում Գազա­յին: Սակայն, սա հենց վկա­յում է, որ Գազա­յում պատե­րազմը լոկ Իսրա­յել-Համմաս կամ Իսրա­յել-Պաղեստին խնդրի համա­տեքստում չէ, այլ մերձա­վո­րա­րեւե­լե­յան մեծ ռեգիո­նալ վերա­փո­խումնե­րի, իսկ դա նշա­նա­կում է, որ կա մեծ պայքար այսպես ասած նոր իրա­վի­ճա­կում ռեգիո­նում ավե­լի մեծ դերա­կա­տա­րության համար:

Դա էլ իր հերթին նշա­նա­կում է, որ ռեգիո­նում ըստ էության ծավալվում է դե ֆակտո պատե­րազմ կամ առնվազն դիմա­կա­յություն բոլո­րը բոլո­րի դեմ սկզբունքով, իհարկե միա­ժա­մա­նակ ուղեկցվե­լով բոլո­րը բոլո­րի հետ աշխա­տանքա­յին ռեժի­մով: Ի՞նչը կգե­րա­կա­յի Իրա­նի նախա­գա­հի Թուրքիա այցի եւ Էրդո­ղաննի հետ բանակցության ընթացքում: Այդ հարցի պատասխա­նը էական նշա­նա­կություն է ունե­նա­լու նաեւ Կովկա­սի համար, մասնա­վո­րա­պես Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցի, եւ դրա առանցքա­յին կետի՝ Սյունի­քի ճանա­պարհնե­րի հարցում: Հայտնի է այդ հարցում Իրա­նի դիրքո­րո­շումը, եւ հայտնի է Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումնե­րը, որոնք այսպես կոչված «միջանցք» են ուզում Իրա­նից նաեւ Իրա­նից կախվա­ծությունը թուլացնե­լու համար: Այդ հարցը թերեւս թե ուղղա­կիո­րեն, թե անուղղա­կի համա­տեքստով առկա է լինե­լու Ռայի­սի-Էրդո­ղան բանակցության սեղա­նին, սա կասկած չի հարուցում: Պետք է հետեւել դրա­նից հետո հնա­րա­վոր խոսույթին, որում թերեւս կնշմարվի քննարկումնե­րում գերա­կա­յած տրա­մադրությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3378074.html

Առնչվող Հոդվածներ