22.7 C
Yerevan

ՀԱՊԿ-յան Ակնարկներն Ու Ֆրանսիան

Արդյո՞ք Ղազախստա­նի հրա­վե­րի օրա­կարգա­յին առաջնա­հերթություննե­րում շոշափվում է նաեւ ֆրանսիա­կան ուղղությունը, իհարկե ոչ ինքնին, այլ ավե­լի լայն զարգա­ցումնե­րի համա­տեքստում:

Հակոբ Բադալյան

ՀԱՊԿ նախա­դեպն ու Ղազախստա­նի հրա­վե­րի «ֆրանսիա­կան» տողա­տա­կը

Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար Սուրեն Պապիկյա­նը Ղազախստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի հրա­վե­րով հունվա­րի 23-ին պաշտո­նա­կան այց է կատա­րել Ղազախստան: Ղազախստա­նը Հայաստա­նի այսպես ասած դաշնա­կիցն է ՀԱՊԿ բլո­կում, սակայն մեծ հավա­նա­կա­նությամբ Ղազախստան այցի շրջա­նա­կում այդ հանգա­մանքը առա­ջին տեղե­րում չէ: Այդ դեպքում ի՞նչն է առա­ջին տեղում: Այստեղ իհարկե ավե­լի շուտ հարցի պատասխա­նը թերեւս պետք է փնտրել ղազա­խա­կան կողմում, որից եկել է այցի հրա­վե­րը: Իհարկե այն, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը չի մերժել՝ ընդ որում հաշվի առնե­լով թե հանգա­մանքը, որ Ղազախստա­նը ՀԱՊԿ անդամ է՝ բլոկ, որից դժգո­հություն է հայտնում Երեւա­նը, եւ թե հաշվի առնե­լով Ղազախստա­նի սերտ հարա­բե­րությունը Ադրբե­ջա­նի հետ, ինչպես նաեւ անդա­մակցությունը Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպությա­նը: 

Այդ ամե­նով հանդերձ, Երեւա­նը ընդունել է Աստա­նա­յի հրա­վե­րը եւ պաշտպա­նության նախա­րա­րի այցը հուշում է, որ այն, ինչի օրա­կարգա­յին նշա­նա­կա­լիության համար եղել է հրա­վե­րը, ընդհա­նուր ընկալման է արժա­նա­ցել նաեւ Երեւա­նում: Ղազախստա­նի առնչությամբ դիտարկումնե­րում թերեւս չարժե մոռա­նալ նաեւ մի նրբե­րանգ: Երոկւ տարի առաջ հենց հունվարյան օրե­րին էր, որ ՀԱՊԿ Հայաստա­նի նախա­գա­հությամբ կայացվեց փոթորկվող Ղազախստա­նում ՀԱՊԿ կոնտինգենտ տեղա­կա­յե­լու մասին որո­շումը՝ իրա­վի­ճա­կի հանդարտեցնե­լու համար: Մի քանի օր անց կոնտինգենտը դուրս բերվեց, ազդա­րա­րե­լով, որ խնդիրնե­րը լուծվել են: Թե հատկա­պես ինչ այլ խնդիրներ էր լուծվել դրա­նով՝ բացի իրա­վի­ճա­կի կայունա­ցումը, թերեւս մնում է կռա­հել: 

Ընդ որում ուշագրավ էր այն, որ Ղազախստա­նում 2022‑ի հունվա­րին իրա­վի­ճա­կը այսպես ասած էապես ճոճվեց փաստո­րեն փետրվա­րին Ուկրաի­նա ներխուժման ՌԴ որոշման շեմին, եւ ըստ էության, մինչեւ Ուկրաի­նան, տեղի ունե­ցավ ՀԱՊԿ կոնտինգենտով «շնորքով ներխուժում» Ղազախստան: Իսկ Երեւա­նը հայտա­րա­րեց, որ իր նախա­գա­հությամբ եւ նախա­ձեռնությամբ փաստո­րեն աշխա­տեցվել է ՀԱՊԿ մեխա­նիզմը, որը կարեւոր նախա­դեպ է նաեւ Հայաստա­նի անվտանգա­յին միջա­վայրի համար: Իհարկե մի քանի ամիս անց Երեւա­նը արձա­նագրեց, որ իր անվտանգա­յին միջա­վայրի եւ կարիքնե­րի առումով ՀԱՊԿ մեխա­նիզմը չի աշխա­տել: Իհարկե չշեղվենք Սուրեն Պապիկյա­նի Ղազախստան այցից, հաշվի առնե­լով նաեւ այն, որ երկամյա վաղե­մության իրա­դարձություննե­րից հետո հոսել են շատ ջրեր եւ ավե­լա­ցել են նոր հանգա­մանքներ: 

Իսկ դրանց թվում գուցե արժե հիշա­տա­կել այն, որ ավե­լա­ցել է Ֆրանսիա­յի ուշադրությունը թե կովկասյան, թե կենտրո­նա­սիա­կան ուղղությամբ, եւ մի քանի ամիս առաջ Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրոնն էր ուշագրավ այց կատա­րել Կենը­րո­նա­կան Ասիա, մասնա­վո­րա­պես Ղազախստան եւ Ուզբեկստան: Մակրո­նի այցի առանցքա­յին հարցե­րից մեկն անշուշտ Ֆրանսիա­յի համար կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող ուրա­նի մատա­կա­րա­րումնե­րի հեռանկարներն ապա­հո­վագրելն էր, հաշվի առնե­լով, որ Ֆրանսիան կորցնում է այդ հեռանկարնե­րը Աֆրի­կա­յում: Միա­ժա­մա­նակ, հենց Ղազախստա­նում էլ Ֆրանսիա­յի նախա­գահն իր ելույթում խոսել էր տրանսպորտա­յին ուղի­նե­րի մասին՝ Կենտրո­նա­կան Ասիա­յից Եվրո­պա: Ուստի, հաշվի առնե­լով նաեւ Երեւան-Փարիզ կոմունի­կա­ցիան, ու հատկա­պես հանգա­մանքը, որ դրա­նում վերջին շրջա­նում նկա­տե­լի աշխույժ է պաշտպա­նության նախա­րար Պապիկյա­նի ներգրավվա­ծությունը, հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք Ղազախստա­նի հրա­վե­րի օրա­կարգա­յին առաջնա­հերթություննե­րում շոշափվում է նաեւ ֆրանսիա­կան ուղղությունը, իհարկե ոչ ինքնին, այլ ավե­լի լայն զարգա­ցումնե­րի համա­տեքստում:

Առնչվող Հոդվածներ