Հայաստան

Ադրբեջանը Խուսանավելու Տեղ Չունի

Եվրամիությունը տնտեսական ոլորտում ավելի լայն լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա, սակայն, եթե Իլհամ Ալիևը տեսնի, որ այն քաղաքական գինը, որը նա կվաստակի Հայաստանի դեմ հարձակման հետևանքով, ավելի բարձր գերակշիռ ունի, քան ԵՄ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ապա Ադրբեջանը անկասկած կգնա նման քայլի, և որևէ հայտարարություն այդ երկրին չի զսպի հետ կանգնել իր մտադրությունից։

Դավիթ Ստեփանյան

Եթե Ադրբեջանը չգնա խաղաղության, Արևմուտքը կփորձի հաստատել նոր ուժային բալանս, որը խախտվել է պատերազմից հետո. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համար Եվրամիության արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հետ՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացումների մասին, զարմանալի չեն: Ըստ նրա՝ առաջին անգամ չէ, որ Եվրամիությունը հստակ ուղերձներ է փոխանցում Ադրբեջանին:

«Սա նշանակում է, որ Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ կձեռնարկի, և սա առաջին հերթին վերաբերում է գազի վաճառքի պայմանագրին։ Ադրբեջանը շատ մեծ կախում ունի այդ պայմանագրից, եթե Եվրամիությունը հրաժարվի գազ գնելուց, ադրբեջանական կողմը չունի ուրիշ գնորդ։ Բորելի հայտարարության հիմնական մեսսիջը, իմ կարծիքով, սա էր։ Հնարավոր է, որ լինեն քաղաքական պատժամիջոցներ ևս․ ԵԽԽՎ-ն ակտիվ քննարկում է Ադրբեջանի պատվիրակությանը ձայնից զրկելու օրակարգը, գուցե հասնեն նրան, որ Ադրբեջանը դադարեցնի իր անդամակցությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը տնտեսական ոլորտում ավելի լայն լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա, սակայն, եթե Իլհամ Ալիևը տեսնի, որ այն քաղաքական գինը, որը նա կվաստակի Հայաստանի դեմ հարձակման հետևանքով, ավելի բարձր գերակշիռ ունի, քան ԵՄ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ապա Ադրբեջանը անկասկած կգնա նման քայլի, և որևէ հայտարարություն այդ երկրին չի զսպի հետ կանգնել իր մտադրությունից։

«Որքանով հասկանում եմ, ԵՄ-ն ընդունել է որոշում՝ ինչ տեսքով է լինելու Հայաստանի համար աջակցությունը, եթե Ադրբեջանը գնա նոր ագրեսիայի․ Եվրամիությունը Նահանգների հետ եթե չկարողանա Ալիևին ստիպել, որ նա ստորագրի խաղաղության պայմանագիրը, և պատերազմի թեման փակվի, ապա սկսելու են ուժեղացնել Հայաստանի՝ խաղաղություն ապահովելու ճանապարհը՝ տնտեսական, ռազմական, ֆինանսական, քաղաքական աջակցության տեսքով։ Եթե Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության, ապա Արևմուտքը կփորձի տարածաշրջանում հաստատել նոր ուժային բալանս, որը խախտվել է 44-օրյա պատերազմից հետո՝ հօգուտ ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի»,- նկատում է զրուցակիցը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում անգամ, ըստ Ստեփանյանի, ընթանում է աշխարհաքաղաքական պայքար, մասնավորապես՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն առաջարկում է կապիտուլյացիա, ԱՄՆ ու Եվրամիությունը դեմ են ցանկացած պատերազմի և Հայաստանի տարածքով անցնող միջանցքի:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, որը չի իրականացվել և չի իրագործվել, Հայաստանի համար կապիտուլյացիա է․ ԼՂ հայերը ենթարկվել են էթնիկ զտման, և մեծ հաշով այդ թղթի կտորը այսօր գործառույթ չունի։ Հիմա ՌԴ-ն կախվել է 9-րդ կետից և պահանջում է իրեն տրամադրել միջանցք։ Արևմուտքը փորձում է թույլ չտալ, որ բացվի այդ միջանցքը և այնտեղ լինի ռուսական վերահսկողություն։ Հաջորդ քայլը մնում է մեզ. պետք է հասկանանք, թե ո՞րն է մեր շահը և շարժվենք այդ ուղղությամբ։ Այսինքն՝ ձեռնտո՞ւ է մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու անկախ պետությունը և գնալ արևմտյան սցենարով, թե՞ ընդունում ենք կապիտուլյացիան և տալիս միջանցքը»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ Ստեփանյանն ընդգծում է՝ այլընտրանք չկա, քան մտնել Արևմուտքի խաղի մեջ, իսկ եթե ՀՀ-ն չգնա այդ որոշմանը, ապա կտապալվի որպես պետություն։ 

Մերի Խաչատրյան 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *