20.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Խուսա­նա­վե­լու Տեղ Չունի

Եվրա­միությունը տնտե­սա­կան ոլորտում ավե­լի լայն լծակներ ունի ազդե­լու Ադրբե­ջա­նի վրա, սակայն, եթե Իլհամ Ալիևը տեսնի, որ այն քաղա­քա­կան գինը, որը նա կվաստա­կի Հայաստա­նի դեմ հարձակման հետև­անքով, ավե­լի բարձր գերակշիռ ունի, քան ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րը, այդ թվում՝ առևտրատնտե­սա­կան, ապա Ադրբե­ջա­նը անկասկած կգնա նման քայլի, և որևէ հայտա­րա­րություն այդ երկրին չի զսպի հետ կանգնել իր մտադրությունից։

Դավիթ Ստե­փանյան

Եթե Ադրբե­ջա­նը չգնա խաղա­ղության, Արևմուտքը կփորձի հաստա­տել նոր ուժա­յին բալանս, որը խախտվել է պատե­րազմից հետո. Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի համար Եվրա­միության արտա­քին հարա­բե­րություննե­րի բարձր հանձնա­կա­տար Ժոզեպ Բորե­լի հայտա­րա­րություննե­րը՝ կապված Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման հետ՝ Ադրբե­ջա­նին ուղղված նախազգուշա­ցումնե­րի մասին, զարմա­նա­լի չեն: Ըստ նրա՝ առա­ջին անգամ չէ, որ Եվրա­միությունը հստակ ուղերձներ է փոխանցում Ադրբե­ջա­նին:

«Սա նշա­նա­կում է, որ Եվրա­միությունը Հայաստա­նի նկատմամբ ադրբե­ջա­նա­կան հերթա­կան ագրե­սիա­յի դեպքում պատժա­մի­ջոցներ կձեռնարկի, և սա առա­ջին հերթին վերա­բե­րում է գազի վաճառքի պայմա­նագրին։ Ադրբե­ջա­նը շատ մեծ կախում ունի այդ պայմա­նագրից, եթե Եվրա­միությունը հրա­ժարվի գազ գնե­լուց, ադրբե­ջա­նա­կան կողմը չունի ուրիշ գնորդ։ Բորե­լի հայտա­րա­րության հիմնա­կան մեսսի­ջը, իմ կարծի­քով, սա էր։ Հնա­րա­վոր է, որ լինեն քաղա­քա­կան պատժա­մի­ջոցներ ևս․ ԵԽԽՎ‑ն ակտիվ քննարկում է Ադրբե­ջա­նի պատվի­րա­կությա­նը ձայնից զրկե­լու օրա­կարգը, գուցե հասնեն նրան, որ Ադրբե­ջա­նը դադա­րեցնի իր անդա­մակցությունը»,- «Հայկա­կան ժամա­նակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջի­նիս խոսքով՝ Եվրա­միությունը տնտե­սա­կան ոլորտում ավե­լի լայն լծակներ ունի ազդե­լու Ադրբե­ջա­նի վրա, սակայն, եթե Իլհամ Ալիևը տեսնի, որ այն քաղա­քա­կան գինը, որը նա կվաստա­կի Հայաստա­նի դեմ հարձակման հետև­անքով, ավե­լի բարձր գերակշիռ ունի, քան ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րը, այդ թվում՝ առևտրատնտե­սա­կան, ապա Ադրբե­ջա­նը անկասկած կգնա նման քայլի, և որևէ հայտա­րա­րություն այդ երկրին չի զսպի հետ կանգնել իր մտադրությունից։

«Որքա­նով հասկա­նում եմ, ԵՄ‑ն ընդունել է որո­շում՝ ինչ տեսքով է լինե­լու Հայաստա­նի համար աջակցությունը, եթե Ադրբե­ջա­նը գնա նոր ագրե­սիա­յի․ Եվրա­միությունը Նահանգնե­րի հետ եթե չկա­րո­ղա­նա Ալիև­ին ստի­պել, որ նա ստո­րագրի խաղա­ղության պայմա­նա­գի­րը, և պատե­րազմի թեման փակվի, ապա սկսե­լու են ուժե­ղացնել Հայաստա­նի՝ խաղա­ղություն ապա­հո­վե­լու ճանա­պարհը՝ տնտե­սա­կան, ռազմա­կան, ֆինանսա­կան, քաղա­քա­կան աջակցության տեսքով։ Եթե Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում գնալ խաղա­ղության, ապա Արևմուտքը կփորձի տարա­ծաշրջա­նում հաստա­տել նոր ուժա­յին բալանս, որը խախտվել է 44-օրյա պատե­րազմից հետո՝ հօգուտ ՌԴ‑ի, Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի»,- նկա­տում է զրուցա­կի­ցը:

Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցում անգամ, ըստ Ստե­փանյա­նի, ընթա­նում է աշխարհա­քա­ղա­քա­կան պայքար, մասնա­վո­րա­պես՝ Արևմուտքի և Ռուսաստա­նի միջև: Նրա կարծի­քով՝ Ռուսաստանն առա­ջարկում է կապի­տուլյա­ցիա, ԱՄՆ ու Եվրա­միությունը դեմ են ցանկա­ցած պատե­րազմի և Հայաստա­նի տարածքով անցնող միջանցքի:

«Նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի մեջ, որը չի իրա­կա­նացվել և չի իրա­գործվել, Հայաստա­նի համար կապի­տուլյա­ցիա է․ ԼՂ հայե­րը ենթարկվել են էթնիկ զտման, և մեծ հաշով այդ թղթի կտո­րը այսօր գործա­ռույթ չունի։ Հիմա ՌԴ‑ն կախվել է 9‑րդ կետից և պահանջում է իրեն տրա­մադրել միջանցք։ Արևմուտքը փորձում է թույլ չտալ, որ բացվի այդ միջանցքը և այնտեղ լինի ռուսա­կան վերահսկո­ղություն։ Հաջորդ քայլը մնում է մեզ. պետք է հասկա­նանք, թե ո՞րն է մեր շահը և շարժվենք այդ ուղղությամբ։ Այսինքն՝ ձեռնտո՞ւ է մեզ պաշտպա­նել մեր ինքնիշխա­նությունն ու անկախ պետությունը և գնալ արևմտյան սցե­նա­րով, թե՞ ընդունում ենք կապի­տուլյա­ցիան և տալիս միջանցքը»,- ասում է նա:

Միևնույն ժամա­նակ Ստե­փանյանն ընդգծում է՝ այլընտրանք չկա, քան մտնել Արևմուտքի խաղի մեջ, իսկ եթե ՀՀ‑ն չգնա այդ որոշմա­նը, ապա կտա­պալվի որպես պետություն։ 

Մերի Խաչատրյան 

Առնչվող Հոդվածներ