18.5 C
Yerevan

Իշխա­նություննե­րի Մտա­հո­գությունը ՀՀ Անվտանգության Ապա­հո­վումն է

Իշխա­նություննե­րը երբեք Արցախ հանձնե­լու թեզ կամ մտադրություն չեն ունե­ցել։ Իշխա­նության միակ մտա­հո­գությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության անվտանգության ապա­հո­վումն է և ի տարբե­րություն նախկիննե­րի, որոնք ընկած են պատմության սրբա­դասման հետև­ից և մոռա­նում են ապրել այս օրվա օրով, իրենք ցանկա­նում են, որ Հայաստա­նը ոչ թե փորձի անցյա­լի անհե­տա­ցած կյանքով ապրել, այլ ապրի իր այսօրվա կյանքը։

Հայկ Կոնջո­յան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն էր ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության ղեկա­վար, պատգա­մա­վոր Հայկ Կոնջորյա­նը։ Զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի անվտանգության ապա­հովման տարբե­րակնե­րի մասին։

Պետրոս Ղազարյաննը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այն, որ Ադրբե­ջա­նը մեկ տարով հեռացվել է Եվրա­խորհրդի խորհրդա­րա­նից որևէ լավ նշա­նա­կություն ունի հայե­րի համար, թե ոչ։ Պատգա­մա­վո­րի խոսքով պետք չէ չափա­զանցեցված սպա­սե­լիքներ ունե­նալ։ Դա քաղա­քա­կան իրա­դարձություն է, որը պետք է արձա­նագրել և առաջ անցնել։ Ադրբե­ջա­նը վերջին շրջա­նում բավա­կան լարված հարա­բե­րություններ ունի Արևմուտքի հետ, այս տարի Ադրբե­ջա­նի արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը չեն հսկվի եվրո­դի­տորդնե­րի կողմից։ Հարկա­վոր է ուշադրությամբ արձա­նագրել տեղի ունե­ցա­ծը, բայց դրանք չներկա­յացնել որպես մեծա­գույն կամ ցնցող հաղթա­նակ։ 

Այնուհետև, պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստա­նը չի գնում Մոսկվա խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու, Կոնջորյա­նը պատասխա­նեց, որ հիմնա­կան պատճառն այն է, որ պայմա­նա­գիր ստո­րագրե­լու համար նախ և առաջ հարկա­վոր է ունե­նալ երկու երկրնե­րի կողմից ընդունված տեքստ, որն ամբողջությամբ կարտա­հայտի խաղա­ղության պայմա­նա­գիր ասվա­ծը, իսկ քանի դեռ դա չկա, պայմա­նագրի ստո­րագրման մասին խոսք չի կարող լինել։ Պետրոս Ղազարյանն այնուա­մե­նայնիվ կրկնեց հարցը, որ ՌԴ արտա­քին գործե­րի նախա­րար Լավրովն ասել է, որ Ադրբե­ջա­նը պատրաստ է կնքել խաղա­ղության պայմա­նա­գիր Մոսկվա­յում։ Ինչո՞ւ Հայաստա­նը թեկուզ բանակցե­լու համար Մոսկվա չի գնում։ Հայկ Կոնջորյա­նի խոսքե­րով երկու երկրնե­րի միջև բանակցություննե­րը շարունակվում են, առա­ջարկություննե­րի փաթեթներ են տրվում միմյանց և հետ վերա­դարձվում՝ նոր առա­ջարկնե­րով կամ լրա­ցուցիչ հավե­լումնե­րով։ Երբ պատրաստ լինի խաղա­ղության կնքման համար անհրա­ժեշտ տեքստը, այսինքն կողմե­րը լիո­վին ընդունեն միմյանց պահանջնե­րը, այդ ժամա­նակ կլուծվի նաև պայմա­նագրի կնքման տեխնի­կա­կան, վայրա­յին և արա­րո­ղա­կարգա­յին մյուս հարցե­րը։ 

Պետրոս Ղազարյանն ասաց, որ ՀՀ քաղա­քա­կան ընդդի­մությունը պնդում է, որ իշխա­նություննե­րի «Արցա­խը հանձնենք՝ հանգիստ ապրենք» թեզը ձախողվել է և իշխա­նություննե­րի մեղքով Հայաստա­նը հայտնվել է մի երկընտրանքի առաջ, երբ կամ պիտի Բելա­ռուս դառնա կամ Ուկրաի­նա։ Հայկ Կոնջորյա­նը անհե­թե­թություն որա­կեց այդ թեզը և ասաց, որ իշխա­նություննե­րը երբեք Արցախ հանձնե­լու թեզ կամ մտադրություն չեն ունե­ցել։ Իշխա­նության միակ մտա­հո­գությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության անվտանգության ապա­հո­վումն է և ի տարբե­րություն նախկիննե­րի, որոնք ընկած են պատմության սրբա­դասման հետև­ից և մոռա­նում են ապրել այս օրվա օրով, իրենք ցանկա­նում են, որ Հայաստա­նը ոչ թե փորձի անցյա­լի անհե­տա­ցած կյանքով ապրել, այլ ապրի իր այսօրվա կյանքը։ 

Հայկ Կոնջորյա­նը նաև անդրա­դարձավ արքե­պիսկո­պոս Միքա­յել Աջա­պահյա­նի այն մտքին, որ եթե բանակցո­ղը իշխա­նության փոխա­րեն եկե­ղե­ցին լիներ, ապա այս վիճա­կը չէինք ունե­նա, ասե­լով, որ եթե բանակցում է եկե­ղե­ցին, ուրեմն պետություն գոյություն չունի։ Պատմության մեջ այդպես էլ եղել է, եկե­ղե­ցին բանակցել է պետության չգո­յության պայմաննե­րում, բայց մենք ունենք պետություն, իսկ եկե­ղե­ցին թող զբաղվի նրա­նով, ինչն իր պատասխա­նատվության տակ է վերցրել։ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իր համար բարդ է Աջա­պահյա­նին պատասխա­նե­լը, քանի որ ինքը չի հասկա­նում, թե ում է պատասխա­նում՝ քաղա­քա­կան գործչի, թե հոգև­ո­րա­կա­նի։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ բանակցե­լու մասին խոսող հոգև­ո­րա­կա­նը ժամա­նա­կին իր վրա քաղա­քա­կան պատասխա­նատվություն չի վերցրել։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ