18.5 C
Yerevan

Ադրբե­ջանն Իր Կամքով Չի Հեռա­ցել, Նրան Պատժել Են

Այն ինչ կատարվում է, դա լոկ հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիր չէ, սա աշխարհա­քա­ղա­քա­կան խնդիր է: Թիվ մեկ թատրո­նը, որտեղ հակա­մարտությունը գնում է՝ Ուկրաի­նա­յի տարածքն է, երկրորդ տեղը, որտեղ հակա­մարտությունը ծավալվում է՝ Հարա­վա­յին Կովկասն է, Ռուսաստա­նին այստե­ղից դուրս շպրտե­լով՝ Արևմուտքը ՌԴ‑ի հետ հետա­գա բանակցություննե­րի ժամա­նակ թելադրե­լու է իր կամքը: Ադրբե­ջանն այսօր այս տարա­ծաշրջա­նում թիվ մեկ խոչընդոտն է, որպեսզի այդ պլաններն ի կատար ածվեն, սա է ամբողջ խնդի­րը:

Դավիթ Ստե­փանյան

Ադրբե­ջա­նը հրա­ժարվում է ՀՀ‑ի հետ ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գիր այն պայմաննե­րով, որոնք համա­ձայնեցվել են եվրո­պա­կան և ամե­րիկյան հարթակնե­րում. ԵԽԽՎ‑ի որոշման հիմնա­կան պատճա­ռը սա է. Դավիթ Ստե­փանյան

Հունվա­րի 24-ին ԵԽԽՎ‑ն քվեարկությամբ որո­շեց չվա­վե­րացնել Ադրբե­ջա­նի պատվի­րա­կության լիա­զո­րություննե­րը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ԱԺ փոխնա­խա­գահ, Եվրո­պա­յի խորհրդի խորհրդա­րա­նա­կան վեհա­ժո­ղո­վում ԱԺ պատվի­րա­կության ղեկա­վար Ռուբեն Ռուբինյա­նը:

Այս որոշմամբ Ադրբե­ջա­նի պատվի­րա­կությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերա­դառնալ միայն իր կանո­նա­կարգա­յին պարտա­վո­րություննե­րը կատա­րե­լու դեպքում։

Ինչո՞ւ ԵԽԽՎ‑ն նման որո­շում կայացրեց, արդյո՞ք այս որո­շումն արդյունա­վետ կլի­նի և հնարավո՞ր է, որ Ադրբե­ջա­նը փոխի ՀՀ‑ի հանդեպ որդեգրած իր ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը, այս և այլ հարցե­րի շուրջ Zarkerak.am‑ը զրուցեց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի հետ:

«ԵԽԽՎ‑ի կայացրած որոշման պատճառնե­րից մեկն Ադրբե­ջա­նի կողմից Եվրո­պա­յի խորհրդի առջև իր սեփա­կան պարտա­վո­րություննե­րը չկա­տա­րելն է: Իրա­կա­նում այդ որո­շումը սպա­սե­լի էր, մենք վաղուց էինք այդ մասին խոսում, հիմա այստեղ ամե­նա­կարև­ո­րը հետևյալն է՝ այս որո­շումն ինչ արդյունքներ կունե­նա, իմ համոզմամբ այստեղ կան և՛ դրա­կան, և՛ բացա­սա­կան կողմեր. դրա­կանն այն է, որ քաղա­քա­կիրթ աշխարհը հերթա­կան անգամ Ադրբե­ջա­նին ցույց տվեց, որ նրա վերջին բոլոր գործո­ղություններն անընդունե­լի են՝ սկսած 2020 թվա­կա­նի պատե­րազմից, բացա­սա­կա­նը նա է, որ այսպի­սի պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լով, իսկ ես սպա­սում եմ, որ պատժա­մի­ջոցնե­րը շարունակվե­լու են, Եվրո­պան և Արևմուտքը կորցնում են Ադրբե­ջա­նի վրա ազդե­լու իրենց լծակնե­րը, այսինքն՝ Ադրբե­ջա­նը կարող է գնալ Ռուսաստա­նի ճանա­պարհով, նույնիսկ Հյուսի­սա­յին Կորեա­յի ճանա­պարհով և դառնալ վերջնա­կա­նա­պես «իզգոյ» պետություն, բայց շարունա­կի սաստել Հայաստա­նին, շարունա­կի ագրե­սիվ գործո­ղություննե­րը Հայաստա­նի նկատմամբ, իսկ սա մեզ համար խնդիր է, և մենք տեսնում ենք, որ Ադրբե­ջա­նը գնում է այդ ճանա­պարհով»:

Անդրա­դառնա­լով այն հարցին, թե արդյոք այս որո­շումը ցույց է տալիս, որ Արևմուտքն ավե­լի է կոշտացնում իր քաղա­քա­կա­նությունն Ադրբե­ջա­նի նկատմամբ՝ Ստե­փանյանն ասաց. «Արևմուտքի դիրքո­րո­շումը վաղուց հստա­կեցված է, Ադրբե­ջա­նը հրա­ժարվում է Հայաստա­նի հետ ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գիր այն պայմաննե­րով, որոնք համա­ձայնեցվել են եվրո­պա­կան և ամե­րիկյան հարթակնե­րում՝ Արևմուտքի միջնորդությամբ, ԵԽԽՎ‑ի որոշման հիմնա­կան պատճա­ռը սա է: Արևմուտքն այս հարցում կողմնո­րոշված է, այլ հարց է, որ Ադրբե­ջա­նի կողքին կանգնած են Ռուսաստա­նը և Թուրքիան, ինչը թույլ է տալիս Ադրբե­ջա­նին իրեն այսպես պահել:

Նման որո­շում կայացնե­լու թիվ մեկ պատճա­ռը՝ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լուց Ադրբե­ջա­նի հրա­ժա­րումն է և Ռուսաստա­նին տարա­ծաշրջա­նից դուրս վռնդե­լը: Արևմուտքի համար այս երկու գործո­ղությունը մեկը մյուսի շարունա­կությունն է, խնդիրն այստեղ է, Ադրբե­ջա­նը դիրքո­րոշվել է աշխարհա­քա­ղա­քա­կան հակա­մարտությունում որպես հակա­մարտության կողմ, նա իդենտիֆի­կացնում է իրեն և իր շահե­րը Ռուսաստա­նի հետ: Ադրբե­ջանն Արևմուտքին տված խաղա­ղության պայմա­նագրի կնքման վերա­բերյալ իր խոստումը, ինչպես նաև ռուսնե­րի տարա­ծաշրջա­նից դուրս մղե­լու խոստումը չի կատա­րում, դրա համար էլ Ալիևը սկսում է պատժվել»:

Քաղա­քա­գետն ընդգծեց, որ աշխարհա­քա­ղա­քա­կան խաղը շարունակվում է. «Այն ինչ կատարվում է, դա լոկ հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիր չէ, սա աշխարհա­քա­ղա­քա­կան խնդիր է: Թիվ մեկ թատրո­նը, որտեղ հակա­մարտությունը գնում է՝ Ուկրաի­նա­յի տարածքն է, երկրորդ տեղը, որտեղ հակա­մարտությունը ծավալվում է՝ Հարա­վա­յին Կովկասն է, Ռուսաստա­նին այստե­ղից դուրս շպրտե­լով՝ Արևմուտքը ՌԴ‑ի հետ հետա­գա բանակցություննե­րի ժամա­նակ թելադրե­լու է իր կամքը: Ադրբե­ջանն այսօր այս տարա­ծաշրջա­նում թիվ մեկ խոչընդոտն է, որպեսզի այդ պլաններն ի կատար ածվեն, սա է ամբողջ խնդի­րը»:

Դավիթ Ստե­փանյա­նը չբա­ցա­ռեց, որ Ալիևը կշա­րունա­կի իր ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը. «Ամեն ինչ կախված է նաև մեր գործո­ղություննե­րից, մենք պետք է հրա­ժարվենք Ադրբե­ջա­նի օգտին զիջումներ անե­լու քաղա­քա­կա­նությունից, մենք պատրաստա­կա­մություն հայտնե­ցինք ճանա­չել Ադրբե­ջա­նի 86 600 քառա­կուսի կիլո­մետր տարածքը, և հիմա նրանց կողմից ստա­նում ենք այսպի­սի պահվածք, սա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում խաղա­ղություն: Մենք պետք է փոխենք մեր քաղա­քա­կա­նությունը, որովհետև այսօր արդեն այդ քաղա­քա­կա­նությունը համա­հունչ չէ իրո­ղություննե­րին, եթե մինչ այսօր հույս կար, որ Ադրբե­ջա­նը կարող է ճնշման տակ ստո­րագրել այդ պայմա­նա­գի­րը, տվյալ պահին այդ հույսը չկա: Չգի­տեմ, միգուցե ինչ-որ բան փոխվի, դա էլ չի բացառվում, որքան ես գիտեմ ԱՄՆ‑ն ցանկա­նում է Ադրբե­ջա­նում ընտրություննե­րից հետո նորից ակտի­վացնել իր ջանքե­րը, բայց այս փուլում իրա­վի­ճա­կը փակուղա­յին է»:

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ադրբե­ջանն իր քաղա­քա­կա­նությունը կարող է փոխել միայն մեկ դեպքում. «Ադրբե­ջա­նը հնա­րա­վոր է իր քաղա­քա­կա­նությունը փոխի, եթե Եվրո­պան իրեն ուղիղ տեքստով ասի, որ հրա­ժարվում է ադրբե­ջա­նա­կան գազից, սա Ադրբե­ջա­նի տնտե­սության համար լինե­լու է մահա­ցու, այս դեպքում հնա­րա­վոր է: Կարող է Եվրո­պան դիմել այդ քայլին, ամեն ինչ կախված է նրա­նից, թե մենք ինչ կառա­ջարկենք Եվրո­պա­յին»:

Աննա Բզնունի
Հոդվա­ծը՝zarkerak.am կայքից։

Առնչվող Հոդվածներ