18.5 C
Yerevan

Թբի­լի­սին Որպես Միջնորդ

Փաշինյա­նը հույս ունի, որ ընտրությունից հետո Ալիեւը կփո­խի՞ վերա­բերմունքը այդ հարթակնե­րի նկատմամբ, թե՞ վերա­բերմունքը կփո­խի՝ Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխե­լու Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րի եւ ակա­նա­պատ նոր քարտեզներ տալու որոշման ֆոնին, որոնք տեղի ունե­ցան Հայաստան՝ Կովկա­սի հարցե­րի գլխա­վոր բանակցող Լ Բոնո­յի ու ԵՄ հատուկ ներկա­յա­ցուցիչ Կլաա­րի այցե­րից հետո:


Հակոբ Բադալյան

Փաշինյա­նի ակնկա­լի­քը Թբի­լի­սիում եւ Ռուսաստա­նի առա­ջարկը Երեւա­նին

Հուսով եմ, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրությունից հետո բանակցա­յին գործընթա­ցը կստա­նա լիարժեք ծավալ, Վրաստա­նում հայտա­րա­րել է Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, որը աշխա­տանքա­յին այց էր կատա­րել Թբի­լի­սի: Ընդ որում, ուշադրության առարկա է այն, որ Նիկոլ Փաշինյա­նի Վրաստան կատա­րած այցի շեմին եղավ Հայաստա­նի ԱԱԾ հայտա­րա­րությունը՝ Բաքվին ակա­նա­պատ 8 նոր քարտեզներ տրա­մադրե­լու մասին: Արդյո՞ք այդ ժամա­նա­կագրությունը պայմա­նա­վորված էր Վրաստան այցով, հաշվի առնե­լով այն, որ Թբի­լի­սին Երեւան-Բաքու հաղորդակցության օղակնե­րից մեկն է, որն աշխա­տել է մի քանի անգամ:

Ի վերջո, հարկ է նկա­տել, որ դեկտեմբե­րի 7‑ին Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմե­րի համա­տեղ հայտնի հայտա­րա­րությունից առաջ էլ Հայաստա­նի վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը այցե­լել էր Թբիլսիի եւ հանդի­պել Վրաստա­նի վարչա­պե­տի հետ, որը դրա­նից մի քանի օր առաջ էլ եղել է Բաքվում: Հնարավո՞ր է, որ հենց Թբի­լի­սին լինի այն ակա­նա­պատ քարտեզնե­րի փոխանցման խողո­վա­կը, որոնց տրա­մադրման մասին հայտա­րա­րեց Հայաստա­նի ԱԱԾ‑ն: Թե՞ այդ խողո­վա­կը կլի­նի հունվա­րի վերջին սպասվող հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի հանդի­պումը սահմա­նին, իսկ Թբի­լի­սին կարող է լինել քաղա­քա­կան բնույթի «փոխա­նա­կումնե­րի» օղակ: Բոլոր դեպքե­րում, ժամա­նա­կագրությունը ուշադրության արժա­նի է, եւ թերեւս ոչ միայն այդ մասով:

Նիկոլ Փաշինյա­նի Թբի­լի­սի այցին զուգա­հեռ, ՌԴ ԱԳՆ խոսնակ հայտա­րա­րեց, որ Մոսկվան Երեւա­նին պարբե­րա­բար է փոխանցում իր մոտ բանակցություն կազմա­կերպե­լու առա­ջարկ, եւ վերջինն արել են օրեր առաջ: Զախա­րո­վան չի նշել՝ Երեւա­նը պատասխանե՞լ է, թե՞ ոչ: Հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ ժամա­նա­կա­հատվա­ծի համար է արվել «օրերս» փոխանցված առա­ջարկը՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո: Ըստ ամե­նայնի խոսք կարող է լինել հետոի մասին, քանի որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրության օրվան մնա­ցել է քիչ՝ մոտ տասն օր ժամա­նակ, եւ հազիվ թե իրա­տե­սա­կան է մտա­ծել, թե Բաքուն այդ տասն օրե­րին կմտա­ծի Երեւա­նի հետ բանակցե­լու մասին:

Ըստ այդմ, խոսքը թերեւս հենց նախա­գա­հի ընտրությունից հետո ժամա­նա­կա­հատվա­ծի մասին է: Իսկ այդ իմաստով, երբ Նիկոլ Փաշինյա­նը Թբի­լի­սիում բարձրա­ձայնել է ակնկա­լիք, որ Բաքվի ընտրությունից հետո կլի­նի բանակցության լիարժեք ընթացք, արդյո՞ք տարբե­րություն տեսնում է, թե որ հարթա­կում կլի­նի այդ ընթացքը, հատկա­պես հաշվի առնե­լով, որ Բաքուն չի գնում արեւմտյան հարթակներ: Փաշինյա­նը հույս ունի, որ ընտրությունից հետո Ալիեւը կփո­խի՞ վերա­բերմունքը այդ հարթակնե­րի նկատմամբ, թե՞ վերա­բերմունքը կփո­խի՝ Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխե­լու Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րի եւ ակա­նա­պատ նոր քարտեզներ տալու որոշման ֆոնին, որոնք տեղի ունե­ցան Հայաստան՝ Կովկա­սի հարցե­րի գլխա­վոր բանակցող Լ Բոնո­յի ու ԵՄ հատուկ ներկա­յա­ցուցիչ Կլաա­րի այցե­րից հետո:

https://www.1in.am/3379215.html

Առնչվող Հոդվածներ