23.3 C
Yerevan

Կառա­վա­րե­լի՞, Թ՞ե Անկա­ռա­վա­րե­լի «Քաո­սի» Ուրվա­կա­նը

Ռեգիո­նում կա հակա­մարտություն ԱՄՆ եւ դիմադրության ուժե­րի միջեւ, որոնք էլ հարված են հասցնում ռեգիո­նում ամե­րիկյան օբյեկտնե­րին, պահանջե­լով դադա­րեցնել աջակցությունն Իսրա­յե­լին եւ կասեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը Գազա­յի բնակչության դեմ:

Հակոբ Բադալյան

Մենք կպա­տասխա­նենք մեր ընտրած ժամա­նա­կին եւ ձեւով, հայտա­րա­րել է ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը, ի պատասխան Իսլա­մա­կան դիմադրության հարվածնե­րի, որ հասցվել են Հորդա­նա­նում եւ Սիրիա­յում ամե­րիկյան ռազմա­կա­յաննե­րին: Դրանց հետեւանքով զոհվել է երեք ամե­րի­կա­ցի զինվոր, մի քանի տասնյա­կը վիրա­վորվել են: ԱՄՆ նախա­գա­հը այդ հարվածնե­րի համար գրե­թե ուղիղ պատասխա­նատվություն է դրել Իրա­նի վրա, ասե­լով, որ հարված հասցնող խմբա­վո­րումնե­րը վայե­լում են Իրա­նի հովա­նա­վո­րությունը: Իրա­նը հայտա­րա­րել է, որ ոչ մի կապ չունի հարվածնե­րի հետ:

Թեհրա­նը հայտնել է, որ ռեգիո­նում կա հակա­մարտություն ԱՄՆ եւ դիմադրության ուժե­րի միջեւ, որոնք էլ հարված են հասցնում ռեգիո­նում ամե­րիկյան օբյեկտնե­րին, պահանջե­լով դադա­րեցնել աջակցությունն Իսրա­յե­լին եւ կասեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը Գազա­յի բնակչության դեմ: Մերձա­վոր Արեւելքում 2023‑ի հոկտեմբե­րին բռնկված հակա­մարտությունը դրսեւո­րում է լարման նոր միտումներ:

Ասել, որ իրա­վի­ճա­կը դուրս է գալիս կառա­վա­րումից, թերեւս վաղ է, բայց ամբողջ հարցն այն է, որ նկա­տելլիո­րեն ավե­լա­նում են ռիսկե­րը: Ավե­լինն, առանձնա­կի մեծ ռիսկ է այն, որ իրա­վի­ճա­կը կարող է լարվել ոչ թե կառա­վա­րումից դուրս գալու, այլ հենց կառա­վա­րե­լիության շրջա­նա­կում, այսինքն լարվել միտումնա­վոր՝ որո­շա­կի հաշվարկնե­րով, որ կարող են լինել առանցքա­յին խաղա­ցողնե­րի օրա­կարգում, հատկա­պես հաշվի առնե­լով այն, թե ինչ այլ մարտահրա­վերներ ունեն այդ խաղա­ցողներն ուրիշ ուղղություննե­րով: 

Այդ՝ «կառա­վա­րե­լի լարման» համա­տեքստում Հայաստա­նի համար առանցքա­յին ուշադրոության առարկան այն է, թե արդյո՞ք Ադրբե­ջա­նին կմղեն Իրա­նի հյուսի­սը ապա­կա­յունացնե­լու, ինչը բնա­կա­նա­բար տեղի է ունե­նա­լու Հայաստա­նի սահմաննե­րի «հաշվին», եթե դրվի այդպի­սի խնդիր եւ գործադրվեն դրան հասնե­լու մեծ ջանքեր: Իրա­նի նախա­գա­հի այցը Թուրքիա, ըստ երեւույթին որպես առանցքա­յին հարցե­րից մեկը դիտարկում են նաեւ այդ խնդի­րը եւ ուներ դրան ուղղված կանխարգե­լիչ իմաստ: 

Դատե­լով այցի արդյունքում հնչած երկուստեք հայտա­րա­րություննե­րից, Թեհրանն Անկա­րա­յի հետ այդ հարցում հասել է որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծության: Միեւնույն ժամա­նակ, տվյալ համա­տեքստում ուշադրության է արժա­նի հանգա­մանքը, որ ամմե­րիկյան ռազմա­կա­յաննե­րին հարվա­ծին գրե­թե «զուգա­հեռ», հունվա­րի 28-ին ահա­բե­կություն է տեղի ունե­ցել Ստամբուլի կաթո­լիկ եկե­ղե­ցում, որտեղ ահա­բե­կիչնե­րը մուտք են գործել, կրակ բացել եւ հեռա­ցել: Ահա­բե­կության հետեւանքով զոհվել է երկու մարդ: Թուրքա­կան Հյուրիե­թը անդրա­դառննա­լով դրան գրել է, որ այդ ահա­բե­կությունը նախազգուշա­ցում է քրիստո­նեա­կան Եվրո­պա­յին:

Առնչվող Հոդվածներ