23.3 C
Yerevan

Հայաստա­նը Պատասխա­նե­լու Է Ադրբե­ջա­նին

Կամ Բաքուն պիտի մի կողմ դնի իր կոշտ հռե­տո­րա­բա­նությունը և ավե­լի զիջող տոն որդեգրի, կամ Հայաստա­նը վաղ թե ուշ պատասխա­նե­լու է Ադրբե­ջա­նին՝ կլի­նի դա ռազմա­պես, թե քաղա­քա­կան ձևա­չա­փով։ Իսկ դա տեղի կունե­նա այն ժամա­նակ, երբ Հայաստա­նը հայտնվի անկյուն քշված գազա­նի, որն այլև նահանջե­լու կամ հարմարվե­լու տեղ չի ունե­նա։ Դա կլի­նի այն պահը, երբ Երև­ա­նը կպա­տասխա­նի, որովհետև կանգնած կլի­նի այն կարմիր գծե­րի առաջ, որն անցնել չի կարող։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ը հյուրըընկա­լել էր քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի կողմից Ադրբե­ջա­նին փոծանցված քարտեզնե­րի նշա­նա­կությունը, ինչպես նաև հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը։

Ռոբերտ Ղևոնդյա­նը անհասկա­նա­լի է համա­րում Հայաստա­նի կողմից վարվող այն քաղա­քա­կա­նությունը, որով Երև­անն ամեն կերպ փորձում է իրեն ցույց տալ որպես կառուցո­ղա­կան և պատրաստա­կամ։ Իհարկե հասկա­նա­լի է, թե ինչու է Ադրբե­ջա­նը նման հեգնա­կան տոնով արձա­գանքում քարտեզնե­րի փոխանցման լուրին։ Ադրբե­ջա­նի հեգնա­կան և կիսա­ռազմա­կան կոշտ հռե­տո­րա­բա­նությունը երկու նպա­տակ ունի։ Առա­ջին և հիմնա­կանն այն է, որ ընտրություննե­րին պատրաստվող Ալիևը նախ ցանկա­նում է ընտրություննե­րի ընթացքում հաղթել հնա­րա­վո­րինս մեծ տոկո­սով, որը նրան հնա­րա­վո­րոյթյուն կտա հանդես գալ որպես տարա­ծաշրջա­նի կարև­որ պետություն և երկրորդը՝ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է Հայաստա­նից քամել այն, ինչ հնա­րա­վոր է ընդհանրա­պես։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել կոշտ հռե­տո­րա­բա­նությամբ՝ հայտա­րա­րություններ հնչեցնե­լով Սյունի­քի, Գորի­սի, Ջերմուկի մասին։ Առայժմ Հայաստա­նը չունի այն բավա­րար ուժը, որպեսզի Ադրբե­ջա­նին համարժեք պատասխան տա, բայց ամեն ինչ տանում է դրան։ Քաղա­քա­գե­տի կարծի­քով կամ Բաքուն պիտի մի կողմ դնի իր կոշտ հռե­տո­րա­բա­նությունը և ավե­լի զիջող տոն որդեգրի, կամ Հայաստա­նը վաղ թե ուշ պատասխա­նե­լու է Ադրբե­ջա­նին՝ կլի­նի դա ռազմա­պես, թե քաղա­քա­կան ձևա­չա­փով։ Իսկ դա տեղի կունե­նա այն ժամա­նակ, երբ Հայաստա­նը հայտնվի անկյուն քշված գազա­նի, որն այլև նահանջե­լու կամ հարմարվե­լու տեղ չի ունե­նա։ Դա կլի­նի այն պահը, երբ Երև­ա­նը կպա­տասխա­նի, որովհետև կանգնած կլի­նի այն կարմիր գծե­րի առաջ, որն անցնել չի կարող։

Քաղա­քա­գետ Ռ․ Ղևոնդյա­նը նկա­տեց, որ քարտեզնե­րի տրա­մադրումը չի կապում ՀՀ վարչա­պե­տի՝ Թբի­լի­սի այցե­լեու հետ և առա­վել, որ այն պատճառ լինի Ադրբե­ջա­նի արձագգանքին։ Այդ այցի մասին վաղուց էր հայտա­րարվել։ Ղևոնդյա­նի կարծքով Երև­ա­նը և Թբի­լի­սին առանձին-առանձին չեն կարող իրենց առաջ կանգնած խնդիրնե­րի լուծմա­նը ձեռնա­մուխ լինել, բայց միասնա­բար նրանք քաղա­քա­կան մեծ ռեսուրս ունեն, որը կարե­լի է կիրա­ռել։ Առայժմ  Երև­ա­նը չի դիտարկում Թբի­լի­սին որպես հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման միջնորդա­յին կետ։ Այս հարցով ևս կողմե­րը ունեն միմյանց բացա­ռող և բացա­սող վերա­պա­հումներ։ Երև­անն ավե­լի շատ Արևմուտքին է ներգրա­վում, իսկ Ադրբե­ջա­նը՝ Մոսկվա­յին։ Անշուշտ այդ ամենն իր ազդե­ցությունն է ունե­նում հարա­բե­րություննե­րի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ