18.5 C
Yerevan

Ալիևն Ու Խաղա­ղությունը

Հայաստա­նը փորձում է շահել ժամա­նակ այնքան, քանի դեռ «գնա­հատվում» է, այդ ժամա­նակն օգտա­գործե­լով պաշտպա­նունա­կության բարձրացման համար:

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջա­նի ամբարտա­վա­նության «մեխա­նի­կան» եւ Կովկա­սի խաղա­ղության համա­կարգը

Ադրբե­ջա­նը հերթա­կան անգամ ամբարտա­վան եւ հանդուգն պատասխան է տվել Հայաստաննից հնչող խաղա­ղա­մետ հայտա­րա­րություննե­րին, որ բարձրա­ձայնել էր Նիկոլ Փաշինյա­նը հայկա­կան բանա­կի օրվա հանդի­սա­վոր միջո­ցառման իր ելույթում, ասե­լով, որ Ադրբե­ջա­նին առա­ջարկել է անգամ չհարձակման պայմա­նա­գիր կնքել՝ հաշվի առնե­լով, որ խաղա­ղության պայմա­նագրի գործընթա­ցը կարող է ձգվելլ: Ադրբե­ջա­նը չունի խաղա­ղության մտադրություն եւ ծրա­գիր, ու սա թերեւս շատ վաղուց «ոզնուն էլ պարզ է»: Հայաստա­նը փորձում է իր հայտա­րա­րություննե­րով ստեղծել կառուցո­ղա­կա­նության ամուր եւ անխախտ պատկեր, իսկ այդ ֆոնին էլ ցույց տալ Ադրբե­ջա­նի ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունն ու ռազմա­տենչ, ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը: 

Այդ քաղա­քա­կա­նությունը, ինչպես նշե­ցի, «ոզնուն էլ պարզ» է, հետեւա­բար միանգա­մայն պարզ է նաեւ միջազգա­յին դերա­կա­տարնե­րին, որոնք հաստատ «ոզնի» չեն եւ շատ ավե­լի վաղուց գիտեն, թե ով է Ալիեւը, ինչ է Ադրբե­ջա­նը, ինչ քաղա­քա­կան հավակնություններ, ռազմա­կան ծրագրեր ունի, ինչ հավակնություններ ու ծրագրեր կան այն կենտրոննե­րում, որոնք այս կամ այն կերպ մտա­դիր են միմյանց դեմ պայքա­րում օգտա­գործել Ադրբե­ջա­նին: Հետեւա­բար, հարց է առա­ջա­նում, Երեւա­նի փորձը՝ ստեղծել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջեւ կոնտրաստը, որքա՞ն արժեք ունի, որքա՞ն է իմաստա­վորված:

Այդ փորձը կարող է իմաստ ունե­նալ միայն մի դեպքում, երբ Հայաստանն ունե­նա համո­զում, որ բոլո­րը սպա­սում են Երեւա­նի մի փոքր «վրի­պումին»՝ ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի՝ «կրակ» հրա­մա­նը տալու համար, եւ Հայաստա­նը անում է ամեն ինչ, այդ վրի­պումը թույլ չտա­լու, այդ հրա­մա­նի «փաստարկ» չտա­լու համար: Ամբողջ հարցն այն է, որ դա էլ կարող է իմաստա­վորված լինել սահմա­նա­փակ ժամա­նա­կա­հատվա­ծի համար, քանի որ ինքնին իրե­րի այդ դրվածքը կարող է վկա­յել այն մասին, որ մեծ հաշվով խնդի­րը նպա­տա­կա­հարմա­րության դաշտում է, ըստ նպա­տա­կա­հարմա­րության՝ այդ վարքա­գի­ծը կարող է գնա­հատվել, կամ՝ ոչ: 

Հնա­րա­վոր է, որ Հայաստա­նը փորձում է շահել ժամա­նակ այնքան, քանի դեռ «գնա­հատվում» է, այդ ժամա­նակն օգտա­գործե­լով պաշտպա­նունա­կության բարձրացման համար: Բայց որքա՞ն ժամա­նակ ունի Հայաստա­նը: Սա իհարկե միակ հարցը չէ: Մյուս հարցն այն է, թե Հայաստանն ինչ այլընտրանքա­յին տարբե­րակ ունի՝ կայունության կառա­վա­րե­լիության առա­վել հուսա­լի ու երկա­րա­ժամկետ մեխա­նիզմ ձեւա­վո­րե­լու համար, իհարկե մի կողմ թողնե­լով Ադրբե­ջա­նի հետ որեւէ հավա­սա­րակշռված փաստա­թուղթ ստո­րագրե­լու հարցում համա­ձայնության գալու անի­րա­տե­սա­կան տարբե­րա­կը: Իրե­րի ներկա­յիս դրությունը հուշում է, որ խորքա­յին առումով այլընտրանքներ գոյություն չունեն, քանի որ գոյություն չունի պատե­րազմի եւ խաղա­ղության վերա­բերյալ ոչ միայն գլո­բալ համա­ձայնություն, այլ որեւէ ռեգիո­նի առումով լոկալ համա­ձայնություննե­րի շատ, թե քիչ շոշա­փե­լի համա­կարգ:

Միայն այդօ­րի­նակ համա­կարգերն է, որ երաշխա­վո­րում են տեւա­կան կայունություն ու խաղա­ղություն: Կովկա­սի առնչությամբ կա այդպի­սի մեկ համա­կարգի գաղա­փար՝ 3+3: Կան տարբեր այլ պատկե­րա­ցումներ ու փորձեր, որոնք սակայն իբրեւ համա­կարգ չունեն անգամ նախնա­կան ձեւա­կերպված ուրվագծում: Այդպի­սին կարող էր լինել Եվրա­միության Արեւելյան գործընկե­րության ծրա­գի­րը, որի կենսունա­կության ապա­հո­վում սակայն Եվրա­միությունն ի վիճա­կի չեղավ, ինչպես ի վիճա­կի չէ ապա­հո­վել անգամ Ալիեւի բանակցություն իր հովա­նու ներքո: Համա­կարգա­յին ինչ առա­ջարկ ունի ԱՄՆ, եւ ունի՞ արդյոք, դեռ պարզ չէ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3380111.html

Առնչվող Հոդվածներ