23.3 C
Yerevan

Մակրո­նի Ուշագրավ Ելույթը

Թրամփի հնա­րա­վոր, շատ հավա­նա­կան թվա­ցող հաղթա­նա­կին, որի պարա­գա­յում մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Թրամփը կշա­րունա­կի իր այսպես ասած մեկուսա­կա­նության քաղա­քա­կա­նությունը, ինչի պարա­գա­յում Եվրո­պան կմնա իր անվտանգա­յին խնդիրնե­րի դեմ հանդի­ման:

Հակոբ Բադալյան

Մակրո­նը ուշագրավ ելույթը՝ ԱՄՆ-Թուրքիա համա­ձայնության ֆոնին

«Սա վճռա­կան պահ է Եվրո­պա­յի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպա­նե­լու և աջակցե­լու Ուկրաի­նա­յին այն ամե­նով, ինչ անհրա­ժեշտ է, և անկախ նրա­նից, թե Ամե­րի­կան ինչ որո­շի: Եվրո­պան բախտ է ունե­ցել ունե­նալ Ամե­րի­կա­յի պես գործընկեր, բայց մենք պետք է հստակ լինենք: Ուկրաի­նան եվրո­պա­կան մայրցա­մա­քի մի մասն է, և ինչ էլ որ Ամե­րի­կան որո­շի, մենք պետք է ճիշտ և համարձակ որո­շումներ ընդունենք», Շվե­դիա­յի պաշտպա­նա­կան ակա­դե­միա­յում ելույթի ժամա­նակ հայտա­րա­րել է Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը: 

Նա նշել է, որ Ռուսաստա­նի հաղթա­նակ թույլ տալը կբե­րի Եվրո­պա­յի անվտանգության ճարտա­րա­պե­տության փլուզման, որը իր ազդե­ցությունը կթողնի նաեւ Կովկա­սում եւ Կենտրո­նա­կան Ասիա­յում: Ֆրանսիա­յի նախա­գահն ըստ ամե­նայնի փորձում է համո­զել եվրո­պա­ցի­նե­րին ձեւա­վո­րել միասնա­կան «ճակատ» եւ զբաղվել «Եվրո­պա­կան սուվե­րե­նության» խնդրով, որ Մակրո­նը ձեւա­կերպել է դեռեւս թվա­կա­նի փետրվա­րին՝ Ուկրաի­նա­յի դեմ ՌԴ պատե­րազմից օրեր անց: Ֆրանսիա­յի նախա­գահն ըստ երեւույթին փորձում է պատրաստվել նաեւ ԱՄՆ նախա­գա­հի ընտրությա­նը Թրամփի հնա­րա­վոր, շատ հավա­նա­կան թվա­ցող հաղթա­նա­կին, որի պարա­գա­յում մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Թրամփը կշա­րունա­կի իր այսպես ասած մեկուսա­կա­նության քաղա­քա­կա­նությունը, ինչի պարա­գա­յում Եվրո­պան կմնա իր անվտանգա­յին խնդիրնե­րի դեմ հանդի­ման: 

Կամ, Թրամփը կարող է պայմա­նա­վորվել Ռուսաստա­նի հետ, իսկ Մակրո­նը փորձում է կանխարգե­լել այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի օբյեկտ դառնա­լու հեռանկա­րը եւ մնալ սուբյեկտ: Նա Շվե­դիա­յում ձեւա­կերպել է եվրո­պա­կան սուբյեկտության խնդի­րը: Այլ հարց է, թե եվրո­պա­ցի­նե­րից ով ինչպես է պատկե­րացնում այն: Վերջին շրջա­նում Ֆրանսիա­յի նախա­գա­հին կարծես թե հաջողվել է գործընկե­րա­յին հավաստիա­ցում ստա­նալ եվրո­պա­կան մյուս առա­ջա­տար Գերմա­նիա­յի կանցլե­րից, թեեւ ընթա­ցիկ տարում հարց է, թե ինչպի­սի ճակա­տա­գիր կունե­նա Շոլցը, հաշվի առնե­լով այն, որ Գերմա­նիա­յի կառա­վա­րող՝ սոցիալ-դեմոկրատնե­րի եւ կանաչնե­րի կոա­լի­ցիան արձա­նագրում է վարկա­նի­շի էական անկում:

Դրան զուգա­հեռ, Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Սունա­կի այցը Ուկրաի­նա վկա­յեց այն մասին, որ Լոնդո­նը հավակնում է ԱՄՆ այս կամ այն պատճա­ռով նահանջի կամ զբաղվա­ծության դեպքում դառնալ «առա­ջին ջութակ»՝ Կիեւի վարքա­գի­ծը ձեւա­վո­րե­լու եւ կառա­վա­րե­լու, հետաւա­բար նաեւ եվրո­պա­կան անվտանգության համա­կարգի հարցում: Հենց այդ միտումն է թերեւս մերձեցրել Ֆրանսիա­յին ու Գերմա­նիա­յին, ինչը սակայն բավա­րար չէ եվրո­պա­կան մոնո­լիտ ստա­նա­լու համար: Ընդ որում, Մակրո­նի ելույթը Շվե­դիա­յում հատկանշա­կան է նաեւ այն համա­ձայնության ֆոնին, որ Թուրքիան ու ԱՄՆ ձեռք բերե­ցին Շվե­դիա­յի՝ ՆԱՏՕ անդա­մակցության հարցում:

Սա նշա­նա­յին հանգա­մանք է թե եվրո­պա­կան, թե եվրաատլանտյան քաղա­քա­կա­նության իրո­ղություննե­րի համա­տեքստում: ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալ Վիկտո­րիա Նուլանդը, որ այցե­լել է Կիեւ, հայտա­րա­րել է, որ Վաշինգտո­նը պատրաստ է նաեւ վերա­կանգնել Թուրքիա­յին F‑35-ների վաճառքի ծրա­գի­րը: Եւ հատկանշա­կան է, որ ամե­րի­կա-թուրքա­կան համա­ձայնության իրո­ղության պայմաննե­րում Մակրո­նը շտա­պում է Շվե­դիա եւ ձեւա­կերպում ըստ էության «առանց ԱՄՆ» Եվրո­պա­յի կոնցեպտուալ խնդի­րը, դրա մարտահրա­վերնե­րից մեկը տեսնե­լով նաեւ ԱՄՆ-Թուրքիա համա­ձայնության խորա­պատկե­րում:

https://www.1in.am/3380909.html

Առնչվող Հոդվածներ