23.3 C
Yerevan

Արցա­խի Հայա­թափման Նավթա­յին Փոխարժե­քը

Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը Բաքվի վերա­կա­ռուցման մոտ հիսուն միլիարդ դոլար գնա­հատված նախա­գիծ է հաստա­տել եւ պաշտո­նա­պես հայտա­րա­րել, որ հաշվարկված գումա­րի մեկ երրորդը կներգրավվի արտա­քին ներդրումնե­րի տեսքով:

Վահրամ Աթա­նեսյան

Socar‑ի մասնա­վո­րեցման խայծով Ալիեւը կմարսի՞ Արցա­խի հայա­թա­փումը, Հայաստա­նի հետ կհասնի՞ իր համար ցանկա­լի պայմա­նագրի ստո­րագրմա­նը

Ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Իլհամ Ալիեւի հատուկ ներկա­յա­ցուցի­չը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ խոսքը վերա­բե­րում է արտա­քին քաղա­քան հարցե­րով օգնա­կան Հաջիեւին, գաղտնի բանակցություններ է վարում BP ղեկա­վա­րության հետ, որպեսզի Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պե­տին համո­զեն՝ եվրո­պա­կան ազդե­ցիկ առաջնորդնե­րի հետ միա­սին «հարթե­լու Եվրո­պա­յի խորհրդի հետ տարա­ձայնություննե­րը»: Որքանո՞վ է այս արտա­հոսքը համա­պա­տասխա­նում կամ գոնե մոտ իրա­կա­նությա­նը՝ հերքել կամ հաստա­տել դժվար է:

Փաստ է, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը Բաքվի վերա­կա­ռուցման մոտ հիսուն միլիարդ դոլար գնա­հատված նախա­գիծ է հաստա­տել եւ պաշտո­նա­պես հայտա­րա­րել, որ հաշվարկված գումա­րի մեկ երրորդը կներգրավվի արտա­քին ներդրումնե­րի տեսքով: Կառա­վա­րությանն առընթեր Գույքա­յին հարցե­րով պետա­կան ծառա­յության տնօ­րեն Էյնուլլաեւը հայտա­րա­րել է, որ կառա­վա­րությունը մշա­կում է պետա­կան եւ փակ բանժնե­տի­րա­կան ընկե­րություննե­րի բաժնե­մա­սե­րի մասնա­վո­րեցման ծրա­գիր:

Եկող տարեսկզբից այն կդրվի գործո­ղության մեջ: Խոսքը վերա­բե­րում է նաեւ Socar պետա­կան ընկե­րության ենթա­կա­յության քիմիա­կան արտադրության ձեռնարկություննե­րին: Ի՞նչ են դրանք իրենցից ներկա­յացնում կամ ինչ կարող են հետա­գա­յում ներկա­յացնել՝ դատո­ղություններ անել դժվար է, դա կարող են քիմիա­կան արդյունա­բե­րության ոլորտի մասնա­գետներն անել: Էյնուլլաեւը միա­ժա­մա­նակ ասել է, որ օտա­րերկրյա ներդրողնե­րը չեն ունե­նա հողի մասնա­վո­րեցման իրա­վունք, հողօգտա­գործումը թույլատրվում է միայն վարձա­կա­լա­կան հիմունքնե­րով:

Ասել, թե ամեն ինչ արվե­լու է օրենքով եւ ապա­հովվե­լու են բոլոր ընթա­ցա­կարգե­րը, չափա­զանցված լավա­տե­սություն կլի­ներ: Ադրբե­ջա­նի տնտե­սությունը նոմի­նալ առումով է պետա­կան, փաստա­ցի այն քվո­տա­վորված է իշխող ընտա­նի­քի եւ էլի­տա­յի մի քանի ազդե­ցիկ ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ: Արտա­քին ներդրողնե­րը գործ են ունե­նա­լու անձամբ Իլհամ Ալիեւի հետ: Իսկ դա հնա­րա­վո­րություն է, որպեսզի նա քաղա­քա­կան աջակցություն «փրկագնի»:

Վերջին շրջա­նում Ալիեւը համա­գործակցության ծրագրեր է քննարկել Արա­բա­կան միացյալ էմի­րություննե­րի հետ: Բացառված չէ, որ պետա­կան ընկե­րություննե­րի բաժնե­մա­սե­րի մասնա­վո­րեցմա­նը ներգրավվի այդ երկի­րը: Ադրբե­ջա­նը համա­գործակցում է նաեւ Ռումի­նիա­յի հետ: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ BP‑ն եւս հետաքրքրություններ ունե­նա: Էներգե­տիկ ծրագրե­րում մասնակցություն ունի ռուսաստանյան «Լուկօյլը»: 

Իհարկե, ոչ ոք Ալիեւի «գեղե­ցիկ աչքե­րի համար» բազմա­մի­լիոն ներդրումներ չի անե­լու: Կոպիտ ասած՝ ապրանքը շուկա է հանվում, գնորդն այն գնա­հա­տե­լու է նպա­տա­կա­հարմա­րության եւ մատչե­լիության ու ապա­գա շահույթի մանրակրկիտ վերլուծությունից հետո: Բայց քաղա­քա­կան քայլը բարձրացնե­լու է Ադրբե­ջա­նով հետաքրքրվա­ծության աստի­ճա­նը: Միջազգա­յին հանրությունը երկու տասնամյակ հանդուրժել է Ալիեւի բոլոր շահա­տա­կություննե­րը: Ոչ մի երաշխիք չկա, որ, ասենք, Socar‑ի «ամբողջա­կան մասնա­վո­րեցման խայծով» Ալիեւը չի մարսե­լու Արցա­խի հայա­թա­փումը եւ Հայաստա­նի հետ չի հասնե­լու իր համար ցանկա­լի պայմա­նագրի ստո­րագրմա­նը:

Առնչվող Հոդվածներ