23.3 C
Yerevan

Պատե­րազմի Ու Խաղա­ղության Բաց Խաղ

Կայքի համար‘

Համաշխարհա­յին պատե­րազմը ըստ ամե­նայնի հավա­քում է նոր եւ ավե­լի մեծ պտույտնե­րի թափ: Ավե­լորդ է խոսել այն իրա­վի­ճա­կի մասին, որ առկա է Մերձա­վոր Արեւելքում:

Հակոբ Բադալյան

Չինաստա­նը չի հրա­ժարվի ուկրաի­նա­կան հարցում Ռուսաստա­նին աջակցե­լուց, չնա­յած ԱՄՆ ճնշմա­նը, ՌԴ պաշտպա­նության նախա­րար Շոյգուի հետ տեսա­կոնֆե­րանսի ընթացքում հայտա­րա­րել է Չինաստա­նի նորանշա­նակ պաշտպա­նության նախա­րար Դոնգ Ջունը: Չինաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի հայտա­րա­րությունը վկա­յում է, որ դիմա­կա­յությունն ուկրաի­նա­կան ճակա­տում շարունակվե­լու է աճող միտումով, չնա­յած ուշադրոության անկման առե­րեւույթ դրսեւո­րումնե­րին: Եվրա­միությունը հայտա­րա­րել է, որ մինչեւ մարտ Ուկրաի­նա­յին կփո­խանցի խոստացված 1 միլիոն արկե­րից 600 հազա­րը, իսկ Եվրա­հանձնա­կա­տար Բորե­լը հայտա­րա­րել է, որ 2024 թվա­կա­նին Կիեւը կստա­նա 24 միլիարդ եվրո­յի օգնություն: 

Ռուսաստա­նի Դաշնության նախա­գահ Պուտի­նը պատասխա­նե­լով հարցին, թե որտեղ պետք է անցնի ապա­ռազմա­կա­նացված գոտու գիծը, որպեսզի ՌԴ սահմա­նա­յին բնա­կա­վայրե­րը լինեն ապա­հով, հայտա­րա­րել է, որ այդ գիծը պետք է լինի այնքան հեռու, որ ՌԴ բնա­կա­վայրե­րը հասա­նե­լի չլի­նեն հեռա­հար հրթիռնե­րի համար, որ Արեւմուտքը տրա­մադրում է Կիեւին եւ որոնցով Կիեւը թիրա­խա­վո­րում է բնա­կա­վայրե­րը: Պուտի­նի հայտա­րա­րությունը կարող է նշա­նա­կել, որ նախա­գա­հի ընտրությունից հետո կամ դրան զուգա­հեռ ռուսա­կան կողմը կարող է ձեռնարկել ուկրաի­նա­կան ճակա­տում հարձակման եւ նոր տարածքներ գրա­վե­լուն ուղղված գործո­ղություններ: Օրեր առաջ ամե­րիկյան մամուլում հրա­պա­րակվում էր տեղեկկություն, որ Վաշինգտո­նը Կիեւին խորհուրդ է տալիս անցնել խորը պաշտպա­նության, ինչը թերեւս նշա­նա­կում է, որ այս փուլում՝ ուկրաի­նա­կան հակա­հարձակման ձախո­ղումից հետո դրվում է խնդիր թույլ չտա տարածքա­յին նոր կորուստներ: 

Միա­ժա­մա­նակ, այսօր հայտնի է դարձել, որ առա­ջի­կա օրե­րին ԱՄՆ Ուկրաի­նա­յին կփո­խանցի 150 կմ հեռա­հա­րությամբ հրթիռներ: Միով բանիվ, համաշխարհա­յին պատե­րազմը ըստ ամե­նայնի հավա­քում է նոր եւ ավե­լի մեծ պտույտնե­րի թափ: Ավե­լորդ է խոսել այն իրա­վի­ճա­կի մասին, որ առկա է Մերձա­վոր Արեւելքում: Սրանք երկու առանցքա­յին ուղղություններն են, որոնք ուղիղ իմաստով սեղմում են Կովկա­սի անվտանգության միջա­վայրը, եւ գործնա­կա­նում բացա­ռում խաղա­ղության պայմա­նագրի կնքման միտված որեւէ կայուն եւ իրա­կան գործընթաց: 

Հայաստա­նը պետք է խոսի խաղա­ղությունից, ձեւա­կերպի խաղա­ղությունը որպես նպա­տակ, եւ միեւնույն ժամա­նակ հենց այդ նպա­տա­կը սպա­սարկե­լու համար պետք է առա­վել արագ ու դինա­միկ քայլե­րով բազմա­պատկի ներքին կարո­ղություններն ու դիմադրունա­կությունը, համալրի սպա­ռա­զի­նության պաշարն ու կազմա­կերպա­կան կարո­ղություննե­րը, ինչպես նաեւ ձեւա­վո­րել քաղա­քա­կան որո­շումներ կայացնե­լու միջա­վայր, այդ ամե­նին զուգա­հեռ իհարկե բազմա­պատկե­լով դիվա­նա­գի­տա­կան բազմա­շերտ աշխա­տանքը: Ընդ որում, տրա­մա­բա­նությունը պետք է լինի այն, որ պաշտպա­նա­կան կազմա­կերպա­կան ներքին կարո­ղություննե­րը լինեն դիվա­նա­գի­տա­կան աշխույժ ջանքի հենք, թույլ չտա­լով իրա­վի­ճա­կը հասցնել մի կետի, երբ դիվա­նա­գի­տությունը ստիպված կլի­նի դառնալ ռազմա­կան գործո­ղություննե­րի թիկունք: 

Զուգա­հեռ, Հայաստա­նը թերեւս պետք է աստի­ճա­նա­բար հրա­ժարվի իր խաղա­ղա­սի­րությունն «ապա­ցուցե­լու» անի­մաստ փորձից: Առա­վել եւս, որ այդ հարցում Երեւա­նը վաղուց շոշա­փում է ասպեկտներ, որոնք թերեւս առնվազն ժամա­նա­կա­յին վեկտո­րի իմաստով ավե­լի շուտ աշխա­տում են Հայաստա­նի դեմ, քան խաղա­ղության օգտին: Ի վերջո, ժամա­նա­կա­կից աշխարհում չկա այդօ­րի­նակ ապա­ցույցնե­րի անհրա­ժեշտություն եւ կարիք, քանի որ չկան գերտե­րություննե­րի համար գաղտնիքներ, խաղա­քարտե­րը ըստ էության վաղուց դասա­վորված են եւ ընթա­նում է զգա­լիո­րեն բաց խաղ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3381125.html

Առնչվող Հոդվածներ