23.3 C
Yerevan

Վաշինգտոն-Անկա­րա-Կիև Հետա­գիծ

Մոսկվան հրա­դա­դար հաստա­տե­լու ցանկություն չունի, քանի դեռ չի կարող Կիեւին թելադրել հաշտության իր պայմաննե­րը: Փետրվա­րի 12-ին Ռուսաստա­նի նախա­գա­հը մեկնում է Թուրքիա: Տպա­վո­րություն է, որ Միացյալ Նահանգնե­րը փորձում է խաթա­րել Պուտին-Էրդո­ղան համա­գործակցությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Վաշինգտոն-Անկա­րա-Կիեւ. Ի՞նչ է «թելում» Նուլանդը

Ես պետք է ասեմ, որ հեռա­նում եմ միասնա­կա­նությունից ավե­լի ոգեւորված եւ Ուկրաի­նա­յի համար այս տարվա ռազմա­վա­րա­կան բացարձակ նշա­նա­կության վճռա­կա­նությամբ: Ես հեռա­նում եմ վստա­հությամբ, որ թեեւ Ուկրաի­նան ամրապնդում է պաշտպա­նությունը, բայց պարոն Պուտի­նին մարտի դաշտում «հաճե­լի անակնկալներ» են սպաում, եւ Ուկրաի­նան այս տարի կհասնի շատ ուժող արդյունքնե­րի, Կիեւում Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի եւ պաշտպա­նության նախա­րարնե­րի հետ բանակցություննե­րից հետո հայտա­րա­րել է քաղա­քա­կան հարցե­րով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը:

Անցյալ շաբաթ Նուլանդն այցե­լել է Անկա­րա, որտեղ բանակցություններ է վարել արտա­քին գործե­րի նախա­րար Ֆիդա­նի եւ բարձրաստի­ճան այլ դիվա­նա­գետնե­րի հետ: Նուլանդը Կիեւ է գործուղվել, երբ մամուլը տեղե­կություն տարա­ծեց, որ նախա­գահ Զելենսկին մտա­դիր է պաշտո­նանկ անել զինված ուժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զալյուժնիին: Ունի՞ Զալյուժնին քաղա­քա­կան համա­կիրներ, որ ցանկա­նում են հասնել հրա­դա­դա­րի եւ բանակցություննե­րի միջո­ցով կարգա­վո­րել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը՝ հայտնի չէ: Նուլանդի հայտա­րա­րությունից հետեւում է, որ նա Կիեւ է մեկնել, որպեսզի հասկա­նա, թե պատե­րազմը շարունա­կե­լու հարցում ուկրիա­նա­կան վերնա­խա­վը որքա­նով է միասնա­կան: Նրան, երեւում է, հավաստիացրել են, որ բավա­րար աջակցության դեպքում Ուկրաի­նան պատրաստ է ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունա­կել եւ փորձել բեկում մտցնել:

Նուլանդի Կիեւում գտնվե­լու օրը հարցին, թե շփման ո՞ր գիծն է Ռուսաստա­նի համար անվտանգության երաշխիք, Վլա­դի­միր Պուտի­նը պատասխա­նել է, որ Ռուսաստա­նը պետք է ապա­հո­վագրված լինի հեռա­հար հրթիռնե­րի հասա­նե­լիությունից: Մոսկվան հրա­դա­դար հաստա­տե­լու ցանկություն չունի, քանի դեռ չի կարող Կիեւին թելադրել հաշտության իր պայմաննե­րը: Փետրվա­րի 12-ին Ռուսաստա­նի նախա­գա­հը մեկնում է Թուրքիա: Տպա­վո­րություն է, որ Միացյալ Նահանգնե­րը փորձում է խաթա­րել Պուտին-Էրդո­ղան համա­գործակցությունը: «Մենք ուշա­դիր հետեւում ենք Կովկա­սի իրա­դարձություննե­րին» ‑Նուլանդի Անկա­րա այցից հետո հայտա­րա­րել է Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը:

Միացյալ Նահանգնե­րը ձգտում են Թուրքիա­յին լիո­վին ներգրա­վել Ուկրաի­նա­յին աջակցող կոալիցիայի՞ն, թե ավե­լի բարդ «պարտիա են մշա­կել«՝ հասնե­լու ռուս-թուրքա­կան դիմա­կա­յության Մերձա­վոր Արեւելքում եւ Կովկա­սում: Չափա­զանց ուշագրավ է, որ Հունգա­րիա­յի եւ Ռումի­նիա­յի աջ-ազգայնա­կան ուժե­րը հրա­պա­րա­կա­յին խոսում են Անդրկարպատնե­րի եւ Բուկո­վիա­նա­յի մասին, տարածքներ, որ նախկի­նում գտնվել են Հունգա­րիա­յի եւ Ռումա­նիա­յի կազմում: Եվրո­պա­յի աջ-ազգայնա­կան ուժերն ավանդա­բար Ռուսաստա­նի հետ համա­գործակցության կողմնա­կից են:

Պուտին-Էրդո­ղան առա­ջի­կա բանակցություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, բավա­կան բարդ են լինե­լու: Թուրքիան տնտե­սա­կան լուրջ դժվա­րություններ ունի: Մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգնե­րը խոստա­նում են Էրդո­ղա­նին 30 միլիարդ դոլար արտոնյալ վարկ տրա­մադրել՝ տնտե­սության «ճեղքե­րը մասամբ փակե­լու« համար: Ռուսաստա­նը նման հնա­րա­վո­րություն չունի, բայց կարող է ավե­լի գրա­վիչ առա­ջարկություն անել: Եթե Էդո­ղա­նը եւ Պուտի­նը համա­ձայնության չհասնեն, քաղա­քա­կան ի՞նչ վարք է դրսեւո­րե­լու Իլհամ Ալիեւը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3381382.html

Առնչվող Հոդվածներ