28.4 C
Yerevan

Անկա­խության Հռչա­կա­գի­րը Չվե­րա­ծել «Մեղքի»

Հայաստա­նը Թբի­լի­սիի համար մի կողմից չի ունե­ցել ռազմա­կան գործակցությունը խորացնե­լու գրավչություն, մյուս կողմից՝ չի պարունա­կել այնպի­սի ռեգիո­նալ ուժ եւ աշխարհա­քա­ղա­քա­կան ներուժ, որի մտա­հո­գությունից ելնե­լով Թբի­լի­սին մտա­ծեր Հայաստա­նի հետ այդպի­սի հարա­բե­րություն կառուցե­լու մասին:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը հարցնում է, թե Վրաստանն ինչու՞ Հայաստա­նի հետ չունի այն ռազմա­կան գործակցությունը, որն ունի Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ: Եվ այստեղ նա «պատասխա­նը» փնտրում է Հայաստա­նի «ոչ լեգի­տիմ» նպա­տակնե­րով Անկա­խության հռչա­կագրի ու Սահմա­նադրության «տարածքում»: Եթե սա պարզա­պես տեղե­կատվա-քարոզչա­կան բնույթի գիտակցված նենգա­փո­խում չէ, ապա կմնա եզրա­կացնել, որ իրա­վի­ճա­կի գնա­հատման քաղա­քա­կան անհա­մարժե­քություն է:

Վրաստա­նի՝ Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի պաշտպա­նա­կան հարա­բե­րության «տարբե­րության» պատճառն այն է, որ Թուրքիան ու Ադրբե­ջա­նը Վրաստա­նի համար պարունա­կում են ռազմա­վա­րա­կան եւ տակտի­կա­կան բնույթի մի շարք սպառնա­լիքներ ու ռիսկեր, որոնք կառա­վա­րե­լու խնդիրն էլ Թբի­լի­սիին մղել է նրանց հետ գործակցության, քանի որ հակա­ռա­կը կարող էր լինել դիմա­կա­յությունը, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ կար դիմա­կա­յությունը Ռուսաստա­նի հետ: Վրաստա­նը Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ ռազմա­կան գործակցությունը խորացրել է Սահա­կաշվի­լու նախա­գա­հությունից հետո, որն ընտրեց Ռուսաստա­նի հետ առճա­կատման ուղին եւ այդ պայմաննե­րում Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ «խորա­ցումը» երաշխիքն էր, որ նրանք Ռուսաստա­նի հետ «խորացված» չեն փորձի օգտվել ռուս-վրա­ցա­կան հակադրությունից: Թեեւ, Ադրբե­ջանն ու Թուրքիան դրա­նից օգտվել են փափուկ ուժի տեխնո­լո­գիա­յով:

Այսինքն, ռազմա­կան խորացված գործակցությամբ կանխարգե­լե­լով ուժա­յին տարբե­րա­կը, Վրաստա­նը բացվեց Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի առաջ փափուկ ուժի տարբե­րա­կի առումով: Այդ հանգա­մանքը վրա­ցա­կան ներքին կյանքում մեծա­պես բարձրացրել է Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի ազդե­ցությունը: Հայաստա­նը Թբի­լի­սիի համար մի կողմից չի ունե­ցել ռազմա­կան գործակցությունը խորացնե­լու գրավչություն, մյուս կողմից՝ չի պարունա­կել այնպի­սի ռեգիո­նալ ուժ եւ աշխարհա­քա­ղա­քա­կան ներուժ, որի մտա­հո­գությունից ելնե­լով Թբի­լի­սին մտա­ծեր Հայաստա­նի հետ այդպի­սի հարա­բե­րություն կառուցե­լու մասին: Եվ առ այսօր Վրաստա­նը չունի այդ մոտի­վը եւ «մոտիվնե­րը», չնա­յած ընդա­մենն օրեր առաջ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին հռչա­կագրի ստո­րագրմա­նը: Դա է նաեւ պատճա­ռը, որ հայ-վրա­ցա­կան հարցում առ այսօր կա բավա­կա­նին հարուստ հռե­տո­րա­բա­նություն, բայց մեծ հաշվով չկա պարզ, սակայն առարկա­յա­կան բովանդա­կություն:

Այդ ամե­նով հանդերձ, թերեւս մեղմ ասած սխալ մոտե­ցում է վարչա­պե­տի այդօ­րի­նակ խոսույթով Վրաստա­նի հանդեպ Հայաստա­նի «մեղա­վո­րության» կամ «պարտքի» բարդույթ ձեւա­վո­րե­լը: Վրաստա­նի հետ Հայաստա­նի հարա­բե­րությունը հույժ կարեւոր ուղղություն է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառնե­րով, բայց խորքա­յին իմաստով Հայաստա­նի հետ հարա­բե­րությունը պակաս կարեւոր չէ նաեւ Վրաստա­նի համար: Հետեւա­բար միա­կողմա­նի կամ նույնիսկ փոխա­դարձ «բարդույթնե­րի» մասին մտա­ծե­լու փոխա­րեն, պետք է միտքն ու ջանքը կենտրո­նացնել հարա­բե­րության առարկա­յա­կան բովանդա­կություն ձեւա­վո­րե­լու ուղղությամբ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ