23.3 C
Yerevan

Կեղտոտ Խաղ Սահմա­նադրության Շուրջ

Անտրա­մա­բա­նա­կան է իշխա­նություննե­րի պահվածքն այն առումով, որ Սահմա­նադրության փոփո­խությամբ հնա­րա­վոր է խաղա­ղության հասնել, մանա­վանդ, որ Ադրբե­ջա­նը ունի պատե­րազմա­կան կեցվածք։

Դավիթ Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը 1in TV‑ի եթե­րում անդրա­դարձել է Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րին ու դրանց առնչվող մի շարք իրա­դարձություննե­րի։ Մասնա­վո­րա­պես Ստե­փանյանն անդրա­դարձավ այն բանին, որ ՀՀ վարչա­պետ Փաշինյանն ու Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևը գրե­թե համա­ժա­մա­նակյա ելույթներ ունե­ցան ՀՀ Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի մասին ու երկուսն էլ ըստ էության նույն բանն ասա­ցին։ Վարչա­պետ Փաշինյանն ասաց, որ Հայաստա­նին սահմա­նադրա­կան փոփո­խություններ են անհրա­ժեշտ հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու, մասնա­վո­րա­պես Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու համար, իսկ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևն իր խոսքում ընդգծել էր, որ երկու երկրնե­րի մեջ դե ֆակտո կա խաղա­ղություն, բայց այն կարող է իր վերջնա­կան փաստաթղթա­յին ձևա­կերպումը ստա­նալ, եթե Հայաստա­նը օրենսդրա­կան մակարդա­կով ընդունի, որ Ադրբե­ջա­նից տարածքա­յին պահաջներ չունի և չի ցանկա­նում խախտել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Հասկա­նա­լի նէ, որ խոսքը գնում է Արցա­խի մասին։

Դավիթ Ստե­փանյա­նը նաև նշեց, որ Սահմա­նադրության ու դրա փոփո­խություննե­րի մասին չափա­զանց ակտիվ է ՀՀ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը և նրանք Ալիևի հետը գրե­թե նույն բանն են ասում։ Ստե­փանյա­նի համար անտրա­մա­բա­նա­կան է իշխա­նություննե­րի պահվածքն այն առումով, որ Սահմա­նադրության փոփո­խությամբ հնա­րա­վոր է խաղա­ղության հասնել, մանա­վանդ, որ Ադրբե­ջա­նը ունի պատե­րազմա­կան կեցվածք։ 

Ըստ Ստե­փանյա­նի, Բաքուն առա­ջիննե­րից մեկն է, ով իրա­կա­նում չի ցանկա­նում, որ ՀՀ Սահմա­նադրությունը փոփո­խության ենթարկվի։ Նա դա իրեն հիմք է տալիս լեգի­տիմ կերպով շարունա­կել Հայաստա­նի նկատմամբ իրա­կա­նացվող քաղա­քա­կա­նությունը և երկրորդ՝ Բաքուն, ով սպա­սարկում է նաև Մոսկվա­յի շահե­րը, ամեն ինչ անում է, որ տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն չհաստատվի։ Խաղա­ղության հաստատման դեպքում  Մոսկվան զրկվե­լու է ԴԱԾ‑ի միջո­ցով Սյունի­քը վերահսկե­լու հնա­րա­վո­րությունից, որը նրան ձեռնտու չէ։ 

Հայաստանյան խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը ևս ամեն կերպ փորձում է տաքացնել Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի թեման՝ ի վերջո ցանկա­նա­լով հասնել իշխա­նա­փո­խության։

Դավիթ Ստե­փանյա­նի կարծի­քով գուցե իշխա­նություննե­րը փորձում են այս եղա­նա­կով Հայաստա­նը դուրս բերել մոսկովյան հսկո­ղությունից և փորձել քաղա­քա­կա­նա­պես անկախ դարձնել, բայց այս քայլում բավա­կան շատ հարցա­կաններ կան։

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ