28.4 C
Yerevan

Ադրբե­ջա­նա­կան «Դեմոկրա­տիա»

Էական է այն, թե ԵԽԽՎ‑ն, եվրո­պա­կան կառույցնե­րը, նույն Ֆրանսիան որքանո՞վ են հետեւո­ղա­կան լինե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցում: Իսկ դա, անկասկած, կախված է նրա­նից, թե Ստե­փա­նա­կերտն ինքը որքանո՞վ է ունակ ձեւա­կերպել եւ ներկա­յացնել սեփա­կան մոտե­ցումը, եւ որքանո՞վ է Երեւա­նը պատրաստ կամ գործունակ՝ այդ օրա­կարգին աջակցե­լու հարցում:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվում, երեւում է, Ադրբե­ջա­նի իշխա­նության եւ եվրո­պա­կան կառույցնե­րի միջեւ լարվա­ծությունը լուրջ մտա­հո­գություննե­րի տեղիք է տալիս: «Թուրան» գործա­կա­լության տեղե­կացվա­ծությամբ՝ «նախա­գա­հի աշխա­տա­կազմի եւ ԱԳՆ փորձա­գետներն ուսումնա­սի­րում են Եվրո­պա­յի խորհրդին Ադրբե­ջա­նի անդա­մակցության դադա­րեցման իրա­վա-քաղա­քա­կան հնա­րա­վոր հետեւանքնե­րը»: Իշխող տեսա­կետ է, որ եթե մինչեւ տարե­վերջ ԵԽԽՎ-ում ադրբե­ջա­նա­կան պատվի­րա­կության մանդա­տը չվե­րա­կանգնվի, ապա «իշխա­նությունը կարող է հայտա­րա­րել Եվրո­պա­յի խորհրդից եւ Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի իրա­վա­զո­րությունից դուրս գալու որոշման մասին»:

ASNA վերլուծա­կան կենտրո­նի փորձա­գետ Նասի­մի Մամեդլին կարծում է, որ դա «ծանր հարված կլի­նի ադրբե­ջա­նա­կան հանրությա­նը, քանի որ կփա­կի ՄԻԵԴ դիմե­լու եւ տեղում ոտնա­հարված իրա­վունքնե­րը վերա­կանգնե­լու հնա­րա­վո­րությունը»: Անցյալ տարվա վիճա­կագրությամբ Ադրբե­ջա­նը ՄԻԵԴ դիմած քաղա­քա­ցի­նե­րի հաշվարկով առա­ջին տասնյա­կում է, շուրջ վեց հարյուր բողոք ներկա­յումս ուսումնա­սիրվում է: Բայց գործ ունենք արտա­ռոց իրա­վի­ճա­կի հետ. նույնիսկ համե­մա­տա­բար անկախ կամ ընդդի­մա­դիր գործիչնե­րը եւ քաղա­քա­գետնե­րը համա­րում են, որ ԵԽԽՎ վերջին բանա­ձեւը Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցում «Ադրբե­ջա­նի նկատմամբ ոչ արդա­րա­ցի դիրքո­րո­շում ունի»:

Առիթ ունե­ցել ենք՝ ուշադրություն հրա­վի­րե­լու Եվրո­պա­յում ադրբեւա­նա­կան վտա­րանդիության մի խումբ ներկա­յա­ցուցիչնե­րի անունից Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նին եւ Սենա­տին հղած «Դիմումի» չափա­զանց զգաստացնող հղումնե­րին: Նրանք փորձում են Ելի­սե­յան պալա­տին եւ ֆրանսիա­ցի սենա­տորնե­րին համո­զել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի „փակված հարցի„ արծա­րա­ծումն Ադրբե­ջա­նին «մղում է Ռուսաստա­նի հետ ավե­լի սերտ համա­գործակցության»: Բաքվի փորձա­գե­տի հայացքով՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցը միլիո­նա­վոր ադրբե­ջանցի­նե­րի զրկում է ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րի հեռանկա­րից:

Ըստ էության, թե վտա­րանդի­նե­րը, թե Բաքվի ոչ իշխա­նա­կան համա­րում ունե­ցող շրջա­նակնե­րը Եվրո­պա­յի խորհրդին, Ֆրանսիա­յին, եվրո­պա­կան հանրությա­նը հորդո­րում են «մոռա­նալ Լեռնա­յին Ղարա­բա­ղը, նրա հարյուր քսան հազար հայ բնա­կիչնե­րին» եւ ներշնչում են, որ այդ դեպքում Ալիեւը «կորդեգրի արեւմտա­մետ քաղա­քա­կա­նություն, իսկ Ադրբե­ջա­նի միլիո­նա­վոր քաղա­քա­ցի­նե­րը կստա­նան ազա­տություն եւ պաշտպանված իրա­վունքներ»: Սա ակնհայտ ֆաշիզմ է եւ հակա­սում է «բազմազգ, բազմամշա­կութա­յին եւ բազմա­դա­վան Ադրբե­ջա­նի» ալիեւյան քարոզչությա­նը, որ տասնամյակներ ի վեր մատուցվել է միջազգա­յին հանրությա­նը:

Բայց դա խնդրի մի, Ադրբե­ջան-Եվրո­պա հարա­բե­րություննե­րի տիրույթի, կողմն է: Մեզ համար ավե­լի էական է այն, թե ԵԽԽՎ‑ն, եվրո­պա­կան կառույցնե­րը, նույն Ֆրանսիան որքանո՞վ են հետեւո­ղա­կան լինե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցում: Իսկ դա, անկասկած, կախված է նրա­նից, թե Ստե­փա­նա­կերտն ինքը որքանո՞վ է ունակ ձեւա­կերպել եւ ներկա­յացնել սեփա­կան մոտե­ցումը, եւ որքանո՞վ է Երեւա­նը պատրաստ կամ գործունակ՝ այդ օրա­կարգին աջակցե­լու հարցում:

Լեռնա­յին Ղարա­բա­ղի, նրա հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցում Ադրբե­ջա­նը չունի իշխա­նություն-ընդդի­մություն, իշխա­նություն-հանրություն տարա­կարծության խնդիր: Դժվար է անգամ հստակ կողմնո­րոշվել՝ իշխա­նության մոտեցու՞մն է ավե­լի ռադի­կալ, թե՞՝ ընդդի­մության կամ հանրության: Պատրանքներ չկան, չպետք է ունե­նալ. ադրբե­ջա­նա­կան «դեմոկրա­տիան» սկզբունքո­րեն մի նշա­նա­բան ունի. «Ինչքան վատ հայե­րի եւ Հայաստա­նի համար, այնքան՝ մեզ համար լավ»: Դա արդեն գաղտնիք չէ միջազգա­յին հանրության համար: Խնդիր է, թե ինչպե՞ս եւ ո՞ր չափով է հնա­րա­վոր իրա­վա-քաղա­քա­կան կապի­տա­լի­զիա­յի հասնել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3383043.html

Առնչվող Հոդվածներ