32.4 C
Yerevan

Հայաստա­նի Եւ Հայոց Պատմություն՝ Գիտակա՞ն, Թե՞ Քաղա­քա­կան Խնդիր

Ի՞նչ կլի­նի անվա­նա­փո­խության հետև­անքով։ Եթե անվա­նա­փո­խության հետև­անքով որևէ բովանդա­կա­յին, իմաստա­յին առումով փոփո­խություն չի լինե­լու, այսինքն ուսումնա­սիրման ենթա­կա տարա­ծությունն ու ժամա­նա­կը չի փոխվե­լու, չափա­նիշնե­րը չեն վատա­նա­լու, պատմությունը չի կեղծվե­լու, ապա փոփո­խությունն անտե­ղի է։ Ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը բացարձա­կա­պես ազդե­ցություն չի ունե­նա­լու։ Եթե փոփո­խությունը ենթադրում է պատմություն առարկա­յի ուսումնա­սիրման ենթա­կա ժամա­նա­կի ու տարա­ծության փոփո­խություն, ապա, ինչպես արդեն վերը նշվեց, պիտի ընթա­նա հստակ աշխա­տանքա­յին օրա­կարգով, որից հետո կերևա կատարե՞լ այդ փոփո­խություննե­րը, թե՞ ոչ։

Արա­յիկ Մկրտումյան

Վերջին օրե­րում հանրա­յին լայն քննարկում է տեղի ունե­նում ԿԳՄՍՆ կողմից առա­ջարկության վերա­բերյալ, որը ենթադրում է «Հայոց պատմություն» եզրույթը փոխա­րի­նել «Հայաստա­նի պատմություն»-ով։ Սկսված մասնա­գի­տա­կան և ոչ մասնա­գի­տա­կան քաո­տիկ քննարկումնե­րում փորձ է արվում հասկա­նալ, թե ինչ է ենթադրում այդ փոփո­խությունը և առհա­սա­րակ իմաստ ունի այն կատա­րել, թե ոչ։

Ընդհանրա­պես ցանկա­ցած քննարկում ունի իր մասնա­գի­տա­կան և սիրո­ղա­կան մակարդակնե­րը։ Եթե մասնա­գի­տա­կա­նում ավե­լի շատ առկա է գիտա­կա­նո­րեն հիմնա­վորված մոտե­ցումը, ապա սիրո­ղա­կան քննարկումը ենթադրում է ավե­լի շատ հուզումնա­լից մի իրադրություն, որտեղ առաջնա­յին պլան է մղվում ոչ թե երև­ույթի բովանդա­կությունը, այլ ձևը և առե­րես քննարկվող երև­ույթնժը վերածվում է առա­վե­լա­պես քաղա­քա­կան բավա­վե­ճի։ Նույնը կատարվեց նաև այս դեպքում։ Առա­վել գերակշռեց այն միտքը, որ «Հայոց»-ի փոխա­րի­նումը «Հայաստանի»-ով, նպա­տակ ունի նվա­զեցնել պատմության առարկա­յի իմաստն ու նշա­նա­կությունը, կատա­րել քաղա­քա­կան խմբագրումներ և հարմա­րեցնել թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան պահանջնե­րին, որը նրանք ներկա­յացնում են հայկա­կան կողմին։

Նախ, արձա­նագրենք, որ մինչ այս, պատմության դասագրքե­րը եղել են երկու վերնագրե­րով՝ «Հայոց պատմություն» և «Հայ ժողովրդի պատմություն»։ Դրանցից առա­ջի­նի կիրառման ձևը գալիս է դեռևս պատմա­հայր Մովսես Խորե­նա­ցուց, ով առա­ջինն է գրել ամբողջա­կան պատմություն և այն վերնագրել «Հայոց պատմություն», երկրորդը՝ 1971 ՀՍՍՀ Գիտություննե­րի Ակա­դե­միա­յի Պատմության Ինստի­տուտի կողմից հրա­տա­րակված «Հայ ժողովրդի պատմություն»–ը, ինչպես նաև Մելիք-Բախշյա­նի խմբագրությամբ 1975թ․ լույս տեսած «Հայ ժողովրդի պատմությունը», որոնք համարվում է հնա­ցած, քանի որ ենթա­կա են եղել քաղա­քա­կան խմբագրումնե­րի։ Ներկա­յումս, ամե­նա­թարմ բուհա­կան դասա­գիրքը 2012թ․ Հր․ Սիմոնյա­նի խմբագրությամբ լույս տեսած «Հայոց պատմություն»-ն է։

Գլխա­վոր հարցը, որին պատասխա­նել փորձում են բոլո­րը այն է, թե կա՞ որևէ բովանդա­կա­յին փոփո­խություն անվա­նա­փո­խության մեջ։ Հանուն արդա­րության նշենք, որ թեր ու դեմ կարծիքնե­րը կարող են լինել և՛ հիմնա­վոր, և՛ անհիմն։ Արդյո՞ք որևէ բովանդա­կա­յին փոփո­խություն է լինե­լու «Հայոց»-ը «Հայաստանի»-ով փոխա­րի­նե­լու դեպքում։ Եթե այո՛, ապա այդ փոփո­խություննե­րի առա­ջարկությունը պիտի ներկա­յացվի գերմանրա­մասնո­րեն, որից հետո համա­պա­տասխան գիտա­կան հիմնարկնե­րի կողմից պիտի լինեն աշխա­տանքա­յին քննարկում, եզրա­հանգում, որից հետո արդեն հասա­րա­կությունը, հնա­րա­վո­րություն ունե­նա­լով ծանո­թա­նալ բոլոր կողմե­րի կարծի­քին, կտա իր հավա­նությունը։

Նախ փորձենք հասկա­նալ, թե ի՞նչ կլի­նի անվա­նա­փո­խության հետև­անքով։ Եթե անվա­նա­փո­խության հետև­անքով որևէ բովանդա­կա­յին, իմաստա­յին առումով փոփո­խություն չի լինե­լու, այսինքն ուսումնա­սիրման ենթա­կա տարա­ծությունն ու ժամա­նա­կը չի փոխվե­լու, չափա­նիշնե­րը չեն վատա­նա­լու, պատմությունը չի կեղծվե­լու, ապա փոփո­խությունն անտե­ղի է։ Ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը բացարձա­կա­պես ազդե­ցություն չի ունե­նա­լու։ Եթե փոփո­խությունը ենթադրում է պատմություն առարկա­յի ուսումնա­սիրման ենթա­կա ժամա­նա­կի ու տարա­ծության փոփո­խություն, ապա, ինչպես արդեն վերը նշվեց, պիտի ընթա­նա հստակ աշխա­տանքա­յին օրա­կարգով, որից հետո կերևա կատարե՞լ այդ փոփո­խություննե­րը, թե՞ ոչ։

Այստեղ հարկ է նշել, որ կա նաև մեկնա­բանման հարց։ Ցանկության դեպքում կարե­լի է և՛ արդա­րացնող, և՛ մեղադրող  մեկնա­բա­նություն գտնել բոլոր եզրույթնե­րի համար։ Օրի­նակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ասե­լու դեպքում այն կարե­լի է արդա­րացնել՝ գտնե­լով, որ դա նշա­նա­կում է հայ ժողովրդի պատմություն, որում ներառված է նրա ամբողջա­կան պատմությունը՝ իր ձևա­վորման տարածքի, նրա՝ ուրիշ ազգե­րի հետ հարա­բե­րություննե­րի, պետա­կա­նություննե­րի և այլնի՝ մասնա­վո­րա­պես Սփյուռքի պատմությունը, քանի որ «հայ ժողովուրդ»-ը նաև Սփյուռքն է։ Հակա­ռակ ձևով կարե­լի է մեղադրել, որ «հայ ժողովրդի» բառե­րը ստո­րա­դա­սում են պետա­կա­նության ժամա­նա­կաշրջա­նը և նման անվա­նումով ավե­լի շատ հասկացվում է միայն ժողովրդա­կան, այլ ոչ թե պետա­կա­նություննե­րի  ժամա­նա­կաշրջաննե­րի ուսումնա­սի­րությունն ու չափա­նիշնե­րը։ Նույնը վերա­բե­րում է «Հայոց» և «Հայաստա­նի» եզրույթնե­րին։ Ցանկության դեպքում կարե­լի է ասել, որ Խորե­նա­ցին այդկերպ է վերնագրել իր պատմա­կան երկը, որովհետև այն ժամա­նակնե­րի լեզվա­կան մոտե­ցումը և «Հայք/հայոց/հայեր» կիրա­ռումներն առա­վե­լա­պես արտա­հայտվել են պետա­կան առումով՝ «Հայք»(նշանակում է բազմա­թիվ հայեր) և ազգա­յին առումով «հայոց»(գրաբարով նշա­նա­կում է հայեր) ձևով։ Միա­ժա­մա­նակ, որ «Հայոց»-ը ավե­լի ընդգրկուն է և չի սահմա­նա­փակվում տարածքային/պատմական/պետական/ժամանակագրական առումով։ Հակա­ռակ կարծի­քը կարող է լինել այն, որ «Հայոց»-ը անո­րոշ է, չի հստա­կեցնում և այլն ու եթե 5‑րդ դարում Հայքի ու Հայո­ցի փոխա­րեն կիրա­ռա­կան լիներ Հայաստա­նը, ապա Խորե­նա­ցին այդպես էլ կգրեր։

Նույնը առա­ջարկվող «Հայաստա­նի պատմություն»-ի դեպքում։ Կողմնա­կիցնե­րը նշում են, որ դա ավե­լի լավ և ընդգրկուն է ներկա­յացնում պատմության իմաստը և որ հիմա մենք ունենք պետություն ու ինչպես օրի­նակ ռուսնե­րը, իսպա­նա­ցի­նե­րը կամ ֆրանսիա­ցի­նե­րը, մենք էլ մերը կոչենք ոչ թե հայերի(հայոց) պատմություն, այլ Հայաստանի(ինչպես, որ Ֆրանսիա­յի պատմությունի, Իսպա­նիա­յի պատմություն և այլն)։ Դրան դեմ լինողնե­րը հիմնա­կա­նում նշում են, որ «Հայաստա­նի պատմություն» ասե­լով մարդիկ հասկա­նում են նախ՝ ներկա­յիս ՀՀ‑ը, այլ ոչ թե «Հայաստան»՝ պատմա­կան հայրե­նի­քից սկսած իմաստը և նաև այն, որ այդ դեպքում արդյո՞ք Կիլի­կիա­յի հատվա­ծը ներա­կա­յացվե­լու է որպես Հայաստան։ Կան անհանգստություններ նաև Սփյուռքի պահով։ Հայկա­կան Սփյուռքի օրի­նակ ԱՄՆ‑ի հատվա­ծի պատմությունը լինելո՞ւ է, թե՞ ոչ և այդ դեպքում ինչպե՞ս կարող է Հայաստա­նի պատմության մեջ ներառվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը։

Մի խոսքով, տպա­վո­րություն է, որ ավե­լի շատ ընկալման և մեկնա­բանման հարց է, քան թե բովանդա­կա­յին իմաստի։ Հարկ է նկա­տել, որ հարցը սրվում է նաև նրա­նով, որ այդ առա­ջարկն արվում է ոչ թե ասենք Պատմության Ինստի­տուտի, կամ Պատմության ֆակուլտե­տի, այլ իշխա­նություննե­րի կողմից, որի ռեյտինգը բավա­կան ընկած է և գնա­լով նվա­զում է 2020թ․ պատե­րազմում պարտությունից հետո։ Դա զուգակցվում է ներկա­յիս իշխա­նություննե­րի ընդգծված խաղա­ղա­սի­րա­կան պահվածքին ու նաև Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րին սպասվող Անկա­խության Հռչա­կագրի խնդրին։ Այս դեպքում կարող ենք ասել, որ հարցը ոչ թե գիտա­կան այլ քաղա­քա­կան բնույթ ունի։ Լիո­վին նորմալ է, որ ներկա­յիս պայմաննե­րում հասա­րա­կությունը վերա­պա­հումնե­րով է մոտե­նում իշխա­նության ցանկա­ցած առա­ջարկի, մանա­վանդ, որ այդ նույն իշխա­նության կողմից խաղաղասիրական(երբեմն անտրա­մա­բա­նա­կան) ձգտումնե­րը խորը հուզմունք են առա­ջացնում։

Նաև արդար ենք համա­րում նշել, որ պատմություն առարկա­յի հետ սպասվող այս փոփո­խությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՀ ամե­նա­մեծ խնդի­րը հիմա այդ անվա­նա­փո­խությունը չէ, այլ կան անվստանգա­յին լուրջ հարցեր ու պատե­րազմի ռեալ սպառնա­լիք։ Ներկա­յիս պայմաննե­րում իշխա­նություննե­րը շատ ավե­լի լուրջ հարցե­րով պիտի զբաղվեն, քան թե գիտա­կարգա­յին, քանի որ այդ հարցե­րի համար կան ինստի­տուտներ ու եթե նրանք այդ հարցով որևէ առա­ջարկություն չեն ներկա­յացնում, ուրեմն դա նշա­նա­կում է, որ գիտա­կան մակարդա­կով այդ հարցը պահանջված չէ։ Ուրեմն ինչո՞ւ է իշխա­նությունը շահագրգռված անվա­նա­փո­խությամբ։ Արդյո՞ք դա և Անկա­խության հռչա­կագրում սպասվող խմբագրումնե­րը կապ ունեն իրար հետ ու եթե այո, ապա մեծ է հավա­նա­կա­նությւո­նը, որ այդտեղ կա երրրորդ շահագրգիռ կողմ՝ Թուրքիան և Ադրբե­ջա­նը։ Դրանք հարցեր են, որոնց պատասխա­նե­լու պատասխա­նատվությունը և հնա­րա­վո­րությունը ունի իշխա­նությունը և խսիստ ցանկա­լի է, որպեսզի արհեստա­կան հարցե­րով հասա­րա­կությա­նը չզբա­ղեցնեն ու չգրգռեն։

Եվ վերջում մնում է ավե­լացնել, որ շատ կարև­որ է, որպեսզի Հայաստա­նում մարդիկ պատության իրոք հասու լինեն։ Պատմությունը չընկալվի որպես ավարտված հեքիաթ կամ բարդ առասպել։ Պատմությունը լինի հասկա­նա­լի և տրա­մա­բանվող։ Եթե պատմության հանդեպ շարունակվի այն կես-առասպե­լա­կան ու անգրա­գետ-հիա­ցա­կան, կես-արհա­մարհա­կան վերա­բերմունքը, ապա անվա­նա­փո­խոթյունը ոչ մի օգուտ չի տա։ Կարող ենք այն անվա­նել ինչպես ցանկա­նանք ու չփո­խել ոչ մի բան։ Միայն ձևը կուլ կտա բովանդա­կությա­նը, ինչպես, որ հաճախ է պատա­հում հայկա­կան իրա­կա­նության մեջ։ Հարկա­վոր է պատմության ու դրա ընկալման հետ ամե­նա­լուրջ վերա­բերմունքն ունե­նալ, քանի որ պատմությունը ոչ միայն անցյա­լի մասին է, այլև ապա­գա­յի ու պատմության ուսումնա­սիրման ամեն բացը հանգեցնում է նոր մոլո­րության ու կորստի։

Ամեն դեպքում ներկա­յումս «Հայոց պատմության» անվա­նա­փո­խության կարիք չկա, քանի որ այդ փոփո­խությունը չի ենթադրում որևէ որա­կա­կան առա­վե­լություն և խորություն։ Դե իսկ եթե որևէ կերպ այն նպաստե­լու է խեղաթյուրմա­նը, ապա այն միանշա­նակ պետք է կասեցվի, թեև պետք է նշել, որ պատմությունը կարե­լի է  խեղաթյուրել՝ առանց անվա­նա­փո­խե­լու։

Առնչվող Հոդվածներ