32.4 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Ավե­լի Արագ Գործի

Իրա­նը ևս տեսնում է, որ Հայաստա­նը նաև ռազմա­կան առումով է փորձում անկա­խա­նալ Ռուսաստա­նից և ինքն է փորձում Ռուսաստա­նի տեղը գրա­վել։ Բայց դա վտանգա­վոր բան է և ոչ մի կերպ չի կարե­լի թույլ տալ, որպեսզի Հայաստա­նը հիմա էլ Իրա­նի ռազմա­կան կցորդը դառնա ու հիմա էլ Իրա­նին փրկիչ ընդունի, հատկա­պես, որ Իրա­նում կրո­նա­կան գործո­նը շատ մեծ ազդե­ցություն ունի պետա­կան քաղա­քա­կա­նության վրա և անկանխա­տե­սե­լի է, մյուս կողմից էլ Իրա­նը մշա­կութա­յին առումով շատ տարբեր է։

Հովսեփ Խուրշուդյան

«Նոյյան Տապան»-ը հյուրընկա­լել էր «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, վերլուծա­բան Հովսեփ Խուրշուդյա­նին։ Զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վեկտո­րի սկզբունքնե­րի, ինչպես նաև ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի ու դրանց շահագրգիրռ կողմե­րի մասին։
Խոսե­լով Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մասին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ ՀՀ պատմության մեջ երբեք այնքան շատ և տեսա­նե­լի քայլեր չեն արվել դեպի Արևմուտք, որքան որ հիմա է արվում։ Նա չհա­մա­ձայնեց այն կարծիքնե­րի հետ, որ Հայաստանն ընթա­նում է ռուսա­կան նավի հետև­ից։ Հայաստանն այսօր պրակտի­կո­րեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, չի մասնակցում նիստե­րին, չի ստո­րագրում նրանց բանաձև­ե­րը, դրա փոխա­րեն ռազմա­կան ու քաղա­քա­կան համա­գործակցություն է փնտրում Եվրո­պա­յում ու ԱՄՆ-ում, արդեն իսկ կան բազմա­թիվ համա­գործակցա­յին ստո­րագրված փաստաթղթեր ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, Գերմա­նիա­յի, Նիդերլանդնե­րի, Մեծ Բրի­տա­նիա­յի հետ։ Հայաստանն արգե­լում է ՀԱՊԿ դիտորդնե­րի ներկա­յությունը Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նին, դրա փոխա­րեն հրա­վի­րում և տեղա­կա­յում է ԵՄ դիտորդներ, ֆրանսիա­ցի­նե­րը մասնակցում են հայկա­կան բանա­կի հայե­ցա­կարգա­յին արդիա­կա­նացմա­նը, դրա մասին ևս կա ստո­րագրված փաստա­թուղթ։ Այդքա­նից հետո անմտություն է ասել, որ Հայաստանն ընթա­նում է ռուսա­կան նավի հետև­ից։ Խնդիրներ կան այն առումով, որ եվրաինտեգրման քաղա­քա­կա­նության մեջ որոշ բաներ չափից ավե­լի դանդաղ են արվում, կիքսեր են մնում և իրենք դա քննա­դա­տում են և երբեք չեն թաքցրել։ Բայց չի կարե­լի բոլո­րին հիմա­րի տեղ դնել ու պնդել, որ Հայաստանն ընթա­նում է Ռուսաստան, երբ նույն Հայաստանն ամեն կերպ փոձում է կտրել Մոսկվա­յից կախվա­ծության մեջ պահող թելե­րը։
Հովսեփ Խուրշուդյա­նը դրա­կան գնա­հա­տեց Իրա­նի դեսպա­նի ելույթի ընթացքում հնչած այն միտքը, որ Իրա­նը պատրաստ է օժանդա­կել ցանկա­ցած միջո­ցառման ու երև­ույթի, որը կնպաստի տարա­ծաշրջա­նում խաղա­ղությանն ու կայունությա­նը, միա­ժա­մա­նակ չմո­ռա­նա­լով այն, որ Իրա­նը կտրա­կա­նա­պես դեմ է ցանկա­ցած սահմա­նա­յին փոփո­խության։ Բայց միա­ժա­մա­նակ, Իրա­նը դեմ է և թույլ չի տալիս, որպեսզի Հնդկաստա­նից զենքն իր տարածքով հասնի Հայաստան, արգե­լում է նաև օդա­յին բեռնա­փո­խադրումնե­րը։ Իսկ այդ իրա­վի­ճա­կում Հայաստանն այլ ելք չի ունե­նա, քան հսկա­յա­կան մեծ ճանա­պարհ ընտրել, որի ընթացքում ձեռք բերված զենքը տասնա­պա­տիկ թանկ է նստում, ընդ որում չհիմնա­վորված թանկ։ Հովսեփ Խուրշուդյա­նը դա բացատրեց նրա­նով, որ Իրա­նը ևս տեսնում է, որ Հայաստա­նը նաև ռազմա­կան առումով է փորձում անկա­խա­նալ Ռուսաստա­նից և ինքն է փորձում Ռուսաստա­նի տեղը գրա­վել։ Բայց դա վտանգա­վոր բան է և ոչ մի կերպ չի կարե­լի թույլ տալ, որպեսզի Հայաստա­նը հիմա էլ Իրա­նի ռազմա­կան կցորդը դառնա ու հիմա էլ Իրա­նին փրկիչ ընդունի, հատկա­պես, որ Իրա­նում կրո­նա­կան գործո­նը շատ մեծ ազդե­ցություն ունի պետա­կան քաղա­քա­կա­նության վրա և անկանխա­տե­սե­լի է, մյուս կողմից էլ Իրա­նը մշա­կութա­յին առումով շատ տարբեր է։
Վերլուծա­բա­նը խոսեց նաև Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին՝ նշե­լով, որ ամեն անգամ, երբ Ալիևը փորձում է ինչ որ բան խառնել այստեղ, նա ընդա­մե­նը մեկ երկու նախա­դա­սություն է ասում, որից հետո ընդդի­մությունը միանգա­մից այդ նախա­դա­սություննե­րը դրո­շակ է դարձնում ու հուզումներ սկսե­լու փորձեր անում։ Օրի­նակ Սահմա­նադրության հետ կապված քննարկումնե­րը։ Այն պահից, ինչ Ալիևը հայտա­րա­րեց, որ ինքը կողմ է Հայաստա­նում Սահմա­նադրության փոփո­խություննե­րին, ընդդի­մությունը միանգա­մից արձա­գանքեց՝ պահանջե­լով չեղարկել փոփո­խություննե­րը, քանի որ դրան կողմ է Ալիևը։ Իրա­կա­նում Ալիևը չի էլ ուզում, որ Սահմա­նադրությունը Հայաստա­նում փոխվի, քանի որ դա նրան թույլ է տալիս շարունա­կել Հայաստա­նի դեմ իրա­կա­նացվող քաղա­քա­կա­նությունը։ Այսինքն ստացվում է, որ Ալիևը կարող է ցանկա­ցած պահի ասել իրեն պետք եկած նախա­դա­սությունը և Հայաստա­նում դոմի­նո­յի ազդե­ցությամբ իրա­րանցում առա­ջացնել՝ շատ լավ իմա­նա­լով, որ իր խոսքե­րը Հայաստա­նում ատե­լություն և հակակրանքն են առա­ջացնե­լու։ Նա այդ կերպ կառա­վա­րում է հասա­րա­կա­կան գործընթացներ՝ ուղղե­լով իր նախընտրած ուղղությամբ, իսկ մենք, փոխա­նակ հասկա­նա­լու, թե ինչն ինչոց է, միանգա­մից կուլ ենք տալիս նրա խայծը։Ինչ վերա­բե­րում է Սահմա­նարդության փոփո­խություննե­րին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նախ պետք է իրա­վա­բաններն իրենց մասնա­գի­տա­կան եզրա­կա­ցությունը տան և դրա­նից հետո ժողո­վուրդն ընդունի կամ չընդունի այն։ Իր կարծի­քով ժողո­վուրդը պետք է կողմ քվեարկի այդ Սահմա­նադրությա­նը, այլ հարց է այն տեսա­կե­տը, որ այնտեղ կան որոշ անհասկա­նա­լի կետեր Անկա­խության հռչա­կագրի հետ կապված։ Այն կարծիքնե­րը, ըստ որոնց Անկա­խության հռչա­կագրում Արցա­խի վերա­միա­վորման հատվա­ծի դուրս հանումը ազգա­յին նպա­տակնե­րի նահանջ է, Հովսեփ Խուրշուդյա­նը անհիմն համա­րեց, քանի որ կա նաև Արցա­խի անկա­խության հռչա­կա­գիր։ Այն պահից սկսած, ինչ Արցախն ընդունեց իր հռչա­կա­գի­րը, դրա­նով իսկ հերքեց ՀՀ Անկա­խության հռչա­կագրում ՀՀ հետ վերա­միա­վորման հատվա­ծը։ Մենք այս պահին ռեալ քաղա­քա­կա­նության ու սթափ մտա­ծո­ղության հարց ունենք։ Անշուշտ, ո՛չ Արցա­խը, ո՛չ էլ առա­վել ևս Ցեղասպա­նությունն ու դրա դատա­պարտումը, ճանա­չումն ու փոխհա­տուցումը չպետք է մի կողմ դրվի։ Դրանք պետք է մնան և շարունա­կեն լինեն կարև­որ ՀՀ համար, բայց այդ հարցրը պարտա­դիր չէ, որ ռազմա­կան առումով լուծվեն։ Գուցե և ռազմա­կա­նի էլ հասնի խոսքը ապա­գա­յում, բայց հարկա­վոր է ունե­նալ մարտա­վա­րություն ու ռազմա­վա­րություն, հարկա­վոր է հզո­րացնել Հայաստա­նը և այնպես, որ նա ապա­գա­յում կարո­ղա­նա և՛ Արցա­խի, և՛ Ցեղասպա­նության ճանաչման ու մյուս կարև­որ հարցե­րում ուժեղ դիրքե­րից խոսել բոլո­րի հետ։ Իսկ ի՞նչ են առա­ջարկում ընդդի­մա­դիրնե­րը։ Ըստ նրանց՝ պետք է միանգա­մից և՛ Թուրքիա­յից, և՛ Ադրբե­ջա­նից հենց հիմա պահանջել պատմա­կան արդա­րությամբ հիմնա­վորված տարածքնե­րը և գնալ ու ազա­տագրել։ Հենց հիմա դա հնա­րա­վոր չէ։ Դրա համար ժամա­նակ ու տարա­ծություն, հնա­րա­վո­րություն է պետք, այսինքն ռազմա­վա­րություն։ Դրան գումա­րած նաև այն, որ Սասնա Ծռե­րը ռադի­կալ կերպով պահանջում է միանգա­մից դուրս շպրտել ռուսնե­րին Հայաստա­նից։ Արդյո՞ք մենք հասկա­նում ենք թե ինչ է նշա­նա­կում միանգա­մից ծայրա­հեղ մակարդա­կում սուր բարձրացնել Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի նկատմամբ։ Ակներև է, որ ոչ։ Այդ կենա­ցա­յին հայրե­նա­սի­րությամբ երկի­րը կանգնեցրել են աղե­տի առաջ ու հիմա հող են պահանջում, որը չեն կարող վերցնել։ Մենք դեռևս պատրաստ չենք սեփա­կան ուժե­րով հաղթել ռազմա­կան առումով, ուստի պետք է դիվա­նա­գի­տո­րեն հարթենք շատ հարցեր։ Արևմուքտը մեզնից երբեք էլ չի պահանջել, որ հայե­րը Արցա­խից հրա­ժարվեն կամ ընդունեն։ Արևմուտքն ասում է լուծիր հարցերդ հարև­աննե­րիդ հետ, որպեսզի ես և՛ ներդրումներ անեմ, և՛ քեզ դիտարկեմ որպես գործընկեր։ Արևմուտքը չի ցանա­կա­նում իր շարքե­րում տեսնել մեկին, ով մշտա­կան կոնֆլիկտ ու պատե­րազմա­կան իրադրություն ունի իր հարև­աննե­րի հետ։ Իսկ Արցա­խի հարցում պետք է կիրա­ռել կոսո­վացման սկզբունքը։ Արցա­խը կարե­լի է հետ բերել, բայց այս դեպքում ոչ թե ռազմա­կան, այլ քաղա­քա­կան առումով։ Մանա­վանդ, որ Ալիևի քաղա­քա­կա­նությունը հենց տանում է այն կետին, երբ հնա­րա­վոր է Սերբիա­յի օրի­նա­կով ձեռնարկել Արցա­խի կոսո­վա­ցումը։
Ադրբե­ջա­նում ընտրություննե­րի ավարտից հետո(հարցազրույցը իրա­կա­նացվել է Ալիևի ընտրություննե­րից մեկ օր առաջ, տեքստա­յին նյութը պատրաստվել է ընտրություննե­րից հետո․ ծ․խ․) Ալիևը դեռ շատ հարցե­րի համար պետք է պատասխան տա, նա բազմա­թիվ կարմիր գծեր է հատել ու նրան ոչ միայն չեն տրվե­լու բազմա­թիվ արտո­նություններ, այլև հակա­ռա­կը՝ նա զրկվե­լու է բազմա­թիվ հնա­րա­վո­րություննե­րից։ Ադրբե­ջա­նը դեռ հապա­ղում է մինչև վերջ ռուսա­կա­նացվե­լու ուղղությամբ, սպա­սում է, թե Ուկրաի­նա­յում ինչ կլի­նի։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ այն բանին, թե ինչպես է ՆԱՏՕ‑ն Թուրքիան պոկում Ռուսաստա­նից ու թե ինչ ազդե­ցություն է ունե­նա­լու դա տարա­ծաշրջա­նի վրա։

Ամբողջա­կան հարցազրույցը՝


Առնչվող Հոդվածներ