32.4 C
Yerevan

Հետընտրա­կան Ուղերձ

Ալիեւի հետընտրա­կան ուղերձը, գուցե, ունի նաեւ արտա­քին քաղա­քա­կան թիրախ: Այդ կերպ նա, թերեւս, հասկացնում է, որ իր վերընտրությունը չպետք է կասկա­ծի տակ դրվի: Եվրո­պա­յի խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի հեռա­խո­սա­զանգը կարե­լի՞ է համա­րել համաեվրո­պա­կան գնա­հա­տա­կա­նի դրսեւո­րում: Ըստ երեւույթին՝ այո: Ալիեւի նկատմամբ սկզբունքա­յին ճնշումներ չեն գործադրվե­լու: Որո­շումներ կայացնե­լիս պետք է ելնել իրո­ղություննե­րից:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտնում է հատուկ նշա­նա­կության զորախմբի տակտի­կա­կան ուսումնա­վարժանքի մասին, որ անցկացվել է մի քանի փուլով: Հատուկ ընդգծվում է, որ այն անցել է «դժվա­րա­մատչե­լի տեղանքում եւ կլի­մա­յա­կան խստա­գույն պայմաննե­րում»: Հասկացվում է, որ Ադրբե­ջա­նը հատուկ նշա­նա­կության զորախմբի պատրաստվա­ծության ստուգարք է կազմա­կերպել Հայաստա­նի հետ սահմա­նի բարձրլեռնա­յին հատվածնե­րից մեկում:

Նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություննե­րը Բաքուն ուղեկցեց «հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին հնա­րա­վոր ահա­բեկչություննե­րի» ծավա­լուն քարոզչությամբ: Առանձնա­պես թիրա­խա­վորվեց Ֆրանսիան, որ, իբր, Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության «անվան տակ ժանդարմե­րիա­յի բարձրաստի­ճան հրա­մա­նա­տա­րի միջո­ցով Ադրբե­ջա­նի դեմ լրտե­սություն է իրա­կա­նացրել Ջերմուկի ուղղությամբ»: Մինչ այդ Բաքուն հայտնել էր, որ հատուկ նշա­նա­կության զորա­խումբը «բնա­կայրի պայմաննե­րում մարտ մղե­լու զորա­վարժություն է անցկացրել»:

Ավե­լի հաճա­խա­կի են տեղե­կություններ տարածվում, որ օկուպացված Արցա­խի տարբեր բնա­կա­վայրե­րում «հայտնա­բերվել է մեծ քանա­կությամբ զենք»: Անցյալ աշնա­նը Բաքվից տեղե­կատվա­կան հնարք էր կիրառվել, որ Արցա­խի «անտա­ռա­յին տարածքնե­րում զինված խմբեր են մնա­ցել»: Մեկ անգամ նույնիսկ լուր հրա­պա­րակվեց, որ Ստե­փա­նա­կերտում «ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ պարե­կա­խումբը ենթարկվել է դիպուկա­հա­րի հարձակման»:

Արտա­հերթ ընտրություննե­րի քվեարկության արդյունքներն ամփո­փե­լուց հետո վերստին շրջա­նա­ռել հատուկ նշա­նա­կության զորախմբի «տակտի­կա­կան ուսումնա­վարժանքի» թեման, միայն մի ենթա­տեքստ ունի. Իլհամ Ալիեւը հասկացնում է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություններն ուժի կամ ուժի կիրառման սպառնա­լի­քի բացառման սկզբունքով շարունա­կե­լու գաղա­փարն անընդունե­լի է: Սահմա­նա­յին սադրանքնե­րի հավա­նա­կա­նությունն այսպի­սով ոչ միայն չի նվա­զում, այլեւ ակնհայտո­րեն բարձրա­նում է:

Ալիեւը հայտա­րա­րել է Ադրբե­ջա­նի «պատմության նոր դարագլխի» մասին: Նա խոստա­ցել էր, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի շրջա­նակնե­րում կներկա­յացնի «ազգա­յին նոր գաղա­փա­րի» իր պատկե­րա­ցումնե­րը, որ «կլի­նեն որո­շիչ»: Տեղե­կատվա­կան հասա­նե­լի տիրույթում, սակայն, ոչ միայն բանա­վեճ չծա­վալվեց, այլեւ չհրա­պա­րակվե­ցին նաեւ նրա անձնա­կան նկա­տա­ռումնե­րը: Ըստ երեւույթին, աշխարհա­քա­ղա­քա­կան ընդհա­նուր իրա­վի­ճա­կի ալիեւյան ընկա­լումն այն է, որ «երկա­թե բռունցքի» խորհրդանշա­նը «համազգա­յին միասնությա­նը» վերա­հասցեագրե­լու ժամանկը չէ:

Բաքվի իշխա­նա­մերձ մամուլի հրա­պա­րա­կումնե­րում գերիշխում է Հայաստա­նից «սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի ակնկա­լիքնե­րի» նարա­տի­վը: Այդ քարոզչությունը զուգորդվում է ներհա­յաստանյան բանա­վե­ճով, որտեղ գերիշխում է ընկա­լումը, որ իշխող քաղա­քա­կան ուժը «սահմա­նադրությունը եւ անկա­խության Հռչա­կա­գի­րը փոխում է Էրդո­ղան-Ալիեւ զույգի պահանջով»: Հայաստա­նի հետ սահմա­նին հատուկ նշա­նա­կության զորախմբի պարբե­րա­կան «ուսումնա­վարժանքներն» ուժի ցուցադրման դրսեւո­րումներ են:

Ալիեւի հետընտրա­կան ուղերձը, գուցե, ունի նաեւ արտա­քին քաղա­քա­կան թիրախ: Այդ կերպ նա, թերեւս, հասկացնում է, որ իր վերընտրությունը չպետք է կասկա­ծի տակ դրվի: Եվրո­պա­յի խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի հեռա­խո­սա­զանգը կարե­լի՞ է համա­րել համաեվրո­պա­կան գնա­հա­տա­կա­նի դրսեւո­րում: Ըստ երեւույթին՝ այո: Ալիեւի նկատմամբ սկզբունքա­յին ճնշումներ չեն գործադրվե­լու: Որո­շումներ կայացնե­լիս պետք է ելնել իրո­ղություննե­րից:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3384693.html

Առնչվող Հոդվածներ