33.8 C
Yerevan

Ի՞նչ Է Սկսում Բաքուն

հարկ է նկա­տել եւ այն, որ ԵՄ դեսպա­նին դժգո­հությունը հայտնում են Ադրբե­ջա­նի նախա­գա­հի արտա­հերթ ընտրությունից հետո: Բավա­կա­նին շատ են եղել կանխա­տե­սումնե­րը, որ դրա­նից հետո Բաքուն կարող է գնալ իրա­վի­ճա­կի առա­վել լարման, դիրքո­րո­շումնե­րի կոշտացման:

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րություն է հրա­վիրվել այդ երկրում ԵՄ դեսպա­նը, որին դժգո­հություն են հայտնել Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության գործունեության կապակցությամբ: Ինչպես հնա­րա­վոր է դատել Ադրբե­ջա­նի տարա­ծած տեղե­կատվությունից, Բաքուն դժգոհ է, որ դիտորդա­կան առա­քե­լությունը խախտում է նախնա­կան ինչ որ պայմա­նա­վորվա­ծություններ: Թե հատկա­պես ի՞նչ, բարդ է ասել, որովհե­տեւ հայտնի չէ, թե ինչ պայմա­նա­վորվա­ծություններ են եղել, որպեսզի հնա­րա­վոր լինի եզրա­կացնել, թե ինչն է խախտվել: Բաքուն նշում է, թե առա­քե­լությունը երկու կողմե­րի միջեւ վստա­հության գործիք դառնա­լու փոխա­րեն, դարձել է «հակաադրբե­ջա­նա­կան» գործիք եւ «հեռա­դի­տա­կա­յին դիվա­նա­գի­տության գործա­կալ», տարբեր եվրո­պա­ցի դիվա­նա­գետնե­րի համար դառնա­լով սահմա­նա­մերձ շրջաններ այցե­րի միջոց: Ինչու՞ է Բաքվի այդպես վրդովվեցրել այն, որ տարբեր եվրո­պա­ցի դիվա­նա­գետներ այցե­լում են սահման եւ հեռա­դի­տա­կով դիտարկում այն:

Չէ՞ որ այսպես, թե այնպես, ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունն ինքը միանգա­մայն իրա­վա­սու է անել այդ դիտարկումնե­րը եւ անում է դրանք, նաեւ հեռա­դի­տա­կով: Ի՞նչ տարբե­րություն՝ հեռա­դի­տա­կով նայում են ԵՄ դիտորդնե­րը, թե՞ եվրո­պա­ցի տարբեր դիվա­նա­գետներ, որոնք այցե­լում են Հայաստան: Չէ՞ որ եվրո­պա­ցի դիտորդնե­րը իրենց հեռա­դի­տա­կա­յին եւ այլ դիտարկումնե­րը հետո զեկույցի տեսքով փոխանցում են հենց եվրո­պա­կան կենտրոն: Ուրեմն, ի՞նչն է Բաքվի դժգո­հության բուն պատճա­ռը: Թե՞ Ադրբե­ջա­նին պետք է պարզա­պես առիթ: Ի դեպ, այստեղ գուցե ավե­լորդ չէ ուշադրություն դարձնել այն հանգա­մանքին, որ ԵՄ դեսպա­նին Բաքվում հրա­վի­րում եւ Հայաստա­նում առա­քե­լությունից դժգո­հություն են հայտնում այն միջա­դե­պից հետո, որ տեղի է ունե­ցել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ադրբե­ջա­նա­կան կողմը հայտնեց, որ Հայաստա­նից իիրենց տարածք է անցել Չեխիա­յի քաղա­քա­ցի:

Բաքուն դրա մասին տեղե­կացրել է Չեխիա­յի դեսպա­նա­տա­նը: Հետա­գա ստույգ մանրա­մասներ հայտնի չեն՝ ո՞վ է եղել այդ չեխիա­յի քաղա­քա­ցին, ի՞նչ ազգության է նա եղել, ի՞նչ կարգա­վի­ճա­կով է եղել Հայաստա­նում, ինչպե՞ս է կարո­ղա­ցել Հայաստա­նի անվտանգության եւ պաշտպա­նության մարմիննե­րի համար աննկատ հատել սահմանն ու հայտնվել ադրբե­ջա­նա­կան կողմում, մինչ այդ նա ինչով է զբաղված եղել Հայաստա­նում, եւ մի շարք այլ հարցեր: Իհարկե չունենք որեւէ հիմք պնդե­լու, որ ԵՄ առա­քե­լությունից Բաքվի դժգո­հությունը ունի Չեխիա­յի քաղա­քա­ցու սահմա­նա­հատման հետ խատճա­ռա­հե­տեւանքա­յին ուղիղ կապ, բայց ժամա­նա­կագրությունը համե­նայն դեպս երեւի թե արժա­նի է ուշադրության, իսկ հարցե­րը՝ պատասխա­նի: Միեւնույն ժամա­նակ, հարկ է նկա­տել եւ այն, որ ԵՄ դեսպա­նին դժգո­հությունը հայտնում են Ադրբե­ջա­նի նախա­գա­հի արտա­հերթ ընտրությունից հետո: Բավա­կա­նին շատ են եղել կանխա­տե­սումնե­րը, որ դրա­նից հետո Բաքուն կարող է գնալ իրա­վի­ճա­կի առա­վել լարման, դիրքո­րո­շումնե­րի կոշտացման: 

Արդյո՞ք Բաքուն սկսել է: Միա­ժա­մա­նակ, դա որոշշա­կի հակա­սության մեջ է այն հայտա­րա­րության հետ, որ փետրվա­րի 10-ին արել էր Եվրո­պա­կան խորհրդի նախա­գահ Շարլ Միշե­լը, ասե­լով, որ շնորհա­վո­րել է Ալիեւին: Միշե­լը հայտա­րա­րել էր, որ նրա հետ քննարկել է նաեւ Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցը եւ ողջունում է Բրյուսե­լի ձեւա­չա­փում բանակցությունը վերա­կանգնելլու Բաքվի հանձնա­ռությունը: Այդ դեպքում ինչու՞ է Ադրբե­ջա­նը կանչում ԵՄ դեսպա­նին եւ դժգո­հում Հայաստա­նում ԵՄ առա­քե­լությունից: Թե՞ այդ դժգո­հությունը «պայմաննե­րից» մեկն է, որը Բաքուն առաջ է քաշում Բրյուսե­լի ձեւա­չա­փը վերա­կանգնե­լու համար: Թե՞ Բաքվի դժգո­հությունը գործնա­կա­նում լավ մտածված համա­տեղ հնարք է՝ Երեւա­նի վրա հոգե­բա­նա­կան-քաղա­քա­կան ազդե­ցություն գործե­լու համար, նշա­ձողն իջեցնե­լու ակնկա­լի­քով: Ինչու՞ էր օրեր առաջ Հայաստան եկել ԵՄ ներկա­յա­ցուցիչ Տոյվո Կլաա­րը, եթե Բրյուսե­լի հանդի­պումնե­րից հրա­ժարվո­ղը եղել է Բաքուն, ոչ թե Հայաստա­նը, որը մշտա­պես հայտա­րա­րել է բրյուսելյան պայմա­նա­վորվա­ծություննե­րին հավա­տարմությունը պահե­լու անհրա­ժեշտության մասին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ