32.4 C
Yerevan

Խնդի­րը Քարտե­զը Չէ, Այլ Քաղա­քա­կա­նությունը

Փոխվե­լու՞ է այդ նարա­տի­վը, եթե Հայաստա­նը նոր սահմա­նադրություն ընդունի: Կարծում եմ՝ ոչ, ընդհա­կա­ռա­կը: Ալիեւն ավե­լի է կոշտացնե­լու դիրքո­րո­շումը, որովհե­տեւ եթե Հայաստա­նը ճանա­չում է իր «մեղքը» եւ այդ մասին հայտա­րա­րում իշխա­նության մակարդա­կով, ապա հակա­ռակ կողմը պահանջե­լու է ոչ միայն ֆորմալ, այլեւ փաստա­ցի «ուղղում»:

Վահրամ Աթա­նեսյան

Հարց, որից Ալիեւը խուսա­փում է ինչպես սատա­նան՝ խունկից

ՌԴ փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նը վերստին առա­ջարկել է հարթակ, որպեսզի Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի միջնորդությամբ խաղա­ղության բանակցություններ վարեն: Նա ասել է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման համար Մոսկվան «բացա­ռիկ նյութեր ունի»: Խոսքը, հավա­նա­բար, քարտեզնե­րի մասին է, որ կազմվել են ԽՍՀՄ ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի կողմից: Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը դրանք անվա­նում է «ամե­նա­ճիշտը»:

Բայց մի՞թե խնդի­րը քարտեզն է: ԽՍՀՄ-ում գծված, միութե­նա­կան հանրա­պե­տության Գերա­գույն խորհրդի կողմից հաստատված «անձնագրա­յին քարտեզ» նույնիսկ կոլեկտիվ տնտե­սություններն են ունե­ցել՝ քարութփի ճշտությամբ: Արխիվնե­րում դրանք հաստատ պահպանվում են եւ քաղա­քա­կան կամքի առկա­յության դեպքում կողմե­րը կարող են սեղա­նին դնել կոլտնտե­սություննե­րի «կադաստրի թուղթն» ու սահմա­նել, թե որն է Հայաստա­նի Տեղ եւ Ադրբե­ջա­նի Զաբուխ համանյնքնե­րի տարածքը: Եւ այդպես՝ Նոյեմբերյա­նի Բարե­կա­մա­վա­նից մինչեւ Զանգե­լա­նի Աղբենդ:

Խնդիրն իրա­վա­քա­ղա­քա­կան է: Հայաստա­նի անկա­խության Հռչա­կա­գի­րը պարզո­րոշ սահմա­նում է, որ «ՀԽՍՀ‑ն վերանվանվում է Հայաստա­նի Հանրա­պե­տություն, կրճատ՝ ՀՀ»: Այս իմաստով Հայաստա­նի տարածքն այն է, ինչ ԽՍՀՄ կազմում ուներ Հայկա­կան խորհրդա­յին սոցիա­լիստա­կան հանրա­պե­տությունը: Ադրբե­ջա­նը հռչակվել է որպես 1918–20 թվա­կաննե­րին գոյություն ունե­ցած Դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ: Ալիեւն ասում է, որ «բոլշեւիկնե­րը Զանգե­զուրը նվի­րել են Հայաստա­նին» – սահմա­նա­զատման միակ խոչընդոտն այս հայտա­րա­րությունն է:

Փոխվե­լու՞ է այդ նարա­տի­վը, եթե Հայաստա­նը նոր սահմա­նադրություն ընդունի: Կարծում եմ՝ ոչ, ընդհա­կա­ռա­կը: Ալիեւն ավե­լի է կոշտացնե­լու դիրքո­րո­շումը, որովհե­տեւ եթե Հայաստա­նը ճանա­չում է իր «մեղքը» եւ այդ մասին հայտա­րա­րում իշխա­նության մակարդա­կով, ապա հակա­ռակ կողմը պահանջե­լու է ոչ միայն ֆորմալ, այլեւ փաստա­ցի «ուղղում»: Բաքվի անընդհատ, անընդմեջ շեշտադրումը, որ Հայաստա­նը «երե­սուն տարի օկուպացրել էր Ադրբե­ջա­նի տարածքնե­րը եւ հեռա­նա­լու մտադրություն չուներ»՝ տարածքա­յին հավակնություննե­րի դրսեւո­րումներ են:

Նախկին արտգործնա­խա­րար Զուլֆուգա­րովն, օրի­նակ, ընդունում է, որ եղել է հայ-ադրբե­ջա­նա­կան սահման, բայց «այն դադա­րել է օրի­նա­կան լինել, քանի որ Հայաստա­նը 1992թվականին խախտել է՝ օկուպացնե­լով Լաչի­նը»: Սա է Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումը, Զուլֆուգա­րո­վը հնչեցնում է այն, ինչ Ալիեւը դեռ իրեն թույլ չի տալիս: «Կույր» պետք է լինել՝ չտեսնե­լու համար, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման հարցում Բաքվի մոտե­ցումնե­րի ամպլի­տուդը կապված է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում իրա­վի­ճա­կի հետ: Այսօր «թամբի վրա» Պուտինն է եւ ռուսաստանյան մամուլն օգտա­գործում է «նախկին Ուկրաի­նա» ձեւա­կերպումը: Ալիեւի «Արեւմտյան Ադրբե­ջա­նը» Պուտի­նի «Նովո­ռուսիա­յի» հայե­լա­յին պատկերն է:

Այս իմաստով Արեւմուտքի հետ Ալիեւի „դիմա­կա­յությունը„ Հայաստա­նի համար լուրջ ռեսուրս չէ: Ավե­լին, կարող է մարտահրա­վեր լինել, որովհե­տեւ Ալիեւն այդ դեպքում վերածվում է «գլո­բալ պայմա­նա­վորվա­ծության կողմի»: Ո՞րն է 1992թ. ՄԱԿ-ին անդա­մակցած Ադրբե­ջա­նը: Ադր.ԽՍՀ‑ի տարա՞ծքն է նրա իրա­վա­զո­րության սահմա­նը: Ելա­կե­տա­յինն այս հարցի պատասխանն է, որից Ալիեւը խուսա­փում է: Ինչպես սատա­նան՝ խունկից:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3385501.html

Առնչվող Հոդվածներ