33.8 C
Yerevan

Ո՞վ Խախտեց «Փաստա­ցի Խաղա­ղությունը»

Անոնսա­վո­րել, որ հայկա­կան կողմից «սադրանքներ լինե­լու են» եւ սպառնա­լիքներ հնչեցնել՝ նշա­նա­կում է, որ Բաքուն սահմա­նա­յին իրա­վի­ճա­կը լարե­լու ծրա­գիր ունի, որի քաղա­քա­կան նպա­տակնե­րից գլխա­վո­րը, թերեւս, Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լության հեղի­նա­կազրկումը եւ հնա­րա­վո­րինս ապա­լե­գի­տի­մա­ցումն է այն իմաստով, ինչ ասում է Ալիեւը՝ «ոչ ոք Հայաստա­նին օգնել չի կարող»։

Վահրամ Աթա­նեսյան

Նախա­գա­հա­կան ընտրություննե­րի փուլում Իլհամ Ալիեւը հայտա­րա­րեց, որ մի քանի ամիս է՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին փաստա­ցի խաղա­ղություն է: Փետրվա­րի 12-ին այն խախտվեց: Բաքուն հայտա­րա­րեց, որ Ներքին Հանդի ուղղությամբ հայկա­կան դիրքե­րից արձակված կրա­կո­ցից սահմա­նա­պահ զորքե­րի զինծա­ռա­յող է վիրա­վորվել: Միջա­դե­պի վերա­բերյալ Հայաստա­նի ՊՆ Ռազմա­կան ոստի­կա­նության հաղորդագրությունը, մեղմ ասած, ենթա­տեքստա­յին էր: Այսօր Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ զորքե­րի հրա­մա­նա­տա­րությունը հայտա­րա­րել է «վրեժխնդրության գործո­ղություն» իրա­կա­նացնե­լու մասին:

Հայկա­կան կողմը փաստա­ցի խոստա­նում էր հետաքննություն իրա­կա­նացնել, պարզել հանգա­մանքնե­րը եւ, եթե հաստատվեր, որ կրակ բացել-չբա­ցե­լու հրա­մա­նի խախտում է եղել, մեղա­վորնե­րին պատասխա­նատվության ենթարկել: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության՝ ադրբե­ջանցի «վիրա­վոր զինծա­ռա­յո­ղի» կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբե­ջա­նա­կան կողմի «պատասխանն» այսպի­սով անհա­մա­չափ է եւ ուղղված է իրա­վի­ճա­կի սրացմա­նը: Չարա­գուշակ է «վերժխնդրության գործո­ղություն» անվա­նումը:

Այդ ձեւա­կերպումն Ադրբե­ջա­նը գործա­ծության է դրել 2022թ. օգոստո­սի 3‑ին, երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղում «փոխվում էր Լաչի­նի միջանցքի երթուղին»: Ըստ էության, դա խնդիրն ռազմա­կան ճանա­պարհով լուծե­լու քաղա­քա­կան որոշման անոնս էր, որից հետո իրա­վի­ճա­կը դուրս եկավ կառա­վա­րե­լիությունից: Ներքին Հանդի հատվա­ծում սրա­ցումը հաջորդեց Բաքվում Եվրա­միության դեսպա­նին ԱԳՆ հարա­վի­րե­լուն: Այդ մասին ադրբե­ջա­նա­կան կողմի տարա­ծած հաղորդագրությունը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմանն անվա­նում է ԵՄ առա­քե­լության դիտարկման գոտի:

Ստացվում է, որ Ալիեւը հիշեցնում է ռուսա­կան զորախմբի պատասխա­նատվության գոտում խնդիրներն ուժով եւ ուժի կիրառման սպառնա­լի­քով կարգա­վո­րե­լու նախա­դե­պը եւ հասկացնում, որ Հայաստա­նի հետ սահմա­նին ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության ներկա­յությունը «փաստա­ցի խաղա­ղության» գործնա­կան երաշխիք չէ: Դա նրա տրա­մա­չա­փի՞ որո­շում է: Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ զորքե­րի հրա­մա­նա­տա­րության հայտա­րա­րությունը հավաստիացնում է, որ «հայկա­կան կողմի սադրանքներն այսուհե­տեւ ավե­լի խիստ պատասխան կստա­նան»:

Անոնսա­վո­րել, որ հայկա­կան կողմից «սադրանքներ լինե­լու են» եւ սպառնա­լիքներ հնչեցնել՝ նշա­նա­կում է, որ Բաքուն սահմա­նա­յին իրա­վի­ճա­կը լարե­լու ծրա­գիր ունի, որի քաղա­քա­կան նպա­տակնե­րից գլխա­վո­րը, թերեւս, Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լության հեղի­նա­կազրկումը եւ հնա­րա­վո­րինս ապա­լե­գի­տի­մա­ցումն է այն իմաստով, ինչ ասում է Ալիեւը՝ «ոչ ոք Հայաստա­նին օգնել չի կարող»: Ավե­լին, նա բազմիցս է հայտա­րա­րել, որ եվրո­պա­կան դիտորդնե­րը չեն նպաստում իրա­վի­ճա­կի կայունացմա­նը, ընդհա­կա­ռա­կը՝ «հավելյալ բարդություններ են ստեղծում»:

Ալիեւն ի՞նք է խախտել «փաստա­ցի խաղա­ղությունը»: Հայաստա­նի պատկան մարմիններն այդպես էլ չպարզա­բա­նե­ցին, թե ով է Ադրբե­ջա­նի տարածք անցած Չեխիա­յի քաղա­քա­ցին, ինչպե՞ս է շրջանցել պաշտպա­նա­կան գիծը, իրակա՞ն է Բաքվի տարա­ծած տեղե­կատվությունը եւ այլն: Եւ ինչու՞ են իշխող քաղա­քա­կան ուժի որոշ ներկա­յա­ցուցիչներ Հայաստա­նի «սպա­ռա­զինման» թեմա­յով ոչ կոմպե­տենտ հայտա­րա­րություններ անում՝ միա­ժա­մա­նակ սլաքներ ուղղե­լով Մոսկվա­յի դեմ, իսկ Իրա­նի առումով ստեղծում դիվա­նա­գի­տա­կան «անհարմա­րություններ»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3386082.html

Առնչվող Հոդվածներ