33.8 C
Yerevan

Պսևդո­քա­ղա­քա­կան Ռեա­լիզմ

Այս կեղծ կատե­գո­րիա­նե­րը մի քանի տասնամյակ շարունակ երկի­րը քարշ են տվել հակա­ռակ ուղղությամբ և նրան թույլ չեն տվել ընկա­լել իրա­կա­նությունն ու ինքնո­րոշվել։ Դրա հետև­անքն այն է, որ այսօր մենք ինքնո­րոշված չենք ու ինչ որ տարօ­րի­նակ խոսույթնե­րի հետև­ից ենք ընկել, Անկա­խության Հռչա­կա­գիրն ենք ուզում խմբագրել, գերբի մեջ ենք ուզում մեղք փնտրել Սահմա­նադրությանն ենք մեղադրում։ 

Դավիթ Ստե­փանյան

1inTV ‑ի եթե­րում քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է շատ կարև­որ մի երև­ույթի՝ կեղծ քաղա­քա­կան կատե­գո­րիա­նե­րին ու կեղծ քաղա­քա­կան ռեա­լիզմին մասնա­վո­րա­պես։ Հայ քաղա­քա­կան իրա­կա­նությա­նը բնո­րոշ և ինչ որ առումնե­րով գերա­կա դեր ստա­ցած այդ կեղծ քաղա­քա­կան ռեա­լիզմը, որ ենթադրում էր, թե «Արցա­խը տանք, հանգիստ ապրենք», ներկա­յումս ամբողջո­վին փուլ է եկել, քանի որ Արցա­խը այժմ հայե­րի վերահսկո­ղության տակ չէ և խաղա­ղությունը նույնիսկ չի էլ նշմարվում։ 

Դավիթ Ստե­փանյանն իր խոսքում նշեց քաղա­քա­կան մեծ եռանկյունի­նե­րի և տարա­ծաշրջա­նա­յին դիրքա­վո­րումնե­րի մասին, ապա անդա­րարձավ այն հարցին, թե հայկա­կան իրա­կա­նության մեջ ինչպես ընկալվե­ցին աշխարքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րը և ինչ հետև­ություններ արվե­ցին դրա­նից։ 

Կեղծ Քաղա­քա­կան ռեա­լիզմը, կամ այլ կերպ ասած՝ «Ժիրայր Լիպա­րիտյա­նիզմը», որի առանցքում ընկած էր Արցա­խը որպես բեռ ընկա­լե­լու մոտե­ցումը, ոչ թե իրոք ռացիո­նալ ու սթափ մտքի արգա­սիք էր, այլ վախի հետև­անք։ Քաղա­քա­կան վախկոտ մտքի հետև­անք, որը թույլ չէր տալիս նորմալ ընկա­լե­լու իրա­կա­նությունն ու ռեալ կողմնո­րոշվե­լու։ Եվ հենց այդ մտքի կրողնե­րին ու ջատա­գովնե­րին պետք է հիմա հարց տալ, թե ի՞նչ են մտա­ծում հիմա։ Գո՞հ են ամեն  ինչից։ Արդեն լա՞վ են ապրում կամ վերջա­պես հասկանո՞ւմ են իրենց մտքի սնանկությունն ու դատարկությունը։

Դրան զուգա­հեռ՝ Հայաստա­նում կար նաև քաղա­քա­կան կեղծ խաղա­ղության լրիվ հակա­ռակ կողմը՝ կեղծ հայրե­նա­սի­րությունը, կամ հայրե­նա­սի­րության սեփա­կան փուչ պատկե­րա­ցումնե­րը, որի առաջնորդող առա­ջա­մարտիկնե­րի մեջ գերակշռում էին ՀՅԴ-ականնե­րը, որոնց կողմից անընդմեջ շրջա­նառվող «Մուշ» ու «Սասուն» քաղա­քա­կա­նացված դիրքո­րո­շումնե­րը այժմ մոռա­ցության են մատնվել հենց նույն կուսակցա­կան շրջա­նակնե­րի կողմից։ Այժմ Մուշ և Սասուն տերմիննե­րին կարե­լի է հանդի­պել միայն հայրե­նա­սի­րա­կան  երգե­րում, այն էլ, կարծես ճակա­տագրի հեգնանքով, ԱՄՆ-ից։ Այժմ կեղծ հայրե­նա­սի­րա­կան պատկե­րա­ցումնե­րի կրողնե­րը ևս հասկա­նում են, որ իրենց գաղա­փա­րը լիո­վին փուլ է եկել և իրենց միակ գործա­ռույթն այժմ կենդա­նության նշաններ ցույց տալն է, որով կարծես ցանկա­նում են ասել, որ իրենք ողջ են և կան, բայց նրանք քաղա­քա­կան առումով՝ մեռած են։

Դավիթ Ստե­փանյա­նը հիշեցրեց, որ իրար հակա­դիր այս կեղծ կատե­գո­րիա­նե­րը մի քանի տասնամյակ շարունակ երկի­րը քարշ են տվել հակա­ռակ ուղղությամբ և նրան թույլ չեն տվել ընկա­լել իրա­կա­նությունն ու ինքնո­րոշվել։ Դրա հետև­անքն այն է, որ այսօր մենք ինքնո­րոշված չենք ու ինչ որ տարօ­րի­նակ խոսույթնե­րի հետև­ից ենք ընկել, Անկա­խության Հռչա­կա­գիրն ենք ուզում խմբագրել, գերբի մեջ ենք ուզում մեղք փնտրել Սահմա­նադրությանն ենք մեղադրում։ Այո՛, ինքնո­րոշվել պետք է, իրա­կա­նությունն ըկա­լել պետք է, բայց ոչ նման կերպ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ