33.8 C
Yerevan

Սահմա­նադրությունը‘ Վստա­հության Չափա­նիշ

Ալիևը Հայաստա­նում շատացնում է «ո՛չ»-ի կողմնա­կիցնե­րին, իսկ դա անում է, որովհետև դա աշխա­տում է Փաշինյա­նի դեմ։ Եթե Ալիև­ին հակա­ռա­կը պետք լիներ, նա հիմա կսսկվեր ու ընդհանրա­պես չէր խոսի այդ մասին, որ Փաշինյանն այդ ամե­նը փաթե­թա­վո­րեր, դներ մեր գրպա­նը։ Ես այլ տրա­մա­բա­նություն չեմ տեսնում, գոնե հիմա։

Դավիթ Ստե­փանյան


«Փաշինյա­նը փորձում է Սահմա­նադրության փոփո­խությամբ վերա­հաստա­տել իր լեգի­տի­մությունը, ժամա­նակ ձգել». Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– «Փորձե­րը մեկնա­բա­նե­լու, թե Հայաստա­նի Հանրա­պե­տության օրենսդրությունում խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը խանգա­րող որևէ դրույթ կա, իրա­կա­նության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղա­ղության պայմա­նագրի բանակցություննե­րի ընթացքում Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին հաջողվել է մի շարք հոդվածնե­րի շուրջ համա­ձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմե­րը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղա­ղության պայմա­նագրի որևէ դրույթի կատա­րումից հրա­ժարվե­լու համար։ Հետև­ա­բար, ՀՀ‑ի օրենսդրության մեջ խաղա­ղության պայմա­նագրի իրա­գործմա­նը խոչընդո­տող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղա­քա­կան, այլև փորձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան է»,- գործա­դի­րի այսօրվա նիստին հայտա­րա­րեց Նիկոլ Փաշինյա­նը։ Պարո՛ն Ստե­փանյան, եթե այսպես է, ապա նույն Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ շաբաթներ առաջ խոսեց Սահմա­նադրության փոփո­խության անհրա­ժեշտության մասին, հայտա­րա­րություննե­րի հակա­սա­կա­նությունը հասկա­նա­լի՞ է ձեզ համար։

– Ես ձեզ նախա­պես ասեմ, որ ձեր հարցի հստակ պատասխա­նը երևի թե միայն Նիկոլ Փաշինյա­նը կարող է տալ, որովհետև նա այս վերջին մեկ շաբաթվա, տասը օրվա ընթացքում այնքան իրար հակա­սող բաներ է ասել։ Ես կարող եմ ձեզ տալ մի վարկած ուղղա­կի, սա ընդա­մե­նը վարկած է, որովհետև մենք վերջնա­կան ո՛չ Սահմա­նադրության փոփո­խություննե­րի կոնցեպտն ենք տեսել, ո՛չ հասկա­նում ենք՝ իրա­կա­նում ի՛նչ է ուզում Նիկոլ Փաշինյա­նը։

Ուղղա­կի՝ որպես վարկած, ինձ մոտ տպա­վո­րություն է ստեղծվում, որ Փաշինյա­նը փորձում է Սահմա­նադրությունը փոխե­լու այդ հանրաքվեն իրա­կա­նում վերա­ծել արտա­հերթ ընտրություննե­րի, այսինքն՝ փորձում է հերթա­կան անգամ ամրապնդել իր լեգի­տի­մությունը: Հիմա նա չի կարող գնալ արտա­հերթ ընտրություննե­րի, որովհետև ունի շատ լուրջ կասկածներ, որ արտա­հերթի վերջնարդյունքում ինքը կարող է և իշխա­նություն չլի­նել, 2021-ին դա միանշա­նակ էր, հիմա միանշա­նակ չէ։ Նա փորձե­լու է մեզ դնել «այո՛»-ի կամ «ո՛չ»-ի ընտրության առջև, կապել այդ ընտրությունը պատե­րազմի հավա­նա­կա­նության հետ, այսինքն՝ եթե դուք ասում եք՝ «ո՛չ», ապա մեղքը ձեր վիզը, հետև­ա­բար լինե­լու է պատե­րազմ, դուք եք պատասխան տալու։

44-օրյա­յի ժամա­նակ ոչինչ չգի­տեինք, չէ՞, պատե­րազմը սկսվեց, հետո բոլո­րը Փաշինյա­նին մեղադրե­ցին, հիմա ինքն անե­լու է հետևյալ կերպ, ասե­լու է՝ եթե դուք ասում եք «ո՛չ», իսկ պատե­րազմից խուսա­փե­լու ճանա­պարհը «այո՛»-ն է, սա մեզ տալիս է գոնե ինչ-որ շանս, վաղն Ալիևը որ հարձակվեց, ուրեմն մեղա­վո­րը դուք եք լինե­լու։

Կառուցե­լով այդ Սահմա­նադրության նախընտրա­կան կամպա­նիան դրա հիման վրա՝ նա փորձե­լու է ստա­նալ այդ «այո՛»-ն, ստա­նա­լով, ասե­լու է, որ դրա­նով ժողո­վուրդը հերթա­կան անգամ ապա­ցուցում ու հաստա­տում է, որ ինքը լեգի­տիմ իշխա­նություն է։ Ես հիմա ուղղա­կի սա եմ տեսնում, որովհետև այլ բացատրություն, հաշվի առնե­լով Փաշինյա­նի խոսույթում այդ հակա­սություննե­րը, ես չեմ տեսնում։

– Այսինքն՝ հիմա ավե­լի շատ նա փորձում է գնալ արտա­հերթ ընտրություննե­րի՞, ոչ թե Սահմա­նադրության փոփո­խության, թե՞ սխալ հասկա­ցա ձեր միտքը։

– Նա փորձում է Սահմա­նադրության փոփո­խությամբ վերա­հաստա­տել իր սեփա­կան լեգի­տի­մությունը ու հերթա­կան անգամ խառնել բոլո­րի խաղա­քարտե­րը, այդ թվում նաև՝ ներքին, հերթա­կան անգամ ձգել ժամա­նակ, նույն Ալիևի հետ հարա­բե­րություննե­րում։

Այսինքն՝ այստեղ մի քանի նպա­տակ կա․ Ալիևն ինչի՞ համար անցկացրեց արտա­հերթը, որ խաղա­ղության պայմա­նա­գի­րը չստո­րագրի, հիմա Փաշինյա­նը երկար մտա­ծել է, որո­շել, որ ավե­լի ճիշտ կլի­նի, որ ինքն էլ այսպես վարվի, որովհետև այլ պատճառ, որը կարող եմ ձեզ հիմնա­վո­րել ու բացատրել՝ չեմ կարող։ Սա է, ուրիշ բան ուղղա­կի չկա։

– Հիմա, եթե մի շաբաթ հետո, օրի­նակ՝ Նիկոլ Փաշինյա­նը կրկին հայտա­րա­րի, թե Հռչա­կա­գի­րը խանգա­րում է խաղա­ղությա­նը, այդ դեպքում ինչպե՞ս հասկա­նանք սա։

– Փաշինյա­նը չէ՞, որ ասում է՝ չի խանգա­րում։

– Այո՛, բայց սրա­նից առաջ ասում էր՝ խանգա­րում է, պարո՛ն Ստե­փանյան։

– Դե որ չի խանգա­րում, բա ինչպե՞ս է խանգա­րում։ Էլի եմ ասում, որ իրար հակա­սող բաներ է ասում, վաղը կարող է ասել, որ՝ այո՛, խանգա­րում է։ Կրկնում եմ՝ մինչև կոնցեպտը չտեսնեմ, ես չեմ կարող վերջնա­կան կարծիք հայտնել, բայց եթե մենք ուշա­դիր փորձենք հասկա­նալ, թե ի՛նչ է կատարվում, իրոք, մեր Սահմա­նադրության, Հռչա­կագրի մեջ հնա­ցած պատկե­րա­ցումներ են, բայց փորձել այդ պատկե­րա­ցումնե­րը փոխե­լով՝ խուսա­փել պատե­րազմից, առնվազն քաղա­քա­կա­նա­պես սխալ է, քաղա­քա­կան հեռա­տե­սություն չէ։

Սահմա­նադրությունը պետք է փոխվի, բայց ասել, որ եթե Սահմա­նադրությունը փոխենք՝ Ալիևը չի հարձակվի, չի լինում նման բան, Ալիևը լրիվ այլ պատճա­ռով է հարձակվում։ Ու եթե, իրոք, Ալիևի համար Սահմա­նադրությունն ու Հռչա­կա­գի­րը այդպի­սի մեծ նշա­նա­կություն ունե­նա­յին, ապա Ալիևը երեկ հերթա­կան անգամ չէր ասի՝ «մինչև Հայաստանն իր օրենսդրությունը չփո­խի, պայմա­նա­գիր չեմ ստո­րագրի», որովհետև սա աշխա­տում է իր դեմ, մենք դա լսում ենք, չէ՞։ Այսինքն՝ Ալիևը Հայաստա­նում շատացնում է «ո՛չ»-ի կողմնա­կիցնե­րին, իսկ դա անում է, որովհետև դա աշխա­տում է Փաշինյա­նի դեմ։ Եթե Ալիև­ին հակա­ռա­կը պետք լիներ, նա հիմա կսսկվեր ու ընդհանրա­պես չէր խոսի այդ մասին, որ Փաշինյանն այդ ամե­նը փաթե­թա­վո­րեր, դներ մեր գրպա­նը։ Ես այլ տրա­մա­բա­նություն չեմ տեսնում, գոնե հիմա։

– Հաշվի առնե­լով Ներքին Հանդի սահմա­նա­յին վերջին էսկա­լա­ցիան՝ լայնա­ծա­վալ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը որքա՞ն եք գնա­հա­տում։

– Ես չեմ տեսնում այդ հավա­նա­կա­նությունը, ես ասել եմ դա առաջ ու ասում եմ հիմա։ Հերիք է պատե­րազմով մեզ վախեցնել, ես հիմքեր չեմ տեսնում դրա համար այսօր, Ալիևը դեռ պետք է Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնի­կա­կան զտումը մարսի, քանի չի մարսել ի՞նչ պատե­րազմ, գոնե հիմա հավա­նա­կա­նությունը չեմ տեսնում, բայց դա չի նշա­նա­կում, որ յոթ ամիս հետո դա չի լինի։

Սահմա­նա­յին նմա­նա­տիպ էսկա­լա­ցիա­ներ եղել են 2003 թվա­կա­նից, երբ Ալիևը եկել է իշխա­նության, որովհետև նա դա ընտրել է ճնշման միջոց ու շարունա­կե­լու է այնքան, քանի դեռ կա ալիևյան ռեժի­մը, կամ քանի դեռ մեր երկրնե­րի միջև վերջնա­կա­նա­պես խաղա­ղություն չի հաստատվել։ Մինչև այս երկուսից մեկը չլի­նի, նմա­նա­տիպ էսկա­լա­ցիա­ներ անընդհատ են լինե­լու։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am
Հոդվա­ծը՝ medialab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ