33.8 C
Yerevan

Հայրե­նիքն Ամեն Ինչից Վեր

Վերջերս Ֆրանսիա­յի, Լեհաստա­նի և Գերմա­նիա­յի խորհրդա­րաննե­րը ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան դատա­պարտող մի շարք բանաձև­եր են ընդունել։ Դրանք հայանպաստ, բայց միա­ժա­մա­նակ ընդա­մե­նը հռչա­կագրա­յին բնույթ ունեն։ Գեղե­ցիկ են հնչում, բայց գործնա­կան հետև­անք չեն թողնում, իսկ Հայաստա­նի ներկա­յիս ծանր վիճա­կը թույլ չի տալիս բավա­րարվել հռչա­կագրա­յին մակարդա­կի հայտա­րա­րություննե­րով, քանի որ մեր թշնա­մի­նե­րը գործում են արագ և գործնա­կա­նո­րեն։ 

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է փետրվա­րի 16–18‑ը Մյունխե­նում կայա­ցող անվտանգության համա­ժո­ղո­վին։ Ինչպես հայտնի է, այդ համա­ժո­ղո­վին Հայաստա­նը մասնակցում է  բավա­կան բարձր մակարդա­կով․ Մյունխեն գնա­ցել են ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, ԱԳՆ Արա­րատ Միրզո­յա­նը, ՊՆ Սուրեն Պապիկյա­նը։

Դավիթ Ստե­փանյա­նը բարձր է գնա­հա­տում այդ անվտանգության համա­ժո­ղովն ու նշում, որ շատ կարև­որ է օգտա­գործել ՀՀ անվտանգությա­նը նպաստող ցանկա­ցած միջո­ցա­ռում, ցանկա­ցած եղա­նա­կով, մանա­վանդ, որ հիմա ՀՀ դեմ բացա­հայտո­րեն հիբրի­դա­յին պատե­րազմ է գնում, որը վարում են Ռուսաստա­նը, Թուրքիան և Ադրբե­ջա­նը։ Իսկ նրանց նպա­տա­կը մեկն է՝ զրկել Հայաստանն ինքնիշխա­նությունից։ Իսկ դա նշա­նա­կում է, որ մենք չենք կարող պարզա­պես քաղա­քա­վա­րի դիվա­նա­գի­տությամբ զբաղվել, երբ շրջա­պատված ենք բացա­հայտ թշնա­մի­նե­րով։

Այս ամե­նի անհրա­ժեշտությունն ավե­լի է սաստկա­նում, երբ հիշում ենք, որ Ռուսաստանն ամեն անգամ իր արտգործնա­խա­րա­րության մակարդա­կով խստո­րեն դատա­պարտում է Հայաստա­նի բոլոր այն գործո­ղություննե­րը, մասնակցություննե­րը տարբեր համա­ժո­ղովնե­րին, որոնք նպաստում են ՀՀ անվտանգա­յին միջա­վայրի որա­կա­կան բարձրացմա­նը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ վերջերս Ֆրանսիա­յի, Լեհաստա­նի և Գերմա­նիա­յի խորհրդա­րաննե­րը ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան դատա­պարտող մի շարք բանաձև­եր են ընդունել։ Դրանք հայանպաստ, բայց միա­ժա­մա­նակ ընդա­մե­նը հռչա­կագրա­յին բնույթ ունեն։ Գեղե­ցիկ են հնչում, բայց գործնա­կան հետև­անք չեն թողնում, իսկ Հայաստա­նի ներկա­յիս ծանր վիճա­կը թույլ չի տալիս բավա­րարվել հռչա­կագրա­յին մակարդա­կի հայտա­րա­րություննե­րով, քանի որ մեր թշնա­մի­նե­րը գործում են արագ և գործնա­կա­նո­րեն։ Դա նշա­նա­կում է, որ ՀՀ իշխա­նություննե­րը և նրա ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է գործի  դնեն ամեն ջանք, որը հնա­րա­վոր է՝ անկախ նրա­նից, թե ովքեր ինչպես են արձա­գանքում կամ սպառնում նրանց։ Այո՛, դա կարող է նաև վտանգա­վոր լինել իշխա­նության համար, բայց մենք այնպի­սի փուլում ենք և իշխա­նություններն էլ այնպի­սի պատասխա­նատվություն են վերցրել իրենց վրա, որ անձնա­կան անվտանգությունն ու շահը չի կարող ավե­լի բարձր լինել քան հայրե­նի­քի շահը, ժողովրդի անվտանգությունը, ինքնիշխա­նությունը և պետության անվտանգությունը։

Այս առումով դժվար է գերագնա­հա­տել Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վը, ուր և՛ հանրա­յին, և՛ փակ ձևա­չա­փե­րով հնա­րա­վոր է ներկա­յացնել այն մտա­հո­գություննե­րը, որ մենք ունենք, որոնք թույլ կտան մեզ պահպա­նե­լու մեր անվտա­նությունն ու երկի­րը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ