33.8 C
Yerevan

Մյունխե­նում Սպանո՞ւմ Են Արցա­խի Ապա­գան

Ալիեւին հաջողվե՞լ է ԱՄՆ պետքարտուղա­րին, Գերմա­նիա­յի կանցլե­րին, ԵԱՀԿ գործող նախա­գա­հին եւ գլխա­վոր քարտուղա­րին համո­զել, որ Հարա­վա­յին Կովկա­սում «խաղա­ղության եւ կայունության գինը Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան հոգե­հանգիստն է»:

Վահրամ Աթա­նեսյան

Մյունխե­նում Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան «հոգեհանգի՞ստ» էր

Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գլխա­վոր քարտուղա­րի հետ հանդիպմա­նը բաց խոսել է Մինսկի խումբը լուծա­րե­լու անհրա­ժեշտությունից: Բաքվի մամուլին տեղե­կություն է տրա­մադրվել, որ միայն Գործող նախա­գա­հի անձնա­կան ներկա­յա­ցուցչի գրա­սենյա­կի տարե­կան բյուջեն անցնում է մեկ միլիոն եվրո­յից, իսկ նա «մատնված է անգործության»: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւա­վորվել է  1992 թ. մարտի 24-ին եւ ըստ մանդա­տի՝ պետք է նախա­պատրաստեր Մինսկի խորհրդա­ժո­ղով, որը պետք է որո­շեր Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կը՝ նրա ընտրյալ ներկա­յա­ցուցիչնե­րի շահագրգիռ մասնակցությամբ:

Քառա­սունչորսօրյա եւ սեպետմբե­րի 19‑ի ահա­բեկչա­կան պատե­րազմից հետո ստեղծվել է փաստա­ցի իրա­վի­ճակ, երբ Լեռնա­յին Ղարա­բաղ գոյություն չունի, բնակչությունը բռնա­տե­ղա­հանված է: Մյունխե­նի անվտանգության խորհրդա­ժո­ղո­վին ընդա­ռաջ ադրբե­ջա­նա­կան մամուլում փորձա­գի­տա­կան կարծիք շրջա­նառվեց, որ կա «Լեռնա­յին Ղարա­բա­ղում նախկին շփման գիծը վերա­կանգնե­լու ծրա­գիր»: Այսօր Բաքվում Ալիեւի մյունխենյան բանակցություննե­րը գնա­հա­տում են այնպես, որ նրան հաջողվել է եվրո­պա­ցի­նե­րին համո­զել, որ Հարա­վա­յին Կովկա­սում Իրա­նի «լռելյայն համա­ձայնությամբ ձեւա­վորվել է Մոսկվա-Անկա­րա-Բաքու դաշինք, որն անվտանգության եւ կայունության երաշխիք է»:

Ու՞մ եւ ինչպե՞ս է համո­զել Ալիեւը: Խոսքը ԱՄՆ պետքարտուղա­րի եւ Գերմա­նիա­յի կանցլե­րի հետ նրա բանակցություննե­րի՞ մասին է: Այդ դեպքում Անկա­րա մեկնե­լու եւ «կուլուա­րա­յին քննարկումներն Էրդո­ղա­նին ներկա­յացնե­լու ի՞նչ անհրա­ժեշտություն կար»: Ադրբե­ջանցի փորձա­գե­տի ներկա­յացմամբ՝ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի «քայլ առ քայլ ճանա­պարհա­յին քարտե­զը համա­ձայնեցված է նախորդ փաստաթղթե­րում»: Ալիեւն ընդունե՞լ է, օրի­նակ, իր բացա­կա­յությամբ Գրա­նա­դա­յում համա­ձա­նեցված հատա­րա­րությունը:

Ըստ երեւույթին, Ալիեւի բանակցություննե­րը բարդ են եղել: Իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջոցն առա­ջին անգամ ընդունում է, որ սեփա­կան անվտանգության համա­կարգի դիվերսիֆի­կա­ցիան «որպես անկախ պետության՝ Հայաստա­նի սուվե­րեն իրա­վունքն է»: Բաքվի համար անընդունե­լի է, երբ դիվերսիֆի­կա­ցիան ներառնում է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը: Հասկացվում է, որ Հայաստա­նի արեւմտյան գործընկերնե­րը Բաքվին հիշեցնում են Լեռնա­յին Ղարա­բա­ղը:

Ինչ վերա­բե­րում է մարդկանց սոցիա­լա­կան խնդիրնե­րին, ապա Ադրբե­ջա­նում դրանք լուծվում են «միասնա­կան պատուհա­նի» սկզբունքով, մնում է անհա­տա­պես ներկա­յա­նալ եւ ստա­նալ բոլոր անհրա­ժեշտ փաստաթղթե­րը,- գրում է Բաքվի լրատվա­մի­ջո­ցը: Խոսքն, ինչպես բխում է վերլուծա­կա­նի համա­տեքստից, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության մասին է: Մյունխե­նում հազիվ թե որեւէ մեկը բարձրացրած լինի, ասենք, Ղուբա­յի շրջա­նի հեռա­վոր-լեռնա­յին գյուղե­րի լեզգի բնա­կիչնե­րի սոցիա­լա­կան ապա­հո­վության թեման:

Իրա­վի­ճակն, այսպի­սով, ներկա­յացվում է «ճանա­պարհա­յին քարտե­զի» տեսքով. ԵԱՀԿ‑ն լուծա­րում է Մինսկի խումբը, հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րից Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը վերջնա­կա­նա­պես հանվում է, նախկի­նում ձեռք բերված համա­ձայնություննե­րի հիմքով աշխա­տանքա­յին քննարկումնե­րը շարունակվում են, ԼՂ բռնա­տե­ղա­հանված հայ բնակչությունն էլ կարող է «միասնա­կան պատուհա­նի» սկզբունքով դիմել եւ ստա­նալ անհրա­ժեշտ բոլոր փաստաթղթե­րը:

Ըստ Բաքվի լրատվա­մի­ջո­ցի՝ «ճանա­պարհա­յին այդ քարտե­զը Մոսկվա-Անկա­րա-Բաքու առանցքով համա­ձայնեցված է, իսկ Իրանն ընդունել է լռելյայն»: Ալիեւին հաջողվե՞լ է ԱՄՆ պետքարտուղա­րին, Գերմա­նիա­յի կանցլե­րին, ԵԱՀԿ գործող նախա­գա­հին եւ գլխա­վոր քարտուղա­րին համո­զել, որ Հարա­վա­յին Կովկա­սում «խաղա­ղության եւ կայունության գինը Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան հոգե­հանգիստն է»: Բայց ավե­լի կարեւոր է՝ Հայաստա­նը հաշտվե՞լ է այդ շատ ցավա­լի հեռանկա­րի հետ: Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն մի դեպքում. եթե այդ հարցում Բաքուն եւ Երեւա­նը հանգեն կոնսենսուսի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ