33.8 C
Yerevan

Ի՞նչ Կանի Մոսկվան

Հաշվի առնե­լով Ադրբե­ջա­նի հանդեպ Ռուսաստա­նի մեղմ ասած զգուշա­վոր եւ խոնարհ քաղա­քա­կա­նությունը, ինչն արտա­հայտվեց օրի­նակ նաեւ նախորդ տարի սեպտեմբե­րին Արցա­խում ռուս խաղա­ղա­պահնե­րի գնդա­կա­հա­րության միջա­դե­պով, բոլո­րո­վին զարմա­նա­լի չի լինի, եթե վայրա­գության հեղի­նա­կը պարզա­պես փոխանցվի Ադրբե­ջա­նին:

Հակոբ Բադալյան

Մոսկվան կհանձնի՞ ադրբե­ջանցի վայրա­գին Հայաստա­նին

Տեղե­կություն է տարածվել, որ Մոսկվա­յի «Դոմո­դե­դո­վո» օդա­նա­վա­կա­յա­նում Հայաստա­նի Գլխա­վոր դատա­խա­զության հարցմամբ ձերբա­կալվել է Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի Քյա­մալ Զեյնա­լո­վը (Զեյնալլի: Նա հայտնի է նրա­նով, որ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ «Ալլահ Աքբար» բղա­վոցնե­րով Արցա­խում դանա­կով կտրել է հայ ծերունու կոկորդը: Ադրբե­ջանցի­ներն այդ սարսա­փե­լի կադրե­րը տարա­ծել էին իրենց տելեգրամյան ալիքնե­րով, արժա­նացնե­լով հազա­րա­վոր հավա­նումնե­րի:

Տարօ­րի­նակ է՝ իհարկե, որ Մոսկվա­յում ադրբե­ջանցու են ձերբա­կա­լում ՀՀ դատա­խա­զության հարցման հիման վրա: Եթե սա պարզա­պես իրա­վա­կան «թյուրի­մա­ցություն» է, ապա ռուսա­կան կողմը թերեւս շատ արագ ազատ կարձա­կի ձերբա­կալված ադրբե­ջանցուն, գտնե­լով որեւէ իրա­վա­կան «բացատրություն»: Իհարկե դժվար է պատկե­րացնել, թե ինչպես է հնա­րա­վոր բացատրություն գտնել այն վայրա­գությա­նը, որ արտա­հայտված է անգամ հենց վայրա­գության հեղի­նա­կի տարա­ծած տեսագրությամբ: Բայց, հաշվի առնե­լով Ադրբե­ջա­նի հանդեպ Ռուսաստա­նի մեղմ ասած զգուշա­վոր եւ խոնարհ քաղա­քա­կա­նությունը, ինչն արտա­հայտվեց օրի­նակ նաեւ նախորդ տարի սեպտեմբե­րին Արցա­խում ռուս խաղա­ղա­պահնե­րի գնդա­կա­հա­րության միջա­դե­պով, բոլո­րո­վին զարմա­նա­լի չի լինի, եթե վայրա­գության հեղի­նա­կը պարզա­պես փոխանցվի Ադրբե­ջա­նին:

Իսկ Ադրբե­ջա­նը, ինչպես հայտնի է, այդօ­րի­նակ վայրագնե­րին դարձնում է «ազգա­յին հերոս»: Ընդա­մե­նը օրեր առաջ լրա­ցավ հայ սպա Գուրգեն Մարգարյա­նի կացնա­հարման զարհուրե­լի ոճրա­գործության 20-րդ տարե­լի­ցը: Այդ սահմռկե­ցուցիչ ոճրա­գործության հեղի­նակ Սաֆա­րո­վին Ադրբե­ջա­նը դարձրեց հերոս: Այդպի­սով, բացառված չէ, որ Մոսկվա­յում ձերբա­կալվե­լը Զեյնա­լո­վի համար էլ «հերո­սության» ճանա­պարհի սկզբին է միայն: Առա­վել եւս, որ Ռուսաստա­նը հայտա­րա­րել է Ադրբե­ջա­նի հետ ռուս խաղա­ղա­պահնե­րի տեղա­կայման ժամկե­տի երկա­րաձգման հարցեր քննարկե­լու մասին: Ըստ ամե­նայնի, ադրբե­ջանցին ձերբա­կալվել է սակարկության համար: Իհարկե, հնա­րա­վոր է դիտարկել գուցե սցե­նար, երբ նա կհանձնվի Հայաստա­նին, քանի որ ձերբա­կալվել է ՀՀ գլխա­վոր դատա­խա­զության հարցման հիման վրա: Բայց, հաշվի առնե­լով մի շարք իրո­ղություններ, այդօ­րի­նակ սցե­նա­րը թվում է չափա­զանց տեսա­կան:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3389096.html

Առնչվող Հոդվածներ