Հայաստան

Միշելը Շտապո՞ւմ Է

Ստացվում է, որ Շարլ Միշելը Երեւանից առաջ է ընկել: Իսկ Միշելը քննարկում ունեցե՞լ է Իլհամ Ալիեւի հետ, որին շնորհավորել էր արտահերթ վերարտադրության կապակցությամբ՝ Ադրբեջանում քվեարկության հաջորդ օրը, այդ կապակցությամբ դարձյալ անելով գրառում եւ նշելով, թե ողջունում է բրյուսելյան ձեւաչափի բանակցության վերսկսման Ալիեւի հանձնառությունը:

Հակոբ Բադալյան

Ինչու՞ է Շարլ Միշելն «առաջ ընկել» Երեւանից

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որ լավ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստան-ԵՄ հարաբերության եւ հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ: Թե երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, ինչ ձեւաչափով, որտեղ, Շարլ Միշելը չի մանրամասնել: Իսկ դա հետաքրքիր է այն պատճառով, որ հայկական կողմը գոնե առայժմ կարծես թե չի հաղորդել տեղեկություն Նիկոլ Փաշինյանի եւ Շարլ Միշելի որեւէ քննարկման մասին: 

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի հանդիպումների եւ շփումների մասին տեղեկատվության շարքում չի եղել հաղորդում Շարլ Միշելի հետ որեւէ հանդիծման կամ շփման մասին: Մյունխենից հետո էլ մինչ ԵԽ նախագահի գրառումը՝ հայկական կողմը չի տվել որեւէ հաղորդագրություն: Ստացվում է, որ Շարլ Միշելը Երեւանից առաջ է ընկել: Իսկ Միշելը քննարկում ունեցե՞լ է Իլհամ Ալիեւի հետ, որին շնորհավորել էր արտահերթ վերարտադրության կապակցությամբ՝ Ադրբեջանում քվեարկության հաջորդ օրը, այդ կապակցությամբ դարձյալ անելով գրառում եւ նշելով, թե ողջունում է բրյուսելյան ձեւաչափի բանակցության վերսկսման Ալիեւի հանձնառությունը:

Բայց, վերսկսման մասին չի եղել որեւէ կոնկրետ հայտարարություն: Ավելին, Մյունխենում Գերմանիայի կանցլեր Շոլցի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվել է, որ կողմերը պայմանավորվել են հավատարիմ մնալ Պրահայի եւ Բրյուսելի պայմանավորվածություններին եւ շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ: Բայց, դա մեծ հաշվով ոչինչ չասող կամ քիչ բան ասող հայտարարություն է, որ հնչել է բազմիցս: Մինչդեռ պարզ չէ, թե ի՞նչ ձեւաչափով են շարունակելու աշխատանքը պայմանագրի շուրջ: Որովհետեւ, այդ աշխատանքը ընթացել է անգամ բրյուսելյան հարթակում հանդիպումների դադարեցումից հետո էլ՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ փոխանցումներով: 

Միաժամանակ, հարկ է նկատել, որ Շարլ Միշելը «կաղ բադիկ» է, այսինքն Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ: Հունիսին Եվրախորհրդարանի նոր ընտրություն է: Շարլ Միշելը այլեւս չի առաջադրվելու Եվրոպական Խորհրդի նախագահի պաշտոնի համար: Հնարավոր է, նա իր առաջ ներկայումս դնում է նվազագույն խնդիրներ՝ պաշտոնավարման ավարտին առնվազն ունենալ այսպես ասած դրական պատկեր, այդ թվում իր նախաձեռնած բրյուսելյան ձեւաչափի առնչությամբ, թողնելով դրա վերականգնման տպավորություն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *