33.8 C
Yerevan

Նավալնու Մահը ՌԴ Անկման Սկիզբն Է

Ալեքսեյ Նավալնու ողբերգա­կան մահը ապա­ցույց է այն բանի, որ այդ երկրի հետ որևէ բան պայմա­նա­վորվելն ուղղա­կի անհնար է։ Ինչպե՞ս փորձես շփվես մի երկրի հետ, ուր սպա­նում են նույնիսկ բանտարկյալնե­րին։ Ինչպե՞ս կարե­լի է պայմա­նա­վորվել մի երկրի հետ, որտեղ հարյուր տոկոս իշխա­նություն ունե­ցո­ղը վախե­նում է նրա­նից ու սպա­նել է տալիս նրան։

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է ռուս ընդդի­մա­դիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրե­րին։ Ըստ Դավիթ Ստե­փանյա­նի՝ Նավալնում մահը, որն անկասկած սպա­նություն է, ցույց է տալիս պուտինյան ռեժի­մի ողջ սնանկությունն ու թուլությունը։ Պուտի­նի ռեժիմն այնքա դատարկ ու փուչ է, որ վախե­նում է անգամ մի բանտարկյա­լից, որը ոչ մի միջոց չունի ազդե­լու ներիշխա­նա­կան քաղա­քա­կա­նության վրա։ Ալեքսեյ Նավալնին, ում ռեժի­մը արդեն մեկ անգամ փորձել էր սպա­նել նրան թունա­վո­րե­լով, իր մեջ այնքան քաջություն էր գտել, որ Գերմա­նիա­յում բուժում ստա­նա­լուց հետո վերա­դարձավ Ռուսաստան, թեև շատ լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասվում այդտեղ։

Արդյո՞ք ճիշտ վարվեց Նավալնին։ Նա գտավ, որ պարզա­պես ապրե­լը քիչ է, պետք է ապրել հանուն ինչ որ բանի և կարև­ո­րե­լով քաղա­քա­կան գործընթացնե­րի արժե­քը և դրսև­ո­րե­լով անձնա­կան և քաղա­քա­կան ազնվություն՝ վերա­դարձավ մի երկիր, որտեղ և իրեն սպա­նե­ցին։

Ալեքսեյ Նավալնու ողբերգա­կան մահը ապա­ցույց է այն բանի, որ այդ երկրի հետ որևէ բան պայմա­նա­վորվելն ուղղա­կի անհնար է։ Ինչպե՞ս փորձես շփվես մի երկրի հետ, ուր սպա­նում են նույնիսկ բանտարկյալնե­րին։ Ինչպե՞ս կարե­լի է պայմա­նա­վորվել մի երկրի հետ, որտեղ հարյուր տոկոս իշխա­նություն ունե­ցո­ղը վախե­նում է նրա­նից ու սպա­նել է տալիս նրան։

Դավիթ Ստե­փանյա­նը վստահ է, որ Պուտի­նը մարտին կայա­նա­լիք նախա­գա­հա­կան ընտրություններ կոչվող ֆարսում հաղթա­նակ է տանե­լու և նա մնա­լու է նախա­գա­հի աթո­ռին մինչև իր մահը, որը բացառված չէ, որը բռնության հետև­անք դառնա։ 

Ամեն դեպքում Նավալնու մահը նաև ազդակ է Հայաստա­նի համար։ Հայաստա­նը, որին Թուրքիան սպառնում է գոյա­բա­նո­րեն, պետք է որքան հնա­րա­վոր է արագ պոկվի Ռուսաստա­նից։ Նավալնու դահիճ Պուտի­նը անընդհատ հանդի­պումներ է ունե­նում Էրդո­ղա­նի հետ, ինչ որ պայմա­նա­վորվա­ծություններ ունե­նում, ինչ որ որո­շումներ ընդունում։ Պուտի­նը Ռուսաստա­նը դարձնում է մի վտարված երկիր, դարձնում է Հյուսի­սա­յին Կորեա։ Նա արդեն ոչ թե պարզա­պես ավտո­րի­տար ռեժիմ է , այլ հանցա­գործ ռեժիմ, որը ոչ թե պայքա­րում է ինչ որ մեկի դեմ, ոչ թե որոշ ճնշումներ ու չարա­շա­հումներ ունի, այլ պարզա­պես սպա­նում է իր ընդդի­մա­դի­րին։

Նավալնու մահով Ռուսաստա­նը վերջնա­կա­նա­պես խեզեց այն վտիտ թելե­րը, որով ինքն ու քաղա­քա­կիրթ աշխարհը ինչ որ կերպ կապվում էին իրար։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ