28.2 C
Yerevan

Զելենսկիի «Շախը»

Ըստ երեւույթին, կմասնակցի նաեւ Թուրքիան, որ Ադրբե­ջա­նի առա­ջին լոբբիստը եւ բոլոր առումնե­րով հովա­նա­վորն է: Ալիեւը կարձա­գանքի՞ Ուկրաի­նա­յի նախա­գա­հի բաց-հրա­պա­րա­կա­յին «շախին»:

Վահրամ Աթա­նեսյան

Փետրվա­րի 24-ին Բաքվում Ուկրաի­նա­յի դեսպա­նա­տունը ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի երկրորդ տարե­լի­ցի առթիվ հայտա­րա­րություն էր տարա­ծել, որտեղ Ադրբե­ջա­նի, նրա իշխա­նություննե­րի եւ ժողովրդի հասցեին երախտի­քի, նույնիսկ արա­րո­ղա­կարգա­յին շնորհա­կա­լության ոչ մի խոսք չկար: Ադրբե­ջա­նում Ուկրաի­նա­յի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչությունը երախտա­գի­տություն էր հայտնում առհա­սա­րակ բոլոր բարե­կամնե­րին, ում աջակցության շնորհիվ Ուկրաի­նան ոչ միայն դիմա­կա­յել, այլեւ ավե­լի է ամրապնդվել:

Հայտա­րա­րությունը չէր անդրա­դարձել ադրբե­ջա­նա-ուկրաի­նա­կան հարա­բե­րություննե­րին, դրանց հետա­գա զարգացման եւ խորացման հնա­րա­վո­րություննե­րին՝ ինչպես ընդունված է նման դեպքե­րում: Թե ի՞նչ ուղերձ էր պարունա­կում այդ հայտա­րա­րությունը՝ Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րը եւ փորձա­գի­տա­կան հանրությունը գերա­դա­սեց լռել: Հաջորդեց տեղե­կատվա­կան արտա­հոսք, որ Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին «մարտ ամսում կայցե­լի Բաքու եւ Երեւան»: Ադրբե­ջա­նա­կան մամուլի արձա­գանքը չափա­զանց բնութագրա­կան էր. Բաքվում գերա­դա­սե­ցին տպա­վո­րություն թողնել, որ «Զելենսկին այցե­լում է Երեւան, իսկ Մոսկվան՝ սպառնում Հայաստա­նին»:

Այսօր Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին «Ուկրաի­նա. 2024 թվա­կան» խորհրդա­ժո­ղո­վին ելույթում խոսել է նաեւ Ադրբե­ջա­նի մասին: Ադրբե­ջա­նը սատա­րում է Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը: Ադրբե­ջա­նը սուվե­րեն իրա­վունքնե­րի եւ խաղա­ղության կողմնա­կից է: Մյուս կողմից, իհարկե, մենք ուրախ կլի­նեինք, եթե դա հնա­րա­վոր է, խաղա­ղության Ֆորումին Ադրբե­ջա­նի ներկա­յությամբ,- ասել է Ուկրաի­նա­յի նախա­գա­հը:

Դիվա­նա­գի­տա­կան լեզվից եթե «թարգմա­նենք» շախմա­տա­յի­նի, ապա կստացվի, որ Զելենսկին Իլհամ Ալիեւին «շախ» է հայտա­րա­րել: Այո, Ադրբե­ջա­նը խոսքով ճանա­չում է Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, հարգում է նրա ինքնիշխա­նությունը, բայց, ինչպես ադրբե­ջանցի­ներն են ասում՝ «ահա՝ քարը, ահա՝ կշեռքը». Շվեյցա­րիան պատրաստվում է Ուկրաի­նա­յի հարցով միջազգա­յին Ֆորում կազմա­կերպել, եւ Զելենսկին փաստա­ցի Ալիեւին մասնակցության հրա­վեր է անում:

Պետք է ենթադրել, որ Ուկրաի­նա­յի հարցով միջազգա­յին Ֆորումի գաղա­փա­րը ծնվել է Մյունխե­նի անվտանգության խորհրդա­ժո­ղո­վի քննարկումնե­րի արդյունքում, եւ Ուկրաի­նա­յի նախա­գա­հը, հավա­նա­բար, Ադրբե­ջա­նի մասին խոսում է արեւմտյան գործընկեր առաջնորդնե­րի համա­ձայնությամբ կամ, թերեւս, կատա­րում է նրանց հանձնա­րա­րությունը՝ «շախ» ասել Ալիեւին. եթե մասնակցում է Ուկրաի­նա­յի հարցով միջազգա­յին Ֆորումին, ապա համե­րաշխվում է այն ճամբա­րին, որ հանդես է գալիս միջազգա­յին իրա­վունքի հիմնա­րար սկզբունքնե­րը, առա­ջին հերթին՝ սահմաննե­րի անձեռնմխե­լիությունը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ինքնիշխա­նությունը հարգե­լու դիրքե­րից: Եթե չի մասնակցում, հայտնվում է հակա­ռակ կողմում, այսինքն նույնա­կա­նա­նում է Վլա­դի­միր Պուտի­նի հետ:

Ադրբե­ջա­նի համար իրա­վի­ճա­կը դելի­կատ է նաեւ այն առումով, որ այս տարի Բաքվին է անցել ՎՈՒԱՄ կազմա­կերպության նախա­գա­հությունը, իսկ այնտեղ Ույրաիա­նան է, Վրաստա­նը եւ Մոլդո­վան, որ եվրաինտեգրման ընտրություն են կատա­րել: Այդ երկրներն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կմասնակցեն Ուկրաի­նա­յի հարցով միջազգա­յին Ֆորումին: Ըստ երեւույթին, կմասնակցի նաեւ Թուրքիան, որ Ադրբե­ջա­նի առա­ջին լոբբիստը եւ բոլոր առումնե­րով հովա­նա­վորն է: Ալիեւը կարձա­գանքի՞ Ուկրաի­նա­յի նախա­գա­հի բաց-հրա­պա­րա­կա­յին «շախին»:

Ոչ ոք, իհարկե, միանշա­նակ չի կարող պնդել, որ Ռուսաստա­նի ճամբա­րում գտնվե­լը վնա­սա­բեր, իսկ արեւմտյան-ուկրաի­նա­կան դաշինքին հարե­լը լիո­վին արդյունա­վետ ընտրություն է: Այս պարա­գա­յում էական է, թե Ալիեւն ինչ կողմնո­րո­շում կդրսեւո­րի եւ որքա­նով կանխա­տե­սե­լի կամ անկանխա­տե­սե­լի կլի­նեն նրա հետա­գա հնա­րա­վոր քայլե­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3390863.html

Առնչվող Հոդվածներ