Հայաստան

Յալթա 2֊ Տապալո՞ւմ

Հրապարակայնացվում է, որ Թուրքիայի նախագահն առողջական խնդիրներ ունի, բայց այդպես էլ իրավահաջորդին չի բացահայտում: Ռուսաստանյան լրատվամիջոցի տպավորությամբ՝ Հաքան Ֆիդանը հետախուզությունից դիվանագիտական ծառայության է կոչվել «որպես հավանական իրավահաջորդ»- թեեւ ավելի վաղ կարծիք կար, որ Էրդողանը իրեն փոխարինող է փնտրում «ընտանեկան շրջապատում»:

Վահրամ Աթանեսյան

«Հարավկովկասյան Յալթա-2» չի ստացվու՞մ

Regnum-ը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի շուրջ տեղեկատվության ֆոնին վերլուծական է հրապարակել, որտեղ գլխավորը, թերեւս, հարցադրումն է, թե չորս տարի հետո ո՞վ է փոխարինելու Էրդողանին: Ընդ որում, հարցադրումն արված է ինտրիգային ակնարկով, որ «առողջությունը թույլ չի տա, որ նա շարունակի պաշտոնավարել»: Էրդողանը նոր է նշել 70-ամյակը, Պուտինը՝ երկու տարի առաջ, բայց պատրաստվում է եւս մեկ ժամկետով նախագահ ընտրվել: Էրդողանի առողջությամբ «մտահոգվածությունը» այս համեմատությամբ բոլորովին այլ իմաստ է ստանում:

Կարծես թե հրապարակայնացվում է, որ Թուրքիայի նախագահն առողջական խնդիրներ ունի, բայց այդպես էլ իրավահաջորդին չի բացահայտում: Ռուսաստանյան լրատվամիջոցի տպավորությամբ՝ Հաքան Ֆիդանը հետախուզությունից դիվանագիտական ծառայության է կոչվել «որպես հավանական իրավահաջորդ»- թեեւ ավելի վաղ կարծիք կար, որ Էրդողանը իրեն փոխարինող է փնտրում «ընտանեկան շրջապատում»: Հեղինակը Թուրքիային դասում է «միջազգային բարձր հեղինակություն ունեցող» երկրների շարքին, այսպես ասած՝ «գերտերություն չէ, բայց ասելիք ունի»:

Դատելով իրողությունից, որ Էրդողանի հոբելյանը շնորհավորել է անգամ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ընդ որում նա Թուրքիայի նախագահին դրվատել է նաեւ «միջմշակութային համագործակցության գործում ծանրակշիռ ավանդ ներդնելու» համար, Մոսկվայում Թուրքիայից լուրջ սպասելիքներ ունեն: Ռուսաստանյան մամուլը շրջանառել է խոսույթ, որ եթե Արեւմուտքը ժամանակին ընդառաջեր Վլադիմիր Պուտինին եւ «Յալթա-2» սկզբունքով ազդեցության գոտիների վերաբաժանում տեղի ունենար, ապա Ուկրաինայում պատերազմ չէր սկսվի, իսկ աշխարհի այլ հակամարտություններ կկարգավորվեին:

Այս համատեքստում չափազանց զգաստացնող հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետախուզության հարցերի վարչությունը, որտեղ բաց ասված է, որ Ռուսաստանն առաջիկա ապրիլ-մայիսին «փորձելու է Կիեւում հակասություններ հրահրել, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր կետերում սրել իրավիճակը»: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Զելենսկին այցելի Երեւան, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները «կհասնեն անդառնալիության կետին, ինչից Ադրբեջանը կօգտվի եւ Հայաստանի դեմ պատերազմ կսկսի»:

Նույն օրը Բաքվում է գտնվել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է ,,հայ-ադրբեջանական պայմանական սահմանի օպերատիվ իրավիճակը,,: Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը նաեւ առանձին հանդիպումէ ունեցել Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետի եւ պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիյար Էհսանի հետ: Ակնհայտ է, որ վերջինս Բաքու է գործուղվել Թուրքիայից:

Այս ֆոնին Հայաստանում ՌԴ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի սահմանամերձ շրջաններ: Ընդսմին, կարծես առաջին անգամ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նման զգուշացում է անում: Բեռլինում մեկնարկող հայ-ադրբեջանական՝ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների նախօրեին տեղեկատվական բավական բարդ խճանկար է ստացվում: Մոսկվան Անկարայի հետ պայմանավորվածության հնարավորություն տեսնու՞մ է, թե Պուտինի Թուրքիա այցից առաջ ռազմական գերատեսչության պատվիրակություն Բաքու գործուղելով՝ Էրդողանը հասկացնում է, որ «հարավակովկասյան Յալթա-2» նույնպես չի՞ լինելու:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *