22 C
Yerevan

Փաշինյա­նը Փոխում Է Կանոննե­րը

Կասկա­ծից վեր է, որ այդ նվի­րատվության շնորհիվ է պետա­կան կարգա­վո­րող մարմի­նը տվել վաճառքի գործարքի հավա­նությունը: Այդպի­սով, բջջա­յին օպե­րա­տո­րը երրորդ ընկե­րությունն է, որում բաժնե­մաս կունե­նա կառա­վա­րությունը՝ Զանգե­զուրի կոմբի­նատ, Ամուլսար, եւ այժմ նոր սեփա­կա­նա­տե­րով ՄՏՍ ընկե­րություն։

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը փոխում է խաղի կանոննե­րը

«Մենք կորո­շենք՝ որոնք են այդ ոլորտնե­րը, որ եթե X պահին չգնա­ցին բաց բաժնե­տի­րացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ուրեմն ձեզ համար շահութա­հարկը էսքան ա, եկամտա­յին հարկը էսքան ա, ավե­լացված արժե­քի հարկը էսքան ա, լիցեզնաի­յի վճա­րը էսքան ա: Երկրա­ժամկետ հեռանկա­րում էլ պետք է ընդհանրա­պես բացա­ռենք այդպի­սի ընկե­րություննե­րի գոյությունը շուկա­յում: Ի՞նչ է նշա­նա­կումմեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։

Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռա­հա­ղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ», կառա­վա­րության նիստում հայտա­րա­րել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Այդ հայտա­րա­րությունը հնչել է Հայաստա­նի բջջա­յին օպե­րա­տորնե­րից մեկի՝ ՄՏՍ Արմե­նիա­յի վաճառքի եւ դրա արդյունքում նաեւ ընկե­րության 20 տոկոս բաժնե­մա­սը կառա­վա­րությա­նը փոխանցե­լու հարցի համա­տեքստում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ընկե­րությունը վաճառվում է, փոխվում է 100 տոկո­սի սեփա­կա­նա­տե­րը եւ նոր սեփա­կա­նա­տե­րե­րը «բարի կամքի» դրսեւո­րումով պետությանն են նվի­րում 20 տոկոս բաժնե­մա­սը:

Կասկա­ծից վեր է, որ այդ նվի­րատվության շնորհիվ է պետա­կան կարգա­վո­րող մարմի­նը տվել վաճառքի գործարքի հավա­նությունը: Այդպի­սով, բջջա­յին օպե­րա­տո­րը երրորդ ընկե­րությունն է, որում բաժնե­մաս կունե­նա կառա­վա­րությունը՝ Զանգե­զուրի կոմբի­նատ, Ամուլսար, եւ այժմ նոր սեփա­կա­նա­տե­րով ՄՏՍ ընկե­րություն: Բայց, ըստ ամե­նայնի դա ոչ միայն վերջը չէ, այլ սկիզբն է, դատե­լով Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րի տրա­մա­բա­նությունից: Նա ասում է, որ, եթե որո­շա­կի ոլորտնե­րի ընկե­րություններ չդառնան բաց բաժնե­տի­րա­կան, ապա կգործեն այլ հարկա­յին ռեժի­մում:

Բնա­կա­նա­բար, ենթադրվում է, որ այլ հարկա­յին ռեժի­մը ավե­լի խիստ հարկա­յին ռեժիմն է: Ըստ ամե­նայնի, բաց բաժնե­տի­րա­կան ընկե­րություն չդառնա­լու «այլընտրանք» կլի­նի պարզա­պես սեփա­կան բաժնե­մա­սից կառա­վա­րությա­նը մասհա­նե­լը: Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րի տողա­տա­կում թերեւս խաղի այդ կանոնն է: Որովհե­տեւ„ փաստարկը, որ բաց բաժնե­տի­րա­կան ընկե­րությունն ավե­լի բաց եւ հասա­նե­լի է, քան փակը, ըստ էության խիստ թույլ է: Ի վերջո, մասնա­վոր ընկե­րություննե­րը հասա­նե­լի են պետա­կան օրենսդրության շրջա­նա­կում եւ պետությունը, եթե օֆշոր չէ, լիո­վին իրա­վա­սու է մասնա­վոր տնտեսվա­րո­ղին կառա­վա­րել սահմանված օրենսդրա­կան նորմե­րով:

Նիկոլ Փաշինյա­նը կամ նրա խորհրդա­տունե­րը չգիտե՞ն այդ մասին: Հաստատ գիտեն, հետեւա­բար խնդի­րը խաղի կանո­նի փոփո­խությունն է եւ Հայաստա­նը փաստո­րեն դաշտ է բերում որո­շա­կիո­րեն արտա­ռոց կանոն՝ մասնա­վոր բիզնե­սում պետա­կան բաժնե­մա­սի «մշա­կույթի» ներդնում: Սրա հնա­րա­վոր հետեւանքնե­րի, ռիսկե­րի, միա­ժա­մա­նակ հնա­րա­վոր դրա­կան էֆեկտի հեռանկարնե­րին կանդրա­դառնամ առա­ջի­կա­յում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3392356.html

Առնչվող Հոդվածներ