Հայաստան

Ճնշումներն Ուժեղանալու Են, Պետք Է Պատրաստ Լինել

Այս իշխանությունները ևս երբեք չեն հայտարարել, որ պատրաստվում են դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից ու այն ինչ հիմա կատարվում է, ոչ թե նպատակային-ծրագրային է, այլ իրավիճակային, քանի որ իշխանությունները հավանաբար տեսնում են, որ այլ ելք չի մնացել։ Բայց ԵՄ անդամի թեկնածության համար դիմելիս հարկավոր է հասկանալ, թե մենք ինչո՞ւ ենք  ուզում դառնալ մեծ Եվրոպայի մի մասը, և բացի դրանից էլ ԵՄ-ը ինչքանով է մեզ վստահելի գործընկեր համարում։

Նինա Կարապետյան

1inTV-ին զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Իրավապաշտպանը, անդրադառնալով այն հարցին, որ  ԵՄ թեկնածուի կարգավիճակի հայտ ներկայացնող Հայաստանը բավական լուրջ աշխատանք ունի անելու, շեշտեց, որ այդ աշխատքնը վերաբերում է թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը, ընդ որում պետք է առանձնացնել այդ երկուսին միմյանցից։ Հայաստանում տարիներով ոչ մի աշխատանք չի արվել այլ կողմի հետ համագործակցելու առումով։ Ո՛չ նախորդ և ո՛չ էլ ներկայիս իշխանությունները նպատակադրված չեն եղել կողմնորոշում փոխելու հարցում։ Հավանաբար բոլորն էլ լավ են հիշում, թե ինչպես դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ մեկ գիշերում եվրաասոցացման ուղղությամբ կատարվող աշխատանքները զրոյացան ու Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։ Այս իշխանությունները ևս երբեք չեն հայտարարել, որ պատրաստվում են դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից ու այն ինչ հիմա կատարվում է, ոչ թե նպատակային-ծրագրային է, այլ իրավիճակային, քանի որ իշխանությունները հավանաբար տեսնում են, որ այլ ելք չի մնացել։ Բայց ԵՄ անդամի թեկնածության համար դիմելիս հարկավոր է հասկանալ, թե մենք ինչո՞ւ ենք  ուզում դառնալ մեծ Եվրոպայի մի մասը, և բացի դրանից էլ ԵՄ-ը ինչքանով է մեզ վստահելի գործընկեր համարում։ 

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դիվանագիտական լեզուն մի բան է, կատարվող իրական գործողությունները մեկ ուրիշ բան։ Վարչապետը շատ լավ ելույթ է ունեցել ԵՄ-ում, բայց դա զրո է, եթե ելույթը շարունակող գործողություններ չկան։ Օրինակ ինչպե՞ս կարող է ԵՄ-ը հավանության արժանացնել Հայաստանին թեկնածուի անդամություն տալու հարցը, եթե երևանում՝ Զվարթնոցնում նրանց անձնագրերը ստուգելու են ռուս սահմանապահները։

Նինա Կարապետյանցը նաև անդրադարձ կատարեց այն բանին, որ ինչ որ առումով Ռուսաստանը սկսել է ավելի լուրջ վերաբերվել Հայաստանին, քանի որ, եթե սրանից առաջ խոսում են մարգարիտա սիմոնյանները կամ հակադարձում էր արվում Զախարովայի մակարդակով, ապա հիմա արձագանքում է Լավրովը։ Սա իհարկե ինչ որ մեծ բան չէ, ընդամենը փոքրիկ ցուցիչ, բայց միևնույն է բոլոր գործողությունները ավելորդ են, եթե չկա ռուսական ստրկությունից ազատվելու և Եվրոպա գնալու իրական գաղափարական ծրագիր։ Հանրությունը պետք է հասկանա, որ ոչ թե պետք է փող հավաքի և իր որդուն ուղարկի Եվրոպա, որովհետև այնտեղ նորմալ կրթություն, դատաիրավական համակարգ կա, օրենք կա, մարդիկ լավ են ապրում, այլ պետք է այդ լավը բերել այստեղ։ 

Խոսելով դատաիրավական համակարգի մասին՝ Կարապետյանցը նշեց, որ  բազմաթիվ աշխատանքներ կան անելու։ Ու եթե իշխանության մարմինների որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենք գոհ են իբրև թե կատարվող փոփոխություններից, ապա միայն այն պատճառով, որ իրենց նկատմամբ դեռևս քրեական գործեր չեն հարուցվել, հակառակ դեպքում նրանք ևս միանգամից հայտարարելու են, որ անարդարություն է տեղի ունենում։

Գալով նրան, որ Հայաստանում ընթանում է ռուսական ալիքները փակելու միտում է նկատվում, Կարապետյանն ասաց, որ դա լրիվ անօգուտ է, եթե իրական ազդեցությունից դուրս գալու ոչ մի հիմնական քայլ չի արվում, մինչդեռ պետք է արվեն՝ սկսած վարձկան քայլերից, մինչև այդ ալիքներ ու խմբեր, որոնք ուղիղ հակաիշխանական, հակակառավարական կոչեր են հնչեցնում ու այստեղ իշխանությանը սիրել-չսիրելը կապ չունի։ Մեր իշխանությունն է, մեր խնդիրը, եթե ժողովուրդը կարիքը զգա, ապա կփոխի իր իշխանությանը ու Ռուսաստանը, չէ, որ պետք է նման կոչերով զբաղվի։ 

Նինա Կարապետյանցը հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար միշտ էլ մանրադրամ է եղել ու այդպես էլ կլինի, քանի դեռ մենք շարունակում ենք մնալ նրա ազդեցության տակ։ Այո՛, այդ դուրս գալը հեշտ չի լինելու ու մենք բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվելու, բայց աշխարհում չկա որևէ պետություն, որը ճնշման չենթարկվի, իսկ մենք այնքան փոքր երկիր ենք, որ այսպես թե այնպես ենթարկվելու ենք ճնշումների։ Բայց մենք դրան պիտի դիմանանք՝ հասկանալով, որ դա այն գինն է, որ վճարելու ենք իրոք անկախանելու համար։ Մենք 90-ականներին մեծ դժվարություններ ենք կրել, բայց դրան դիմացել ենք, որովհետև հասկանում էինք դիմանալու արժեքը։ նույնը հիմա է լինելու։ Պատրաստվել է պետք։

Հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *