20.8 C
Yerevan

Կահի­րե Այցի Իրա­կան Նպա­տակնե­րը

Այդ եռա­կողմ գործակցությունն ուշագրավ է այն եռա­կողմ ձեւա­չա­փի ֆոնին, որ 2019-ից ձեւա­վո­րել են Հայաստա­նը, Հունաստանն ու Կիպրո­սը: Միա­ժա­մա­նակ, Երեւա­նում Հունաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը հայտա­րա­րեց, որ անհա­վա­նա­կան չէ Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան-Հնդկաստան քառա­կողմ ձեւա­չափ:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նի եգիպտա­կան այցի շերտե­րը

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը երկօրյա այցով մեկնել է Եգիպտոս, որտեղ հանդի­պում կունե­նա այդ երկրի նախա­գահ Սիսիի հետ, նաեւ այլ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հետ: Նիկոլ Փաշինյա­նի այցն ըստ էության հնա­րա­վոր է համա­րել Եգիպտո­սի նախա­գա­հի՝ նախորդ տարի Հայաստան կատա­րած այցի պատասխա­նի տրա­մա­բա­նության համա­տեքստում: Եգիպտո­սի նախա­գահ Սիսին 2023‑ի հունվա­րին այցե­լեց Հայաստան, ինչը պատմա­կան էր այն առումով, որ անկա­խությունից ի վեր Եգիպտո­սի նախա­գա­հի առա­ջին այցն էր Հայաստան: Իհարկե նախա­գահ Սիսին այցե­լել էր ռեգիո­նալ այցով՝ լինե­լով նաեւ Բաքվում:

Իսկ Կովկաս գալուց առաջ եղել էր Հնդկաստա­նի Ազգա­յին տոնի պատվա­վոր հյուրը: Երեւա­նում Եգիպտո­սի նախա­գա­հը բացի երկկողմ օրա­կարգի վերա­բերյալ հայտա­րա­րություննե­րից, խոսեց նաեւ երկու էական հարցի մասին: Նախ, նա իր պատրաստա­կա­մությունը հայտնեց օգտա­կար լինել Հայաստան-Ադրբե­ջան կարգա­վորման գործընթա­ցին, եթե կողմե­րը ցանկա­նան, եւ դրա­նից բացի նա խոսեց տրանսպորտա­յին հաղորդուղի­նե­րի կարեւո­րության մասին՝ Միջի­նա­սիա­կան ռեգիո­նից մինչեւ միջերկրծովյան գոտի: Եգիպտոսն այդ առումով փորձում է իհարկե իրացնել իր բազմա­կողմն ներուժը, այն առումով, որ նա առանցքա­յին դերա­կա­տար է ռեգիո­նալ մի շարք ուղղություննե­րով՝ Աֆրի­կա, Արա­բա­կան Լիգա, Մերձա­վո­րա­րեւելյան գոտի, Միջերկծովյան ռեգիոն:

Այդ իմաստով, հաշվի առնե­լով նաեւ հայ-եգիպտա­կան բավա­կա­նին խորը պատմա­կան կապե­րը, Եգիպտո­սի հետ հարա­բե­րությունը Հայաստա­նի համար կարող է օգտա­կար լինել անվտանգա­յին լայն միջա­վայրի իմաստով: Միեւնույն ժամա­նակ, հատկանշա­կան է երկու հանգա­մանք: Նախ, Նիկոլ Փաշինյա­նը Եգիպտոս է այցե­լում Հունաստան կատա­րած այցից հետո, եւ գործնա­կա­նում այն ժամա­նակ, երբ Հայաստան է այցե­լել Հունաստա­նի պաշտպա­նության նախա­րարն ու հանդի­պել ննաեւ Փաշինյա­նի հետ: Հունաստա­նը կարեւոր նշա­նա­կություն է տալիս Եգիպտո­սի հետ հարա­բե­րությա­նը, Կահի­րեն դիտարկե­լով առանցքա­յին գործընկեր այսպես ասած Հարա­վա­յին միջանցքի տրա­մա­բա­նության շրջա­նա­կում, թե տրանսպորտա­յին հաղորդակցության, թե էներգե­տիկ նախագծե­րի իմաստով:

Ձեւա­վորված է եռա­կողմ գործակցություն՝ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս, որի շրջա­նա­կում կողմե­րը անցկացրել են մի քանի գագաթնա­ժո­ղով: 2022 թվա­կա­նին երեք երկրնե­րի պաշտպա­նության նախա­րարնե­րը ստո­րագրե­ցին համա­տեղ հռչա­կա­գիր, որով հայտա­րա­րում են արեւելյան-միջերկրծովյան գոտում անվտանգության բարձրացմանն ուղղված ջանքե­րը համա­կարգե­լու մասին: Այդ եռա­կողմ գործակցությունն ուշագրավ է այն եռա­կողմ ձեւա­չա­փի ֆոնին, որ 2019-ից ձեւա­վո­րել են Հայաստա­նը, Հունաստանն ու Կիպրո­սը: Միա­ժա­մա­նակ, Երեւա­նում Հունաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը հայտա­րա­րեց, որ անհա­վա­նա­կան չէ Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան-Հնդկաստան քառա­կողմ ձեւա­չափ: Եթե հաշվի առնենք այն, որ նախորդ տարի Եգիպտո­սի նախա­գահ Սիսին հենց Հնդկաստա­նից է այցե­լել Կովկաս, ապա հնա­րա­վոր է պատկե­րացնել այստեղ ընդհա­նուր օրա­կարգե­րի շոշա­փե­լիությունը:

Մյուս կողմից, հարկ է նկա­տել, որ Եգիպտո­սի հետ հարա­բե­րության կարգա­վորման է գնում Թուրքիան: Համե­նայն դեպս, շաբաթներ առաջ Կահի­րե այցե­լեց Էրդո­ղա­նը: Դրան զուգա­հեռ, Էրդո­ղա­նը դրա­նից առաջ եղել էր նաեւ Աթենքում: Ի դեպ, Հունաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը Հայաստա­նում հայտա­րա­րեց, թե Երեւա­նին տեղե­կություն կհա­ղորդի «հույ-թուրքա­կան հարա­բե­րության վերջին զարգա­ցումնե­րից»: Ինչպի­սի՞ տեղ կունե­նան այդ տեղե­կությունննե­րը Նիկոլ Փաշինյա­նի Կահի­րե այցի օրա­կարգում: Հարկ է նկա­տել եւ այն, որ Եգիպտո­սը ներկա­յումս կանգնած է մերձա­վո­րա­րեւելյան պատե­րազմի մարտահրա­վե­րի առաջ, որն ընդհուպ մոտե­ցել է այդ երկրի սահմա­նին: Իսրա­յե­լը հայտա­րա­րել է Գազա­յի ու Եգիպտո­սի սահմա­նա­յին Ռաաֆա քաղա­քում մարտա­կան գործո­ղություններ սկսե­լու մտադրության մասին: Եգիպտո­սը դժգոհ է այդ հեռանկա­րից: Եթե Իսրա­յե­լը սկսի մարտա­կան գործո­ղություններ, ապա հնա­րա­վոր է, որ լարվի Կահի­րե-Թել Ավիվ հարա­բե­րությունը, ինչը կբե­րի լարվա­ծության նոր ալիք մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում ծավալվող պատե­րազմում: Իսկ այդ գոտում իրա­վի­ճա­կը անմի­ջա­կան ազդե­ցություն ունի Կովկա­սի անվտանգության վրա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3394040.html

Առնչվող Հոդվածներ