Սիմոն Վրացյանի «Կյանքի Ուղիներով»ի 3-րդ հատորում բազմազան վկայություններ կան Դաշնակցական Ղեկավարության չոր ու ցամաք/ծայրահեղ վարքագծերի կապակցությամբ։
Յարութ Գալայճեան
Դաշնակցությունը իր ստեղծման օրից մինչև այսօր մեծամասնաբար ղեկավարվել է առավելապաշտական թեքում ունեցող անձնավորություններով/մարմիններով։ Այդ իրականության քաջածանոթ էին Չափավորականները՝ Վրացյան, Քաջազնունի, Խատիսյան,Վարանդյան, Մելիքով, Ակնունի, Զարդարյան, Ջամալյան, Կարճիկյան, Եուսուֆյան, Կոմս, Շուշանյան, Մեհյան, Տեր Մինասյան (Լեվոն), Տասնապետյան և ուրիշներ։
Առավելապաշտ ղեկավարները միշտ էլ տառապել են կուսակցական իշխող մենատիրությունից, աթոռամոլությունից, հավասարակշռելու անունակությունից, ներելու/երկրորդ առիթ շնորհելու անընդունակությունից, քանակը որակից գերադասելու հիվանդությունից և ընդհանրապէս Ընդհանուր Շահը առաջնահերթելու անհմտությունից։
Առավելապաշտական այդ պատճառներու ծանրաբեռնվածությամբ է, որ Դաշնակցությունը իր նվիրական իրագործումներու կողքին նաև արձանագրեց կազմակերպական ահավոր սայթաքումներ, հողային կորուստներ, քաղաքական սխալ կողմնորոշումներ, մարդկային անտեղի կորուստներ և շարքերից Վազգեն Շուշանյաններ հեռացնող կամայական/հապճեպ որոշումներ։
Սիմոն Վրացյանի «Կյանքի Ուղիներով»ի 3-րդ հատորում բազմազան վկայություններ կան Դաշնակցական Ղեկավարության չոր ու ցամաք/ծայրահեղ վարքագծերի կապակցությամբ։ Ի դեպ, նախ քան Շուշանյանի հեռացումը ՀՅԴ Շարքերից, Վրացյան տասնյակ տարիներ մոտ է եղել այդ երիտասարդ/հավատավոր ղեկավարին ու պնդում է, որ (Զամալյանի «աշակերտ») Վազգենը իր դաշնակցական անդամատետրը մինչև գերեզման պահեց իր սրտում։
07 Մարտ 2024
Մուղնի
Գրառումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։