28.2 C
Yerevan

Բաքուն Սպառնում Է Թբի­լի­սիին

Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թա­փումից հետո Բաքվի կախվա­ծությունը Մոսկվա­յից գրե­թե անհաղթա­հա­րե­լի է, իսկ Ուկրաի­նա­յում իրա­վի­ճակն ավե­լի է խորացնում ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն սպառնում է Թբի­լի­սիին. կովկասյան պատերա՞զմ

Վրաստա­նի վարչա­պե­տի եւ ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի Բաքու այցից հետո ադրբե­ջա­նա­կան իշխա­նա­մերձ մամուլում չափա­զանց ենթա­տեքստա­յին վերլուծություններ են արվում: Դիտարկե­լով Արեւմուտքի համար Վրաստա­նի նշա­նա­կությունը, մեկնա­բաննե­րից մեկն իրեն թույլ է տվել շատ կոպիտ, վրաց-ադրբե­ջա­նա­կան առե­րեւույթ ռազմա­վա­րա­կան գործընկե­րությա­նը ոչ հարիր ձեւա­կերպում անել, որ «բացի տրանզի­տա­յին լինե­լուց, այդ երկի­րը ոչ մեկին այլ առումով հետաքրքիր չէ»: Նույն տեղում ակնարկ կա նաեւ Վրաստա­նի «հարյուր հազա­րա­վոր ադրբե­ջանցի­նե­րի մասին, որ նույնիսկ ամե­նաճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում Թբի­լի­սիին որեւէ անհանգստություն չեն պատճա­ռել»: Թե ինչ տողա­տակ ունի այս դիտարկումը, դժվար չէ հասկա­նալ. Բաքուն ակնարկում է, որ Թբի­լի­սիի «օպորտունիստա­կան կեցվածքի» դեպքում գործի կդրվի «Բորչա­լուն (Վրաստա­նի Քվե­մո-Քարթլի մարզը) վաղնջա­կան թուրքա­կան հող է» նախա­գի­ծը:

Բաքվի մամուլը ենթադրա­բար կարծում է, որ Ուկրաի­նա­յում «գործերն ավարտե­լուց հետո» Ռուսաստանն անցնե­լու է «միջին միջանցքի» խնդրի կարգա­վորմա­նը: Սա կարե­լի էր «հիվանդ երեւա­կա­յություն» որա­կել, եթե Բաքվում ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րը բանակցություննե­րի արդյունքով մամուլի համար հայտա­րա­րությունից զատ հարցազրույց տված չլի­ներ «ԱզերԹաջ» պետա­կան գործա­կա­լությա­նը եւ ասած չլի­ներ, որ նաեւ Ադրբե­ջա­նի շահե­րից է բխում, որ Պուտի­նը Ուկրաի­նա­յում չհաղթի: Ի վերջո, Ադրբե­ջա­նը կարող է էներգա­կիր արտա­հա­նել նաեւ Ռուսաստա­նի միջո­ցով: Ճիշտ է, պայմաններն ավե­լի վատ կլի­նեն, բայց այլընտրանք ամեն դեպքում կա,- հետուկրաի­նա­կան հավա­նա­կան իրա­վի­ճա­կում Բաքվի հնա­րա­վո­րությունն այսպես է գնա­հա­տում ալիեւյան քարոզչության գլխա­վոր խոսա­փող haqqin.az‑ը, ինչից շատ զգուշո­րեն, բայց այնուա­մե­նայնիվ կարե­լի է ենթադրել, որ Ալիեւը Մոսկվա­յից Վրաստա­նի տրանզի­տա­յին կարեւո­րությունը կասկա­ծի տակ դնե­լու հրա­հանգ եւ ղազախստանյան նավթը Բաքու-Ջեյհան խողո­վա­կա­շա­րով արտա­հա­նե­լու մտադրության դեմ զգուշա­ցում է ստա­ցել:

Արձա­գանքե­լով Տավուշի սահմա­նա­յին խնդիրնե­րի վերա­բերյալ Նիկոլ Փաշինյա­նի դիտարկումնե­րին, Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վան, ըստ երեւույթին գտնվե­լով էյֆո­րիա­յի մեջ, դիվա­նա­գի­տա­կան կոպիտ վրի­պում է թույլ տվել, երբ ասել է, որ իրա­վի­ճա­կի հետ Ռուսաստա­նը կապ չունի, դա Փաշինյա­նի եւ Եվրա­միության միջեւ խորհրդատվություննե­րի հետեւանք է: Իսկ խոսքը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի այդ հատվա­ծում ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսման հավա­նա­կա­նության մասին է: Բաքվի «փորձա­գի­տա­կան» գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նի համար «պահեստա­յին» է աբխա­զա­կան երկա­թուղու վերա­բա­ցումը, որ թույլ կտա Հայաստա­նի «վրա­յով կապվել Իրա­նի եւ Թուրքիա­յի հետ»: ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի Բաքու այցին զուգա­հեռ Պեկին է գործուղվել Իլհամ Ալիեւի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Հաջիեւը:

«Միջին միջանցքի» գլխա­վոր շահա­ռունե­րից մեկը Չինաստանն է՝ «Նոր մետաքսի ճանա­պարհ» մեգա­նա­խագծով: Չինա­կան կոնտեյնե­րա­յին գնացքներն արդեն լաստա­նա­վով հատում են Կասպից ծովը, այնուհե­տեւ Բաքու-Կարս երկա­թուղով հասնում Թուրքիա, այնտե­ղից՝ Եվրո­պա: Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թա­փումից հետո Բաքվի կախվա­ծությունը Մոսկվա­յից գրե­թե անհաղթա­հա­րե­լի է, իսկ Ուկրաի­նա­յում իրա­վի­ճակն ավե­լի է խորացնում ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը: Հյուսիս-հարավ՝ Սանկտ-Պետերբուրգից մինչեւ հնդկա­կան Մունբայ, միջանցքի վրա ահռե­լի խախսեր կատա­րող Ռուսաստա­նին, բնա­կա­նա­բար, ձեռնտու չէ, որ ավանդա­բար իր «ետնա­բակ» ընկալվող Կենտրո­նա­կան Ասիան «միջին միջանցքով» կապվի Եվրա­միության հետ:

Տավուշում «սահմա­նա­զատման» խնդրին, ըստ երեւույթին, պետք է նայել 2020թ. հունիսյան եռօրյա մարտե­րի խորքա­յին գնա­հատման առումով: Ադրբե­ջան-Վրաստան-Թուրքիա կոմունի­կա­ցիա­ներն անցնում են հայ-վրաց-ադրբե­ջա­նա­կան «եռանկյա­նը» շատ մոտ: 2020թ. հունի­սի 17-ին, հայ-ադրբե­ջա­նա­կան բախումնե­րը դադա­րե­լուց մի քանի ժամ առաջ վերա­գործարկվել է Բաքու-Նովո­ռո­սիյսկ նավթա­մուղը, որ մինչեւ այդ ավե­լի քան երկու տարի «չոր էր»: Մարիա Զախա­րո­վա­յի «չքմե­ղա­ցումը» բոլո­րո­վին այլ պատկեր է հուշում: Ըստ երեւույթին, Ալիեւի հայատյա­ցությունը, Հայաստա­նի ինքնիշխա­նության «լուծարման գայթակղությունը» գերակշռում են պրագմա­տիզմին: Բայց այդ դեպքում պատե­րազմն այլեւս հայ-ադրբե­ջա­նա­կան չի լինի, այլ՝ կովկասյան, որտեղ կկորցնեն բոլո­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3399356.html

Առնչվող Հոդվածներ