28.2 C
Yerevan

Իշխա­նա­փո­խություն Եւ Միջանցք

Հրա­դա­դա­րի հաստա­տումը պետք է լինի ոչ թե եռա­կողմ, այլ՝ ՀՆԳԱԿՈՂՄ՝ ներա­ռե­լով ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիա­յին: Եվ հետա­գա բոլոր գործընթացնե­րում կարև­ո­րել է խնդիրնե­րի ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ապա­հո­վե­լու համար Հայաստա­նի դուրս բերումը Ռուսաստան-Ադրբե­ջան-Թուրքիա տոքսիկ եռանկյունուց, որտեղ չեն կարող ընդունվել ոչ Արցա­խի, ոչ Հայաստա­նի շահե­րից բխող որո­շումներ, որովհետև այդ երկրներն ունեն Հայաստա­նի շահե­րի հետ չհա­մընկնող սեփա­կան միասնա­կան շահեր:

Անա­հիտ Ադամյան

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉԻ ՄՆԱՑԵԼ
2022‑ի հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառա­կողմ հանդիպման արդյունքում հայտա­րա­րություն է ընդունվել.
«Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գահ Իլհամ Ալիևը հանդի­պե­ցին 2022‑ի հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում՝ Ֆրանսիա­յի Հանրա­պե­տության նախա­գա­հի և Եվրո­պա­կան խորհրդի նախա­գա­հի նախա­ձեռնությամբ կայա­ցած «Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի» առա­ջին հանդիպման շրջա­նակնե­րում: Հայաստանն ու Ադրբե­ջա­նը հաստա­տե­ցին իրենց հանձնա­ռությունը ՄԱԿ‑ի կանո­նադրությա­նը և 1991‑Ի Ալմա-Աթա­յի Հռչա­կագրին, որոնց միջո­ցով երկու կողմերն էլ ճանա­չում են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ինքնիշխա­նությունը: Նրանք հաստա­տե­ցին, որ դա հիմք կհանդի­սա­նա սահմա­նա­զատման հարցե­րով հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տանքնե­րի համար, և այդ հանձնա­ժո­ղովնե­րի հաջորդ նիստը կկա­յա­նա Բրյուսե­լում, մինչև հոկտեմբե­րի վերջ:
Հայաստանն իր համա­ձայնությունը հայտնեց՝ խրա­խուսե­լու ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լությունը Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի երկայնքով: Ադրբե­ջա­նը համա­ձայնեց համա­գործակցել առա­քե­լության հետ այնքա­նով, որքա­նով առնչություն կունե­նա: Առա­քե­լությունն իր աշխա­տանքնե­րը կսկսի հոկտեմբե­րին, առա­վե­լա­գույնը երկու ամիս ժամկե­տով: Առա­քե­լության նպա­տա­կը կլի­նի վստա­հության կառուցումը և իր զեկույցնե­րի միջո­ցով սահմա­նա­յին հանձնա­ժո­ղովնե­րին աջակցե­լը»:
Եվ հիմա, երբ գործնա­կա­նում համա­ժո­ղովրդա­կան քննարկման է դրված 4 գյուղե­րի հանձնումը, հարց է ծագում՝ ինչու՞ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րը սկսե­ցին ԵՐԿԿՈՂՄ հանդի­պումնե­րը՝ առանց Բրյուսե­լի: Ինչու՞ ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լությունը զրկվեց սահմա­նա­յին հանձնա­ժո­ղովնե­րին աջակցե­լու հնա­րա­վո­րությունից: Չէ՞ որ Իլհամ Ալիևը 2022‑ի հոկտեմբե­րի 6‑ին տվել էր իր համա­ձայնությունը:
Այսօր փաստ է, որ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի երկկողմ ձևա­չա­փով աշխա­տանքը ձախողվել է: Իսկզբա­նե ակնհայտ էր, որ երկկողմ ձևա­չա­փում Ադրբե­ջա­նը թիկունքին ունի Ռուսաստան ու Թուրքիա, Հայաստա­նը մենակ է:
Դեռ 2020-ին ՙՀանրա­պե­տություն՚ կուսակցությունը հայտա­րա­րել է, որ հրա­դա­դա­րի հաստա­տումը պետք է լինի ոչ թե եռա­կողմ, այլ՝ ՀՆԳԱԿՈՂՄ՝ ներա­ռե­լով ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիա­յին: Եվ հետա­գա բոլոր գործընթացնե­րում կարև­ո­րել է խնդիրնե­րի ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ապա­հո­վե­լու համար Հայաստա­նի դուրս բերումը Ռուսաստան-Ադրբե­ջան-Թուրքիա տոքսիկ եռանկյունուց, որտեղ չեն կարող ընդունվել ոչ Արցա­խի, ոչ Հայաստա­նի շահե­րից բխող որո­շումներ, որովհետև այդ երկրներն ունեն Հայաստա­նի շահե­րի հետ չհա­մընկնող սեփա­կան միասնա­կան շահեր: Բայց եղավ՝ ինչ եղավ: Եվ հիմա ՀՀ‑ի խնդի­րը պետք է լինի սահմա­նա­զա­տումը իրա­կա­նացնել պրահյան հիմնա­րար սկզբունքնե­րը ընդունե­լուց հետո միայն, առանց փոխա­դարձ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ճանա­չե­լու սահմա­նա­զա­տումը ոչ միայն նոր պատե­րազմը չի կասեցնի, այլև կարող է պատճառ դառնալ նոր ագրե­սիա­նե­րի ու պատե­րազմի: Իսկ միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը նշա­նա­կում է հայկա­կան օկուպացված տարածքնե­րի վերա­դարձ:
Հայաստանն ու Ադրբե­ջա­նը աշխարհում առա­ջին երկրնե­րը չեն, որ սահմա­նա­զա­տում են իրա­կա­նացնե­լու: Կա միջազգա­յին փորձ, որ սահմա­նում է սահմա­նա­զատման որո­շա­կի կանոններ, իմա՝ կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող ճանա­պարհնե­րի, նավթա­տարնե­րի, գազա­տարնե­րի, տարածքի բնա­կիչնե­րի կենսա­գործունեության ապա­հովման՝ խոտհարքնե­րի, արո­տա­վայրե­րի և այլ գործոննե­րի այնպի­սի բաժա­նումը, որը լինի երկա­րատև ու հետա­գա կոնֆլիկտներ չհա­րուցի:
Հ.Գ.
Վստա­հա­բար բոլո­րին ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նին ոչ թե կենսա­կա­նո­րեն պետք են իր երբեմնի 4 գյուղե­րը, այլ՝ սահմա­նա­զատման գործընթացնե­րի անհա­պաղ պահանջով նպա­տակ ունի ազդել Հայաստա­նի ներքա­ղա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի վրա, հնա­րա­վո­րինս արա­գացնե­լով ենթադրյալ իշխա­նա­փո­խությունը և Հայաստա­նում այնպի­սի ուժե­րի իշխա­նության գալը, որ առանց քննարկումնե­րի կհանձնեն և Մեղրիի միջանցքը, և 4 գյուղերն ու մյուս բոլոր տարածքնե­րը: Այսինքն՝ նպա­տա­կը Հայաստա­նի մասնա­տումն է և ինքնիշխա­նության վերա­ցումը: Դիմա­կա­յել այս մարտահրա­վերնե­րին Հայաստա­նը կարող է միայն Արևմուտքի աջակցությամբ, այլընտրանք չի մնա­ցել: Եվ՝ ժամա­նակ էլ չի մնա­ցել:

Գրա­ռումը՝ Անա­հիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ