25.7 C
Yerevan

Ցանկությունը Քիչ Է, Կամք Է Պետք

ՀԱՊԿ‑ի «մեկնա­բա­նությունից» հետեւում է, որ կազմա­կերպությունն առաջնորդվում է «սահման քաջաց՝ զենն յույանց» սկզբունքով: Համաձայնեցվե՞լ է այդ «մեկնա­բա­նությունը» ՀԱՊԿ անդամ բոլոր երկրնե­րի հետ: Եթե՝ այո, ապա ի՞նչ երաշխիք ունեն, ասենք, Կիրգի­զիան եւ Տաջիկստա­նը, որ սահմա­նա­զատման հարցում շատ հնա­րա­վոր լարվա­ծության դեպքում նույնը չի ասվի նաեւ իրենց վերա­բերյալ:

Վահրամ Աթա­նեսյան

Կան շահեր, որ դիվա­նա­գի­տա­կան «ոսկերչությամբ» հնա­րա­վոր է համադրել

ՀԱՊԿ-ից Երեւա­նին պատասխա­նել են, որ այդ չկազմա­կերպության պատասխա­նատվության գոտին հարեւաննե­րի հետ համա­ձայնեցրած՝ Հայաստա­նի սահմաններն են: Հայաստա­նը տվյալ պահին իր չորս հարեւաննե­րից սահմա­նա­յին խնդիրներ միայն Ադրբե­ջա­նի հետ ունի: Բայց դա չի նշա­նա­կում, թե հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը «պայմա­նա­կան է» կամ «դելի­մի­տացված չէ, ուրեմն հստակ չէ»: Ադրբե­ջա­նի հետ Հայաստա­նի սահմա­նը դե-յուրե համա­ձայնեցված է հենց 2020թ. նոյեմբե­րի 9‑ի Հայտա­րա­րությամբ:

Այդ փաստաթղով սահմանված է, որ Հայաստա­նը Քելբա­ջա­րի եւ Լաչի­նի շրջաննե­րը վերա­դարձնում է Ադրբե­ջա­նին: «Քելբա­ջա­րի շրջան» եւ «Լաչի­նի շրջան» վարչա­կան միա­վորներ պատմա­կա­նո­րեն գոյություն չեն ունե­ցել, դրանք ստեղծվել են խորհրդա­յին Ադրբե­ջա­նում: Ուստի զորքե­րի դուրսբե­րումը կատարվել է ըստ խորհրդա­յին վարչա­կան բաժանման: Որտե­ղով խորհրդա­յին շրջա­նում անցել է, դիցուք, Լաչի­նի շրջա­նի Զաբուխ եւ Գորի­սի շրջա­նի Տեղ գյուղե­րի բաժա­նա­րա­րը, իսկ այն գոյություն է ունե­ցել, դա էլ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմանն է այդ հատվա­ծում:

Այստեղ ճշտե­լու-ճշգրտե­լու առարկա չկա: Խորհրդա­յին կոլեկտիվ տնտե­սություններն ունե­ցել են այսպես կոչված «հողա­յին անձնա­գիր»՝ հաստատված տվյալ միութե­նա­կան հանրա­պե­տության Գերա­գույն խորհրդի կողմից: Այդ «անձնա­գիրն» ունե­ցել է տեղագրա­կան քարտեզ, որտեղ «թուփ առ թուփ» նկա­րագրված է կոլեկտիվ տնտե­սության սեփա­կա­նություն հանդի­սա­ցած հողա­տա­րածքը: Քաղա­քա­կան կամքի եւ փոխա­դարձ համա­ձայնության դեպքում Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կարող են պետա­կան արխիվնե­րից հանել-պատճե­նել սահմա­նա­յին բնա­կա­վայրե­րի խորհրդա­յին շրջա­նի «հողա­յին անձնագրե­րը» եւ այդ հիման վրա քարտե­զագրել պետա­կան սահմա­նը, ապա այն հաստա­տել «գետնի վրա»:

Ադրբե­ջա­նա­կան կողմից նման ցանկություն չկա, Բաքվում խոսում են 1920-ական թվա­կաննե­րի ինչ-որ «քարտեզնե­րի» մասին: Թե ո՞վ է գծել դրանք՝ հայտնի չէ, որտե՞ղ են հաստատվել-իրա­վա­կան փաստաթղթի ուժ ստա­ցել՝ նույնպես: ՀԱՊԿ‑ի խնդի­րը չէ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զա­տում իրա­կա­նացնել, բայց եթե դա իրեն հարգող կազմա­կերպություն է, ապա գոնե չպետք է իր անդամնե­րից մեկի նկատմամբ ագրե­սիա հրահրի կամ նպաստի, որ նա ենթարկվի ուժի կիրառման սպառնա­լի­քի:

Իսկ ՀԱՊԿ‑ի «մեկնա­բա­նությունից» հետեւում է, որ կազմա­կերպությունն առաջնորդվում է «սահման քաջաց՝ զենն յույանց» սկզբունքով: Համաձայնեցվե՞լ է այդ «մեկնա­բա­նությունը» ՀԱՊԿ անդամ բոլոր երկրնե­րի հետ: Եթե՝ այո, ապա ի՞նչ երաշխիք ունեն, ասենք, Կիրգի­զիան եւ Տաջիկստա­նը, որ սահմա­նա­զատման հարցում շատ հնա­րա­վոր լարվա­ծության դեպքում նույնը չի ասվի նաեւ իրենց վերա­բերյալ: Կամ ի՞նչ երաշխիք ունի Ղազախստա­նը, որ եթե ոչ վաղը, մյուս օրը չդե­լի­մի­տացված չեն ճանաչվի նաեւ իր հյուսի­սա­յին սահմաննե­րը: Ի դեպ, նույն զգուշա­վո­րությունը չպետք է լքի նաեւ Ադրբե­ջա­նին:

Ոչ ոք չի կարող կանխա­տե­սել, թե Ուկրաի­նա­յում որտե՞ղ կավարտվի ՀԱՊԿ‑ի պատասխա­նատվության գոտին կամ որտեղո՞վ կանցնի ռուս-ուկրաի­նա­կան նոր սահմա­նը: Խնդի­րը բարդել Հայաստա­նի եւ հարեւաննե­րի համա­ձայնությա­նը եւ մի կողմ քաշվել՝ նշա­նա­կում է «բացել Պանդո­րա­յի արկղը»: Որովհե­տեւ հարց է ծագում՝ ՀԱՊԿ‑ը Վրաստա­նում պատասխա­նատվության գոտի ունի՞: Եթե վաղը չէ մյուս օրը Վրաստա­նը հզո­րա­նա եւ անցնի Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի խնդրի ուժա­յին կարգա­վորմա­նը, ՀԱՊԿ անդամ պետություններն Ռուսաստա­նին ռազմա­կան օգնությու՞ն են ցուցա­բե­րե­լու:

ՀԱՊԿ‑ի «մեկնա­բա­նությունը» խիստ ենթա­տեքստա­յին եւ զգաստացնող է: Կազմա­կերպության հետ հարա­բե­րություննե­րի «սառե­ցումից» չի հետեւում, թե Հայաստա­նը չպետք է անդամ պետություննե­րի հետ երկկողմ խորհրդատվություններ սկսի: Պոստխորհրդա­յին տարածքի վրա կախված է դեսուվե­րե­նի­զա­ցիա­յի «ուրվա­կա­նը»: Մեկի շահը զոհե­լով՝ մյուսներն իրենց չեն ապա­հո­վագրում: Ընդհա­կա­ռա­կը, թուլացնում են իրենց ինքնիշխա­նությունը: Այդ թվում եւ՝ Ադրբե­ջա­նը, որ պատմության մեջ մեկ անգամ դարձել է սեփա­կան եւ հարեւան երկրնե­րի անկա­խության գերեզմա­նա­փո­րը: Ալիեւը հավերժա­կան չէ, կան շահեր, որ դիվա­նա­գի­տա­կան «ոսկերչությամբ» հնա­րա­վոր է համադրել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ