Արևմուտքը շատ լավ ԳԻՏԱԿՑՈՒՄ է, որ մենք հազարամյա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ տեր և ստեղծարար ժողովուրդ ենք ու միշտ էլ կարողացել ենք ՆԵՐԴԱՇՆԱԿՎԵԼ բոլոր մոտիկ ու հեռավոր ժողովրդների ու կրոնների հետ։
Մենք ԿԱՄՐՋՈՂ ժողովուրդ ենք, կամրջող առանձնահատկություն ունի նաև մեր ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ դիրքը, դրա համար էլ ՄԵՂՐԻՆ դարձել է համաշխարհային կռվախնձոր։
Յարութ Գալայճեան
Բրյուսելյան կարևորագույն և իր նշանակությամբ աննախադեպ հանդիպումից առաջ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ շոշափված հարցերի շարքում մեծ տեղ ուներ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը։ Ժողովրդավարական Ուժերի մասնակիցների կողմից բազմաթիվ եույթներ տեղի ունեցան, որոնցում նշվեցին այդ ճանապարհին ընկած խոչընդոտները հաղթահարելու, խնդիրերը լուծելու տարբերակները։ Կարևորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որպես Հայաստանի սուվերենության պահպանմանն ուղղված կարևորագույն քայլ, քանի որ այն իրենից ենթադրում է և՛ անվտանգային միջոցների տրամադրում, և՛ տնտեսական դիվերսիֆիկացիա, և՛ կրթամշակութային ու գիտատեխնիկական նոր հնարավորություններ։ Եվ ամենից կարևոր, որ ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ոչ միայն վերը նշված երևույթներն էին, այլ Հայաստանի, որպես աշխարհի ամենակայուն քաղաքակրթություններից մեկի վերադարձը դեպի քաղաքակիրթ Արևմուտք։ Հատկապես այդ երևույթի մասին իր խոսում նշեց Ժողովրդավարական Ուժերի մասնակից, Պրո-Արմենիա հկ նախագահ Հարութ Քալաջյանը։ Վերջինս իր խոսքում կարևորեց ոչ միայն Հայաստանի տնտեսական ու ռազմական անվտանգությունն ու ինքնուրույնությունը մեծացնելու օրվա հրամայականը, այլև անդրադարձ կատարեց Հայաստան—ԵՄ հարաբերությունների գաղափարական կողմին՝ նշելով դրա քաղաքակրթական կարևորությունն ու գաղափարական հրամայականը։ Հարութ Քալաջյանը նաև կոչ ուղղեց աշխարհի բոլոր հայերին՝ միանալու իրենց ընդհանուր աշխատանքին և հույս հայտնեց, որ բրյուսելյան հանդիպումը էական փոփոխություններ կբերի իր հետ։
Հարութ Քալաջյանի ելույթի տեքստը և տեսանյութը՝
Որպեսզի Աշխարհը Մտնի Հայաստան
Հարյուրավոր տարիների ընթացքում, ռուսական բոլոր վարչակարգերը հանդիսացել են գլխավորագույն պատճառը մեր ժողովրդի ինքնության նսեմացման և մեր Ինքնորոշման/ազատության ձգտումների բռնաբարման։ Արդարև, 2020-ի 44-օրյա ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾՈՒԹՅԱՄԲ և մեր ցեղասպանակից ժողովրդի վարչակարգի սպառազինական օժանդակությամբ շղթայազերծված Արցախյան պատերազմը, 2022-ի Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող Ալիևյան հարձակումները և 2023-ի ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՑԱԽԱՎԱՃԱՌՔԸ՝ վերջնականորեն մեր ժողովրդին հասցրեցին այն ԱՆՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ համոզման, որ ԿՐԵՄԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։
Հետևաբար, մենք այսօր ոչ թե գնում ենք, այլ ռուսական կայսերապաշտական պարտադրանքով ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ենք մեր երկրի ինքնիշխանության ու տնտեսական զարգացման բնօրրանը, որը Եվրոպական Քաղաքակրթությունն է, ուր եղել ու ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ենք դարեր շարունակ, ուր ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ՝ բայց այս անգամ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓՈՎ, ԵՐԿԱԹՅԱ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ ու ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՐԻՔՆԵՐի ԸՄԲՌՆՈՒՄՈՎ։ Այո՛, Արևմուտքը մեր կարիքն ունի, որովհետև Հայաստանի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ վտանգումով՝ միաժամանակ վտանգվում է Արևմուտքի ժողովրդավարության պայքարը և նրա համաշխարհային խաղաղության ու զարգացման ռազմավարությունը։
Ավելին, Արևմուտքը շատ լավ ԳԻՏԱԿՑՈՒՄ է, որ մենք հազարամյա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ տեր և ստեղծարար ժողովուրդ ենք ու միշտ էլ կարողացել ենք ՆԵՐԴԱՇՆԱԿՎԵԼ բոլոր մոտիկ ու հեռավոր ժողովրդների ու կրոնների հետ։
Մենք ԿԱՄՐՋՈՂ ժողովուրդ ենք, կամրջող առանձնահատկություն ունի նաև մեր ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ դիրքը, դրա համար էլ ՄԵՂՐԻՆ դարձել է համաշխարհային կռվախնձոր։
Այդուհանդերձ, Արևմուտքի գիտակցումը, մեզնով շահագրգռվածությունը և մեր Արժեքային Բաղադրիչների գոյությունը՝ անբավարար են մեր երկրի ԱՊԱԳԱՅԱԿԵՐՏՄԱՆ համար։ Շատ կարևոր տնային աշխատանք ունենք կատարելու՝ օրն ի բուն հղկելով ՄԵՐ ՆԵՐԿԱՆ, ՄԵՐ ՆԵՐՍԸ վնասակար ցեցերից մաքրագործելով, մեր երկրի զարգացման բոլոր ոլորտները Հաստատությունականացնելով/Համակարգայնացնելով։ Պարտավոր ենք սովորել ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ ու ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐ ու ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ/ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ի վերջո ՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի ապահովենք մեր երկրի Անշրջելի ԱՆՎՏԱՆԳԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ու խաղաղ/թռիչքային զարգացման ՀԱՐԱՏԵՎՈՒՄԸ։
Հուսով ենք, որ Բրյուսելում վաղվա ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՆԴԻՊՄԱՆ ավարտին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարձանագրի ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ (չասելու համար՝ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ) արդյունքներ մեր երկրի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ կապակցությամբ• ԱՅԼԱՊԵՍ, Ժողովրդավարական Ուժերի Համախմբումը՝ լինելու է Նրա առաջին հակադարձողը։
Եվ վերջապես, իբրև նախկին սփյուռքահայ, ԱԺ-ի այս ամբիոնից սրտագին կոչ եմ անում արտերկրի բոլոր ազգայնաշունչ հայրենակիցներին, որ հավատք չընծայեն Երևանի փողոցներում լրբորեն սողացող ՌՈՒՍԱՍՏՐՈՒԿՆԵՐԻՆ և ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆԱԴԱՎԵՐԻՆ/ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՑԻՆԵՐԻՆ․․․ հորդորում եմ սփյուռքահայերին, որ ՄԻԱՆԱՆ ժողովրդավարական մեր ուժերի ՊԵՏԱԿԱՆ Կառւցողական ԱՇԽԱՏԱՆՈՑԻՆ, որպեսզի ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԻ ՍՓՅՈՒՐՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ յոթանասունամյա ՀԱՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ/ԱՆԿԱԽԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ սրբազան պայքարը, և միասնաբար, գիտատնտեսական և կրթամշակույթային նպատակասլացությամբ՝ իրականացնենք Ազատ ու Անկախ, Արդար ու Հզոր Հայաստանի Տեսլականը։
04 Ապրիլ 2024
Երևան
Տեսանյութը՝