17.8 C
Yerevan

Ե՞րբ Կդա­տեն Ալիև­ին

Եվրա­միությունը հայտա­րա­րում է Հայաստա­նի հետ հարա­բե­րությունը խորացնե­լու առնչությամբ: Հայաստա­նի հանրության համար եվրո­պա­կան արժե­հա­մա­կարգա­յին ձգտումնե­րը քաղա­քակրթա­կան ընտրություն են, եւ ավե­լին՝ այդ արժեքնե­րը հայ ժողովրդի պատմության հետագծում առնվազն տարբեր փուլե­րում արտա­հայտվել են դեռեւս դարեր առաջ, թեեւ մշտա­պես ենթարկվել են այն ռազմա-քաղա­քա­կան փորձություննե­րին, որոնց առաջ կանգնել է Հայաստա­նը իր թե անկախ պետա­կա­նության, թե անկա­խության կորստի շրջա­փուլե­րում:

Հակոբ Բադալյան

Իսկ ե՞րբ է Ալիեւը կանգնե­լու եվրո­պա­կան տրի­բունա­լի առաջ

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի դեմ տրի­բունա­լը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կստեղծվի մինչև այս տարվա վերջ, գերմա­նա­կան Դոյչե Վելլեի հետ հարցազրույցում հայտա­րա­րել է Արդա­րա­դա­տության հարցե­րով եվրա­հանձնա­կա­տար Դիդիե Ռեյնդերսը: Իսկ Եվրա­միությունը ե՞րբ կստեղծի տրի­բունալ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւի համար, որն իր գործո­ղություննե­րով Պուտի­նին զիջում է թերեւս միայն նրա­նով, որ իր ռազմա­տենչ ագրե­սիան գործադրել է ոչ թե Ուկրաի­նա­յի, այլ Արցա­խի ժողովրդի, նաեւ Հայաստա­նի հանրա­պե­տության սուվե­րեն տարածքի նկատմամբ, ընդ որում շարունա­կե­լով առա­վե­լա­պաշտ քաղա­քա­կան սպառնա­լիքներն ու շանտա­ժը:

Ի դեպ խորհրդանշա­կան է, որ եվրա­հանձնա­կա­տար Ռեյնդերսը Պուտի­նի դեմ տրի­բունա­լի մասին խոսել է այն օրը, երբ Բրյուսե­լում Հայաստա­նի ու ԵՄ միջեւ ստո­րագրվել է Եվրա­ջասթ համա­ձայնա­գի­րը: Այն ստո­րագրել են Հայաստա­նի արտգործնա­խա­րար Միրզո­յա­նը, Բելգիա­յի արդա­րա­դա­տության եւ հյուսի­սա­յին ծովե­րի նախա­րա­րը, ինչպես նաեւ հենց եվրա­հանձնա­կա­տար Ռեյնդերսը: Ընդհանրա­պեսմ հետաքրքիր կլի­ներ իմա­նալ եվրա­հանձնա­կա­տա­րի գնա­հա­տա­կա­նը այն ամե­նի հանդեպ, որ իրա­կա­նացրել է Իլհամ Ալիեւը„ ընդ որում սկսած ոչ թե 2020 թվա­կա­նի 44-օրյա պատե­րազմից, այլ դեռեւս 2012 թվա­կա­նի սեպտեմբե­րից, երբ Եվրա­միության անդամ Հունգա­րիա­յից «գնեց» կացնա­հար ոճրա­գործ, ցմահ դատա­պարտված՝ առանց արտա­հանձնման իրա­վունքի Ռամիլ Սաֆա­րո­վին եւ Ադրբե­ջա­նում նրան հռչա­կեց ազգի հերոս, ենթարկե­լով մեծ պատիվնե­րի:

Այդ գործո­ղությամբ Ալիեւը ըստ էության «թեստա­վո­րում» էր նաեւ միջազգա­յին հանրությա­նը, այդ թվում մարդա­սի­րա­կան, իրա­վա­կան, ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի եւ ազա­տության դրո­շա­կա­կիր Եվրա­միության վերա­բերմունքն ու արձա­գանքը: Իսկ արձա­գանքն ու վերա­բերմունքը՝ զրո: Դա անպատժե­լիության կանաչ լույսն էր Ալիեւի համար, որը եւ նրան տվեց ագրե­սի­վության հետա­գա աճի բաց ճանա­պարհ, հասցնե­լո­վայն ներկա­յիս կետին, երբ Արցա­խը ենթարկվել է էթնիկ զտման, երբ Հայաստա­նի տարածքնե­րը օկուպացված են, իսկ Բաքուն շշա­րունա­կում էխո­սել շանտա­ժի լեզվով՝ նոր օկուպա­ցիա­յի առիթ փնտրե­լով: Իսկ այդ ընթացքում, Եվրա­միությունը ոչ միայն որեւէ արժե­հա­մա­կարգա­յին արձա­գանք չի տվել Բաքվի գործո­ղություննե­րին, այլ ըստ էության նաեւ նրան հռչա­կել է կարեւոր էներգե­տիկ գործընկեր եւ կնքել հնգամյա պայմա­նա­գիր՝ էներգա­կիրնե­րի արտա­հա­նումը ավե­լացնե­լու նպա­տա­կով:

Սրանք էական հանգա­մանքներ են, որոնք ըստ էության նաեւ քննության են ենթարկում այն հանձնա­ռություննե­րը, որոնց մասին Եվրա­միությունը հայտա­րա­րում է Հայաստա­նի հետ հարա­բե­րությունը խորացնե­լու առնչությամբ: Հայաստա­նի հանրության համար եվրո­պա­կան արժե­հա­մա­կարգա­յին ձգտումնե­րը քաղա­քակրթա­կան ընտրություն են, եւ ավե­լին՝ այդ արժեքնե­րը հայ ժողովրդի պատմության հետագծում առնվազն տարբեր փուլե­րում արտա­հայտվել են դեռեւս դարեր առաջ, թեեւ մշտա­պես ենթարկվել են այն ռազմա-քաղա­քա­կան փորձություննե­րին, որոնց առաջ կանգնել է Հայաստա­նը իր թե անկախ պետա­կա­նության, թե անկա­խության կորստի շրջա­փուլե­րում: Այդ իմաստով, Հայաստա­նի հանրությունը Եվրա­միության հետ գործընկե­րությունը կարեւոր է համա­րում ոչ թե ժողովրդա­վա­րություն սովո­րե­լու, ոչ թե արժեքներ սովո­րե­լու, այլ իր կրած եւ տարբեր պատմա-քաղա­քա­կան իրո­ղություննե­րի թիրա­խում հայտնված արժեքնե­րի ամուր եւ հուսա­լի պաշտպա­նության հարցում հուսա­լի եւ ամուր, սկզբունքա­յին դաշնա­կից, գործընկեր ունե­նա­լու նպա­տա­կով: Սա, որ Հայաստա­նի դիտանկյունից քննության է ենթարկվում Ալիեւի իշխա­նության հանդեպ Եվրա­միության քաղա­քա­կա­նության հարցում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ