17.8 C
Yerevan

Քավության Նոխա­զի Փնտրտուք

Մաշան փորձում է իրենց գործած դավա­ճա­նությունը գցել ՆԱՏՕ‑ի այլ անդամնե­րի գրպա­նը։ Այն որ հայ ժողովրդին ոչ մեկ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ հավուր պատշա­ճի չպաշտպա­նեց /Արևմուտքից լսված թույլ քաղա­քա­կան հայտա­րա­րություններն ինձ համար գոնե մխի­թա­րություն չեն եղել ու չեն/, անգամ դրա­նով հանդերձ, Ռուսաստա­նի մեղադրանքնե­րը ՆԱՏՕ‑ի անդամ մյուս երկրնե­րի, ոչ Թուրքիա­յի ուղղությամբ առ այն, թե նրանք չեն նախա­տե­սել ԼՂ ժողովրդի իրա­վունքնե­րը երաշխա­վո­րող դրույթներ, ուղղա­կի ոչ մի քննա­դա­տության չեն դիմա­նում։

Ստե­փան Սաֆարյան


Քանի օր է՝ Լավրո­վի Մաշան իրեն պատե­պատ է տալիս, որպեսզի Ռուսաստա­նի հասա­րա­կությա­նը, հայությա­նը, Հայաստա­նի հանրությա­նը “համո­զի”, թե Արցա­խը Ադրբե­ջա­նին է հանձնվել ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րի կողմից, որ Արցա­խին ու Հայաստա­նին դավա­ճա­նողն իրենք չեն․․․

Լավրո­վի Մաշան թերևս 1 տոկո­սով է ճիշտ, քանի որ Շոյգույի ասած “44-օրյա բարդ օպե­րա­ցիան” արել են ՆԱՏՕ‑ի անդամ Թուրքիա­յի հետ՝ նախ Հայաստա­նի ձեռքից խլե­լով 7 շրջան+Հադրութ ‑Շուշի շրջաններ՝ հանձնե­լով այն թուրքին, մնա­ցածն էլ 2 տարի անց բիրի­քով վաճա­ռե­լով նրանց, երբ թուրքե­րը սկսե­ցին չբա­վա­րարվել առանձին գյուղեր ստա­նա­լով /Հին Թաղեր, Խծա­բերդ, Փառուխ, Աղավնո, Սուս, Բերձոր/․․․

Ռուսաստա­նը այլևս չի թաքցնում, որ անհանգստա­ցած է նրա­նից, որ Հայաստա­նում ու աշխարհում այլևս ոչ մեկ չի կասկա­ծում / ոչ մեկի համար գաղտնիք չէ այն, որ պատմության ընթացքում Ռուսաստանն է քանիցս Հայաստա­նին ու Արցա­խին ծախել ու դավա­ճա­նել, որի հերթա­կան արա­րարն արեց 2020–23թթ․, որ դա պատմա­կա­նո­րեն ապա­ցուցված ու վավե­րագրված անհերքե­լի փաստ է, ու ոչ մեկի չի կարող փոխել պատմության այդ սև էջե­րը հայ ժողովրդի համար․․․

Ժամա­նա­կին փորձե­ցին մեղքը նախ գցել Նիկոլ Փաշինյա­նի ու նրա իշխա­նության գրպա­նը /չստացվեց, Հայաստա­նում չհավատացին/․․․ Հետո սկսե­ցին իրենք “խնա­յել” Փաշինյա­նին ու Արցա­խը կորցնե­լու մեջ մեղադրել ՀՀ նախկին իշխա­նություննե­րին․․․ Վերջիննե­րիս կողմից Արցա­խին ու Հայաստա­նին պատճա­ռած անդառնա­լի վնա­սով հանդերձ՝ կրկին բոլո­րի համար համո­զիչ չէր, թե Ռուսաստա­նը իր հանդեպ ամե­նա­լո­յալ, ամե­նառսա­սեր ազգի հանդեպ մահա­ցու մեղք չի գործել․․․

Հիմա էլ Մաշան փորձում է իրենց գործած դավա­ճա­նությունը գցել ՆԱՏՕ‑ի այլ անդամնե­րի գրպա­նը։ Այն որ հայ ժողովրդին ոչ մեկ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ հավուր պատշա­ճի չպաշտպա­նեց /Արևմուտքից լսված թույլ քաղա­քա­կան հայտա­րա­րություններն ինձ համար գոնե մխի­թա­րություն չեն եղել ու չեն/, անգամ դրա­նով հանդերձ, Ռուսաստա­նի մեղադրանքնե­րը ՆԱՏՕ‑ի անդամ մյուս երկրնե­րի, ոչ Թուրքիա­յի ուղղությամբ առ այն, թե նրանք չեն նախա­տե­սել ԼՂ ժողովրդի իրա­վունքնե­րը երաշխա­վո­րող դրույթներ, ուղղա­կի ոչ մի քննա­դա­տության չեն դիմա­նում։

Շատ կուզե­նա­յի, որ որևէ հայ լրագրող, որը երբևէ մոտ ժամա­նակներս Մաշա­յին հարց տալու հնա­րա­վո­րություն կամ նրան գրա­վոր հարցում ուղարկե­լու ցանկություն կունե­նա, նրան ուղղի հետևյալ հարցե­րը․

1․ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության տեքստը, համա­ձայն թուրքա­կան ու ռուսա­կան հայտա­րա­րություննե­րի, պատրաստվել է Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի նախա­գահնե­րի կողմից, համա­գործակցված՝ դրա ստո­րագրումից օրեր առաջ, որևէ կերպ ազդված չէ ՆԱՏՕի ի անդամ “մեղադրյալ” այլ երկրնե­րի կողմից։ Ըստ այդմ՝ ինչո՞ւ Ռուսաստա­նը նոյեմբե­րի 9‑ի հայա­տա­րության մեջ չի ներա­ռել Արցա­խի ժողովրդի գոնե ինքնա­վա­րության իրա­վունքը, ինչը չանե­լու մեջ մեղադրում է նրանց, ովքեր այդ տեքստը հրա­պա­րակվե­լուց հետո են տեսել․․․

2․ Ռուսաստա­նի կողմից ստո­րագրված հաջորդ փաստա­թուղթը 2022թ․ հոկտեմբե­րի Սոչիի հայտա­րա­րությունն է։ Այն չի ստո­րագրել ՆԱՏՕ‑ի անդամ և ոչ մի պետություն, այլ միայն Ռուսաստա­նը, Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը։ Ինչո՞ւ Ռուսաստա­նը դրա­նում չի ներա­ռել Լեռնա­յին Ղարա­բա­ղի ժողովրդի կոլեկտիվ իրա­վունքը․․․ Չէ՞ որ դրա­նից բառա­ցիո­րեն օրեր առաջ “Պահա­յում Ալմա Աթիի պայմա­նագրով Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում թողած” Փաշինյա­նը ամենև­ին “դեմ չէր լինի, եթե Արցա­խին Ադրբե­ջա­նի կազմում գոնե տրվեր լայն ինքնա­վա­րության կարգա­վի­ճակ”․․․ Ըստ այդմ՝ ինչո՞ւ Ռուսաստա­նը դա չարեց, եթե Հայաստանն էլ, Ադրբե­ջանն էլ համա­ձայնել էին իբր Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում թողնե­լուն․․․ Չլի­նի թե՞ այդպի­սի համա­ձայնություն չի եղել, ինչպես Ռուսաստանն է ստում․․․

3․ 2023թ․ օգոստո­սին, երբ ՄԱԿ‑ի ԱԽ-ում քննարկվում էր Լաչի­նի միջանցքի ու Արցա­խի շրջա­փակման հարցը, հենց այդ հարցի քննարկման օրը Արցա­խի կառա­վա­րության անդա­մը հրա­պա­րա­կայնացրեց Լավրովի/Խովաևի պլա­նը, որով Ռուսաստա­նը որևէ կոլեկտիվ իրա­վունք չէր նախա­տե­սում Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի համար, ավե­լին՝ պարտադրում էր արցախցի­նե­րին անհա­տա­պես ինտեգրվել Ադրբե­ջա­նին՝ ընդունե­լով նրա քաղա­քա­ցիությունը։ Այդ փաստա­թուղթը պատրաստե­լիս ՆԱՏՕ‑ի անդա որևէ պետություն չի մասնակցել։ Հետև­ա­բար, Մաշա­յի “սաստիկ հայա­մետ” երկիրն ինչո՞ւ Լավրո­վի պլան‑2 ում որևէ կոլեկտիվ իրա­վունք չէր նախա­տե­սել Արցա­խի համար, այն դեպքում երբ Սամվել Բաբա­յա­նը հենց նույն շրջա­նում բանակցում էր Բաքվի հետ Արցա­խի համար գոնե ինքնա­վա­րություն ամրագրե­լու համար․․․ Չլի­նի Մաշան մոռա­ցել է մինչ44-օրյա պատե­րազմի շրջա­նում Լավրո­վի պլան-1‑ը, որը նույնպես որևէ կոլեկտիվ ստա­տուս չէր նախա­տե­սում Արցա­խի համար, որին անգամ դիմադրում էր Սերժ Սարգսյա­նը․․․

Ու այսպես տասնյակ հարցեր կարե­լի է տալ սթափ Մաշա­յին, որը մոռա­ցել է, որ մինչ իրենք սամա­գո­նը չէին հայտնա­բե­րել, մենք արդեն 1000 տարի գիր ու գրա­կա­նություն ունեինք, թարգմա­նում էինք, կարդում, գրում, ու անհնար է այլևս թաքցնել, որ Ռուսաստա­նը ստո­րա­բար է վարվել իր դաշնակցի հանդեպ՝ նրան ծախել է ոտքի վրա, օրը ցերե­կով, հերթա­կան անգամ, անբա­րո­յա­կան գործարքով ու Կրեմլի ստե­րին այլևս հավա­տա­ցող չկա։

Չլի­նի՞ թե այս հարցե­րի միակ ու կարճ պատասխանն այն է, որ անգամ Պուտի­նի մակարդա­կով քանիցս հայտա­րարվել էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից պատկա­նում է Ադրբե­ջա­նին․․․

Ու Պուտի­նից սկսած և Մաշա­յով ավարտած՝ ստե­րը, թե իրենք դա չեն արել, այլ արել է Հայաստա­նը, շատ նման է այս մի հերթա­կան ստին, թե Արցա­խի համար Հայաստա­նի արևմտյան դաշնա­կիցնե­րը կոլեկտիվ /ինքնո­րո­շում-ինքնա­վա­րություն/ իրա­վունք չեն առա­ջարկել, դրա համար էլ Արցա­խը մնա­ցել է թուրքին․․․

Ու ի դեպ, այդ ինչի՞ց է, որ մինչև ընդհուպ ապրի­լի 5‑ը ԱՄՆ ու ԵՄ/անդամ երկրնե­րը քանիցս հայտա­րա­րել են Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության, պաշտպա­նունա­կության ու դիմա­կա­յունության ամրապնդմանն աջակցե­լու մասին, իսկ Ռուսաստա­նը գեթ մեկ անգամ նման հայտա­րա­րություն չի արել․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ