Հայաստան

Քավության Նոխազի Փնտրտուք

Մաշան փորձում է իրենց գործած դավաճանությունը գցել ՆԱՏՕ-ի այլ անդամների գրպանը։ Այն որ հայ ժողովրդին ոչ մեկ 44-օրյա պատերազմի ժամանակ հավուր պատշաճի չպաշտպանեց /Արևմուտքից լսված թույլ քաղաքական հայտարարություններն ինձ համար գոնե մխիթարություն չեն եղել ու չեն/, անգամ դրանով հանդերձ, Ռուսաստանի մեղադրանքները ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների, ոչ Թուրքիայի ուղղությամբ առ այն, թե նրանք չեն նախատեսել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորող դրույթներ, ուղղակի ոչ մի քննադատության չեն դիմանում։

Ստեփան Սաֆարյան


Քանի օր է՝ Լավրովի Մաշան իրեն պատեպատ է տալիս, որպեսզի Ռուսաստանի հասարակությանը, հայությանը, Հայաստանի հանրությանը “համոզի”, թե Արցախը Ադրբեջանին է հանձնվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, որ Արցախին ու Հայաստանին դավաճանողն իրենք չեն․․․

Լավրովի Մաշան թերևս 1 տոկոսով է ճիշտ, քանի որ Շոյգույի ասած “44-օրյա բարդ օպերացիան” արել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ նախ Հայաստանի ձեռքից խլելով 7 շրջան+Հադրութ -Շուշի շրջաններ՝ հանձնելով այն թուրքին, մնացածն էլ 2 տարի անց բիրիքով վաճառելով նրանց, երբ թուրքերը սկսեցին չբավարարվել առանձին գյուղեր ստանալով /Հին Թաղեր, Խծաբերդ, Փառուխ, Աղավնո, Սուս, Բերձոր/․․․

Ռուսաստանը այլևս չի թաքցնում, որ անհանգստացած է նրանից, որ Հայաստանում ու աշխարհում այլևս ոչ մեկ չի կասկածում / ոչ մեկի համար գաղտնիք չէ այն, որ պատմության ընթացքում Ռուսաստանն է քանիցս Հայաստանին ու Արցախին ծախել ու դավաճանել, որի հերթական արարարն արեց 2020-23թթ․, որ դա պատմականորեն ապացուցված ու վավերագրված անհերքելի փաստ է, ու ոչ մեկի չի կարող փոխել պատմության այդ սև էջերը հայ ժողովրդի համար․․․

Ժամանակին փորձեցին մեղքը նախ գցել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գրպանը /չստացվեց, Հայաստանում չհավատացին/․․․ Հետո սկսեցին իրենք “խնայել” Փաշինյանին ու Արցախը կորցնելու մեջ մեղադրել ՀՀ նախկին իշխանություններին․․․ Վերջիններիս կողմից Արցախին ու Հայաստանին պատճառած անդառնալի վնասով հանդերձ՝ կրկին բոլորի համար համոզիչ չէր, թե Ռուսաստանը իր հանդեպ ամենալոյալ, ամենառսասեր ազգի հանդեպ մահացու մեղք չի գործել․․․

Հիմա էլ Մաշան փորձում է իրենց գործած դավաճանությունը գցել ՆԱՏՕ-ի այլ անդամների գրպանը։ Այն որ հայ ժողովրդին ոչ մեկ 44-օրյա պատերազմի ժամանակ հավուր պատշաճի չպաշտպանեց /Արևմուտքից լսված թույլ քաղաքական հայտարարություններն ինձ համար գոնե մխիթարություն չեն եղել ու չեն/, անգամ դրանով հանդերձ, Ռուսաստանի մեղադրանքները ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների, ոչ Թուրքիայի ուղղությամբ առ այն, թե նրանք չեն նախատեսել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորող դրույթներ, ուղղակի ոչ մի քննադատության չեն դիմանում։

Շատ կուզենայի, որ որևէ հայ լրագրող, որը երբևէ մոտ ժամանակներս Մաշային հարց տալու հնարավորություն կամ նրան գրավոր հարցում ուղարկելու ցանկություն կունենա, նրան ուղղի հետևյալ հարցերը․

1․ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, համաձայն թուրքական ու ռուսական հայտարարությունների, պատրաստվել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից, համագործակցված՝ դրա ստորագրումից օրեր առաջ, որևէ կերպ ազդված չէ ՆԱՏՕի ի անդամ “մեղադրյալ” այլ երկրների կողմից։ Ըստ այդմ՝ ինչո՞ւ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայատարության մեջ չի ներառել Արցախի ժողովրդի գոնե ինքնավարության իրավունքը, ինչը չանելու մեջ մեղադրում է նրանց, ովքեր այդ տեքստը հրապարակվելուց հետո են տեսել․․․

2․ Ռուսաստանի կողմից ստորագրված հաջորդ փաստաթուղթը 2022թ․ հոկտեմբերի Սոչիի հայտարարությունն է։ Այն չի ստորագրել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ մի պետություն, այլ միայն Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Ինչո՞ւ Ռուսաստանը դրանում չի ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կոլեկտիվ իրավունքը․․․ Չէ՞ որ դրանից բառացիորեն օրեր առաջ “Պահայում Ալմա Աթիի պայմանագրով Արցախը Ադրբեջանի կազմում թողած” Փաշինյանը ամենևին “դեմ չէր լինի, եթե Արցախին Ադրբեջանի կազմում գոնե տրվեր լայն ինքնավարության կարգավիճակ”․․․ Ըստ այդմ՝ ինչո՞ւ Ռուսաստանը դա չարեց, եթե Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ համաձայնել էին իբր Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն․․․ Չլինի թե՞ այդպիսի համաձայնություն չի եղել, ինչպես Ռուսաստանն է ստում․․․

3․ 2023թ․ օգոստոսին, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում էր Լաչինի միջանցքի ու Արցախի շրջափակման հարցը, հենց այդ հարցի քննարկման օրը Արցախի կառավարության անդամը հրապարակայնացրեց Լավրովի/Խովաևի պլանը, որով Ռուսաստանը որևէ կոլեկտիվ իրավունք չէր նախատեսում Ադրբեջանի կազմում Արցախի համար, ավելին՝ պարտադրում էր արցախցիներին անհատապես ինտեգրվել Ադրբեջանին՝ ընդունելով նրա քաղաքացիությունը։ Այդ փաստաթուղթը պատրաստելիս ՆԱՏՕ-ի անդա որևէ պետություն չի մասնակցել։ Հետևաբար, Մաշայի “սաստիկ հայամետ” երկիրն ինչո՞ւ Լավրովի պլան-2 ում որևէ կոլեկտիվ իրավունք չէր նախատեսել Արցախի համար, այն դեպքում երբ Սամվել Բաբայանը հենց նույն շրջանում բանակցում էր Բաքվի հետ Արցախի համար գոնե ինքնավարություն ամրագրելու համար․․․ Չլինի Մաշան մոռացել է մինչ44-օրյա պատերազմի շրջանում Լավրովի պլան-1-ը, որը նույնպես որևէ կոլեկտիվ ստատուս չէր նախատեսում Արցախի համար, որին անգամ դիմադրում էր Սերժ Սարգսյանը․․․

Ու այսպես տասնյակ հարցեր կարելի է տալ սթափ Մաշային, որը մոռացել է, որ մինչ իրենք սամագոնը չէին հայտնաբերել, մենք արդեն 1000 տարի գիր ու գրականություն ունեինք, թարգմանում էինք, կարդում, գրում, ու անհնար է այլևս թաքցնել, որ Ռուսաստանը ստորաբար է վարվել իր դաշնակցի հանդեպ՝ նրան ծախել է ոտքի վրա, օրը ցերեկով, հերթական անգամ, անբարոյական գործարքով ու Կրեմլի ստերին այլևս հավատացող չկա։

Չլինի՞ թե այս հարցերի միակ ու կարճ պատասխանն այն է, որ անգամ Պուտինի մակարդակով քանիցս հայտարարվել էր, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է Ադրբեջանին․․․

Ու Պուտինից սկսած և Մաշայով ավարտած՝ ստերը, թե իրենք դա չեն արել, այլ արել է Հայաստանը, շատ նման է այս մի հերթական ստին, թե Արցախի համար Հայաստանի արևմտյան դաշնակիցները կոլեկտիվ /ինքնորոշում-ինքնավարություն/ իրավունք չեն առաջարկել, դրա համար էլ Արցախը մնացել է թուրքին․․․

Ու ի դեպ, այդ ինչի՞ց է, որ մինչև ընդհուպ ապրիլի 5-ը ԱՄՆ ու ԵՄ/անդամ երկրները քանիցս հայտարարել են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, պաշտպանունակության ու դիմակայունության ամրապնդմանն աջակցելու մասին, իսկ Ռուսաստանը գեթ մեկ անգամ նման հայտարարություն չի արել․․․

Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *