17.8 C
Yerevan

ՆԱՏՕ֊ն Ադրբե­ջա­նում, ԵՄ֊ը Հայաստա­նում

Քարոզչությունը, որ «Արեւմուտքը Հարա­վա­յին Կովկաս է մտնում Հայաստա­նի բացած դռներով»-երեւի միայն միա­միտնե­րի համար է: Հայաստա­նը սուվե­րեն «դուռ չունի» եւ իր չափե­րով չի համա­պա­տասխա­նում «հարա­վա­կո­վասյան-կենտրո­նաա­սիա­կան էքսպանսիա­յի պլացդարմի դերա­կա­տա­րության»: Ինչպես չէր համա­պա­տասխա­նում «Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի ֆորպոստի առա­քե­լությա­նը»:

Վահրամ Աթա­նեսյան

ՆԱՏՕ‑ի պլացդարմ՝ ՌԴ զորախմբի հովա­նու ներքո. Ի՞նչ կարգա­վի­ճակ է ունե­նա­լու Հայաստա­նը, երբ կգա «Յալթա‑2»-ի ժամա­նա­կը

Մամուլն ուշադրությունը սեւե­ռեց Բրյուսե­լում ԱՄՆ-Եվրա­միություն-Հայաստան «գագաթնա­ժո­ղո­վի» օրով Թուրքիա­յի նախկին արտգործնա­խա­րար Չավուշօղլուի Բաքու այցին, որի ընթացքում նա հիշեցրեց Ադրբե­ջա­նի անվտանգության երաշխիք՝ «Շուշիի հռչկագրի» կարեւո­րությունը: Չավուշօղլուն գլխա­վո­րում է ՆԱՏՕ‑ի Խորհրդա­րա­նա­կան վեհա­ժո­ղո­վում Թուրքիա­յի պատվի­րա­կությունը: Սա ինքնին բավա­կան խոսուն իրո­ղություն է: Բայց բրյուսելյան «ռանդե­վուի» նախօ­րեին Իլհամ Ալիեւի հյուրն էր նաեւ Թուրքիա­յի նախա­գա­հի աշխա­տա­կազմում ռազմաարդյունա­բե­րա­կան կոմի­տեի նախա­գահ Հալյուկ Գերգյունը:

Ռազմա­կան ոլորտի մասնա­գետնե­րը, որոնց պակաս համե­նայն դեպս ֆեյսբուքի հայկա­կան տիրույթուն չի զգացվում, կարող են թուրքա­կան ընկե­րություննե­րի անվա­նումնե­րից կարծիք կազմել, թե խոսքը փաստա­ցի ինչ հեռանկա­րի մասին է: Քաղա­քա­կան առումով գործ ունենք իրա­վի­ճա­կի հետ, երբ ՆԱՏՕ‑ի անդամ պետությունը պաշտո­նա­պես ոչ բլո­կա­յին համարվող Ադրբե­ջա­նում ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լիր է ստեղծել եւ ակտուա­լացնում է այն գերարդիա­կա­նացնե­լու առաջնա­հերթություն:

Թուրքիան, ինչպես ցույց տվեց ԱԹՍ-երի արտադրության հետ կապված Կանա­դա­յի հետ նրա վեճը, ռազմա­կան արդյունա­բե­րության սեփա­կան տեխնո­լո­գիա­ներ ստա­նում է Արեւմուտքից: Թուրքիան նրանց հետ ունի՞ պայմա­նա­վորվա­ծություն, որ այդ տեխնո­լո­գիա­նե­րը կարող է օգտա­գործել Ադրբե­ջա­նում կամ այլ երկրում: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, գոնե Ադրբե­ջա­նի մասով նման համա­ձայնություն կա: Գրե­թե համա­ժա­մա­նակյա, երբ Էրդո­ղա­նի աշխա­տա­կազմի բարձրաստի­ճան պաշտոնյան Բաքվում էր, Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչությունը հաղորդագրություն տարա­ծեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում Ռուսաստա­նի զորա­խումբը կներգրավվի «ակա­նա­զերծման աշխա­տանքնե­րում»:

Ստացվում է, որ Ադրբե­ջա­նը մի կողմից վերածվում է ՆԱՏՕ‑ի պլացդարմի,- չափա­զանցություն կլի­ներ կարծել, թե Թուրքիան Բաքվում բալիստիկ հրթիռնե­րի արտադրություն է սկսում, որպեսզի «հակակշռի Ֆրանսիա­յի կողմից Հայաստա­նի վերազինումը»-ինչպես ադրբե­ջա­նա­կան քարոզչությունն է ներկա­յացնում, մյուս կողմից Մոսկվա­յի հետ քննարկում ռուսա­կան զորախմբի ներկա­յության երկա­րաձգման հնա­րա­վո­րությունը. ակա­նա­զերծման աշխա­տանքնե­րը կարե­լի է շարունա­կել տարի­նե­րով:

Քարոզչությունը, որ «Արեւմուտքը Հարա­վա­յին Կովկաս է մտնում Հայաստա­նի բացած դռներով»-երեւի միայն միա­միտնե­րի համար է: Հայաստա­նը սուվե­րեն «դուռ չունի» եւ իր չափե­րով չի համա­պա­տասխա­նում «հարա­վա­կո­վասյան-կենտրո­նաա­սիա­կան էքսպանսիա­յի պլացդարմի դերա­կա­տա­րության»: Ինչպես չէր համա­պա­տասխա­նում «Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի ֆորպոստի առա­քե­լությա­նը»: Ի՞նչ «սիներգիա» է կանխածրագրվում, եթե այն ռուս-թուրքա­կան դիմա­կա­յության նախա­պատրաստություն չէ կամ ուղղված չէ Իրա­նի դեմ, կամ՝ Չինաստա­նի: Ուկրաի­նա­կան պատե­րազմը չէր սկսվի, եթե Միացյալ Նահանգներն ընդուներ Պուտի­նի առա­ջարկած «Յալթա‑2»՝ աշխարհի նոր, խաղաղ վերա­բա­ժանման, ազդե­ցության գոտի­նե­րի սահմանման առա­ջարկը: Բայց ո՞վ է երաշխա­վո­րը, որ պատե­րազմը չի սկսվել, որպեսզի «Յալթա‑2»-ը կայա­նա՝ որպես միջուկա­յին ապո­կա­լիպսի­սից խուսա­փե­լու հնա­րա­վո­րություն, երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի միակ այլընտրանք:

Այս համա­տեքստում ներհա­յաստանյան դիսկուրսը բացարձակ անախրո­նիզմ է, երբ ամեն ինչ բերվում է Ալիեւի անհա­գուրդ ախորժա­կի դեմ «նոր Սարա­դա­րա­պա­տի» քարոզչության կամ «միջազգա­յին լեգի­տի­մությամբ այն չեզո­քացնե­լու» պաշտո­նա­կան դիրքո­րոշման մակարդա­կի: Իրա­կա­նությունը չափա­զանց բազմա­շերտ եւ բարդ է, որպեսզի «Ստա­լի­նը, Ռուզվելտը եւ Չերչի­լը» մի սեղա­նի շուրջ նստեն եւ ածխարհի «նոր քարտեզ գծեն»: Հավա­նա­կան «ճաշա­սե­ղա­նի կոչնա­կաններ» շատ են լինե­լու՝ իրենց սատե­լիտնե­րով: Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի «սպասյա՞կն է»: Ռուսաստա­նի՞, ռուս-թուրքա­կան տանդե­մի՞, թե՞՝ Թուրքիա-Միացյալ Նահանգնե­րի: Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի էքսպանսիան առարկա­յո­րեն զսպել հնա­րա­վոր է: Գերխնդիր է, թե ի՞նչ կարգա­վի­ճակ է մնա­լու Հայաստա­նին, երբ ժամա­նա­կը հասնի «Յալթա‑2»-ին: Իսկ այդ ժամա­նա­կը գալու է, եթե արդեն իսկ չի գալիս:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3407115.html

Առնչվող Հոդվածներ