17.8 C
Yerevan

Ռուսա­կան “Խաչակրաց Արշա­վանքը”

Նախօ­րե­րին մեկուկես տարվա ընդմի­ջումից հետո տեղի է ունե­ցել Ռուսաստա­նի եւ Ֆրանսիա­յի պաշտպա­նության նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցը, ինչին ընդա­ռաջ Ֆրանսիա­յի նախա­գա­հը հայտա­րա­րել է, որ «Կրո­կուսի» ահա­բեկչության վերա­բերյալ «բացա­ռիկ տեղե­կություններ ունի»:

Վահրամ Աթա­նեսյան

Դուգի­նի «ապաշխա­րանքը». Երուսա­ղե­մը «ռուսա­կան քաղա՞ք է»

Ռուս-թուրքա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան դաշինքի, Մեծ Եվրա­սիա­յի կրեմլյան ապո­լո­գետ Ալեքսանդր Դուգի­նը համա­րում է, որ «բոլոր քաղաքնե­րի մայր Երուսա­ղե­մը կամ կլի­նի ռուսա­կան, կամ առհա­սա­րակ չի լինի»: Նրա ձեւա­կերպմամբ՝ «ռուսաց ցարը պետք է բոլոր թագա­վորնե­րի թագա­վո­րը լինի, որովհե­տեւ այդպես է ասում Խորքա­յին գիրքը»: Դուգի­նը հայտնի է 2018թ «թավշյա հեղա­փո­խությունից» անմի­ջա­պես հետո Բաքվում կազմա­կերպած «Հարա­վա­յին Կովկա­սում Ադրբե­ջանն է Ռուսաստա­նի միակ ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը» խորհրդա­ժո­ղո­վի կազմա­կերպմամբ եւ «ազա­տագրված» Ջոջուկ-Մերջանլի գյուղ այցե­լությամբ, որի ընթացքում նա ՌԴ պետդումա­յի մի քանի պատգա­մա­վո­րի ուղեկցությամբ «ազա­տա­րար ադրբե­ջանցի զինվո­րա­կա­նության» հետ հանդի­պել է Լելե-թեփե բարձունքում:

Այսօր նա համա­րում է, որ «Կրո­կուս սիթի հոլի» ահա­բեկչությունը «կարող էին պատվի­րել սիո­նիստնե­րը՝ որպես Գազա­յի հարցում Ռուսաստա­նի դիրքո­րոշման դեմ վրեժխնդրություն»: Ուղիղ երկու օր առաջ ՌԴ նախա­գահ Պուտի­նը պնդել է, որ Ռուսաստա­նը միջազգա­յին ասպա­րե­զում իրեն այնպես է պահում, որ իսլամ արմա­տա­կաննե­րը նրան թիրա­խա­վո­րե­լու մոտի­վա­ցիա չպետք է ունե­նան: Դուգինն, ըստ էության, ուղղորդում է Վլա­դի­միր Պուտի­նին՝ ակնարկե­լով, որ «ջիհա­դիստնե­րի հետ գաղտնի համա­ձայնության կարող էին գնալ սիո­նիստնե­րը եւ իրա­կա­նացնել վրեժխնդրության ակցիա»:

Ցանկա­ցած տեղե­կատվություն ուշադրության արժա­նի է: Մանա­վանդ որ Դուգի­նը Կրեմլի քաղտեխնո­լո­գիա­կան նախագծումնե­րի «հետին ջորե­պա­նը» չէ: Պաշտո­նա­կան վակա­ծով՝ նրա դուստրը դարձել է «ուկրաի­նա­կան ֆաշզի­մի զոհ»: Այս ֆոնին չափա­զանց ուշագրավ է իսրա­յելցի բլո­գեր Լապշի­նի «բացա­հայտումը»՝ կապված Իսրա­յե­լի նախկին արտգործնա­խա­րար, պաշտպա­նության նախա­րար Ավիգդոր Լիբերմա­նի եւ Ադրբե­ջա­նի իշխող վերնա­խա­վի կոռուպցիոն կապե­րի հետ, որ նա հրա­պա­րա­կել է Երուսա­ղե­մի «Կովե­րի պարտե­զի» շուրջ իրա­վի­ճա­կի մասին Երուսա­ղե­մում Ֆրանսիա­յի հյուպա­տո­սության հայտա­րա­րությունից գրե­թե անմի­ջա­պես հետո:

Երուսա­ղե­մում Ռուս ուղղա­փառ եկե­ղե­ցու ազդե­ցիկ ներկա­յությունը հայտնի իրո­ղություն է: Փաստ է նաեւ, որ Պաղեստի­նի անգլիա­կան հովա­նա­վորչությունը Համաշխարհա­յին առա­ջին պատե­րազմի սկզբունքա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րից մեկն է, որ սերտո­րեն առնչվում է Օսմանյան Թուրքիա­յում հայ ժողովրդի ցեղասպա­նության խորքա­յին պատճառնե­րին: Ակնհայտ ի է, որ կազմա­վորման եւ արա­բա­կան կոա­լի­ցիա­յի դեմ պայքա­րի առա­ջին տասնամյա­կում Իսրա­յե­լը երկու հովա­նա­վոր է ունե­ցել՝ Ստա­լի­նը եւ Շառլ դը Գոլը: Նախօ­րե­րին մեկուկես տարվա ընդմի­ջումից հետո տեղի է ունե­ցել Ռուսաստա­նի եւ Ֆրանսիա­յի պաշտպա­նության նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցը, ինչին ընդա­ռաջ Ֆրանսիա­յի նախա­գա­հը հայտա­րա­րել է, որ «Կրո­կուսի» ահա­բեկչության վերա­բերյալ «բացա­ռիկ տեղե­կություններ ունի»:

Որքանո՞վ է այս «թնջուկն» առնչվում Հայաստա­նին: Իսրա­յե­լում քաղա­քա­կան ճգնա­ժա­մի հավա­նա­կա­նությունը չափա­զանց բարձր է: Իշխա­նության գալու կամ առնվազն կոա­լի­ցիա­յի մաս կազմե­լու՝ «Մեր տուն Իսրա­յել» կուսակցության առաջնորդ Լիբերմա­նի շանսե­րը՝ նույնպես: Լիբերմա­նի էլեկտո­րա­տը, ինչպես ամե­նա­տարբեր աղբյուրներ են նշում, հիմնա­կա­նում Իսրա­յե­լի ռուսա­խոս, այդ թվում՝ Ադրբե­ջա­նից ներգաղթած, բնակչությունն է: Չափա­զանց պարզունակ կլի­նի ասել, որ Կրեմլի քաղտեխնո­լոգ Ալեքսանդր Դուգի­նը միայն Ռուս ուղղա­փառ եկե­ղե­ցու ցանկությունն է արտա­հայտել, երբ ասել է, որ «Երուսա­ղե­մը կլի­նի ռուսա­կան քաղաք կամ առհա­սա­րակ չի լինի»:

Բայց նույնքան, գուցե՝ ավե­լի մանկամտություն է ասել, որ Ալեքսանդր Լապշինն Ավիգդոր Լիբերմա­նին „մերկացնե­լու» հարցում հայ գործընկերնե­րի օգնությունն է խնդրում «վասն հայե­րի գեղե­ցիկ աչաց»: Գազա­յի հատվա­ծում վեց ամիս շարունակվող պատե­րազմը «մերկացրել է» Իսրա­յե­լի ամե­նա­կա­րո­ղության միֆը: Սա, կարծես, իրո­ղություն է նաեւ Միացյալ Նահանգնե­րի համար: Ի՞նչ է կանխածրագրվում: Ռուսաստանյան փորձա­գետնե­րը գրե­թե բաց ասում են, որ Մոսկվա­յի համար «եկել է հանուն իսլա­մա­կան աշխարհի հետ համե­րաշխության Իսրա­յե­լը հանձնե­լու ժամա­նա­կը»: Ո՞րն է այդ «օպե­րա­ցիա­յում» Հայաստա­նի «դերը»: Ի՞նչ երաշխիք կա, որ Իլհամ Ալիեւի հետ «կոռուպցիոն գործարքնե­րում բացա­հայտված» Լիբերմա­նը վաղը չի լինե­լու Իսրա­յե­լի վարչա­պետ: Երուսա­ղեմն, իհարկե, չի լինի «ռուսա­կան» քաղաք, բայց ռուս-թուրքա­կան կարող է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3407178.html

Առնչվող Հոդվածներ